Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է 2014 թվականի Վիքի Ճամբարի ընթացքում


Բովանդակությունից առանձին բաժին հեռացնելու մասին խմբագրել

Առաջարկում ենք Բովանդակությունից հեռացնել 6 եւ 6.1 վերնագիրն ու ենթավերնագիրը: Որպես հիմնական բաժնի ենթավերնագիր չարժե ունենալ իրականությանը չհամապատասխանող, հերքված տեղեկություններ: Իհարկե, Վիքիպեդիայի այս բաժնում տվյալ տեղեկություններից հետո նշված է, որ դրանք հերքվել են, բայց, կարծում եմ՝ չի կարելի դա դիտարկել որպես երկու կողմի տեսակետերի համարժեք ներկայացում: Ի՞նչ հիմնավորմամբ պետք է տվյալ անհատին վերաբերող էջում որպես հիմնական ենթաբաժին գործի իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է So0432 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի So0432, շնորհակալություն Վիքիպեդիային միանալու և գոյություն ունեցող հոդվածների չեզոքության մասին անհանգստանալու համար։ Որոշ փոփոխություններ կատարեցի, կարծում եմ՝ հոդվածը արդեն չեզոքության խնդիր չունի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:57, 10 Փետրվարի 2018 (UTC)

Բովանդակությունում նոր տվյալի ավելացում խմբագրել

Առաջարկում եմ ավելացնել արդեն հայտնի և լայն տարածում ստացած մականունը "Տուշոնկա Մանվել"։ Շնորհակալություն։ Armen1995 (քննարկում) 21:42, 13 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Armen1995։ Կարծում եմ հանրագիտարանում անձանց մականունների ավելացումը պետք է լինի միայն այն դեպքում, երբ անձն առավել հայտնի է իր այդ մականունով, օրինակ՝ Լիսկա, Սաշիկ, Գռզո։ Եթե անձի անուն-ազգանունը բավական է նրան նույնականացնելու համար, ապա կարիք չկա մականուն ավելացնել, առավել ևս, որ դա անձի հիմնական մականունը չէ (Գեներալ Մանվել)։ Ձեր նշած մականունն առավել զգայական մակարդակի վրա տրված որակում է մարդկանց որոշակի խմբի կողմից, ուստի չպետք է հապճեպություն ցուցաբերել և դրանով համալրել հանրագիտարանը։--Ավետիսյան91 (քննարկում) 14:55, 14 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Ben Men Lyun, խնդրում եմ Ձեր վերջին խմբագրման համատեքստում ծանոթանալ այս քննարկմանը և կարծիք հայտնել։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:02, 13 Հունվարի 2019 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Ավետիսյան91: Քննարկումից տեղյակ չէի: Կարծում եմ, Armen1995 մասնակիցը ճիշտ դիտարկում է կատարել: Առավել ևս իր գրառումից անել է կես տարի, սակայն այն արդիական է առ այսօր (այսինքն հապճեպության խնդիր այստեղ չկա): Դա նշանակում է, որ մականունը կայացած է և բոլորին հայտնի է, լուսաբանվում է լրատվամիջոցներում, դրանով կարելի է նույնականացնել հոդվածի առարկա հանդիսացող անձին: Բացի այդ, մականունների զգայական կամ ոչ զգայական ծագումը դեռ հիմք չէ այն չներկայացնել, եթե այն լայն տարածված է հասարակության մեջ--Ben Men Lyun (քննարկում) 15:08, 13 Հունվարի 2019 (UTC)
Իհարկե մականունը նկատելի զարգացում ապրել է քննարկումը բացելու օրվանից և եթե այն ժամանակ որոշակի էմոցիաների վրա հիմնված էր այն ավելացվում հոդվածում որպես անձի գործողությունների գնահատական, ապա այժմ արդեն դարձել է մականուն, սակայն իմ համոզումն այն է, որ «Գեներալ Մանվելն» անձի առավել տարածված ու հայտնի մականունն է։ Նախաբանում գրելով «Տուշոնկա Մանվել» արհեստական ավելացնում ենք տարածումը։ Օրինակ գուգլ համակարգում որոշիչ հոդով փնտրելու դեպքում «Գեներալ Մանվելը»-ի համար կստանանք 74 հազար արդյունք, որոնց մեջ շատ են վստահելի աղբյուրները, իսկ «Տուշոնկա Մանվելը»-ի համար՝ 573 արդյունք, որոնց մեջ չկարողացա գտնել վստահելի աղբյուր։ «Տուշոնկա Մանվելը» կարելի է ունենալ քրեական գործի մասին բաժնում։ --Ավետիսյան91 (քննարկում) 15:28, 13 Հունվարի 2019 (UTC)
Ես դեմ չեմ, եթե նախաբանում ներկայացվի երկու մականուն, քանի որ երկուսն էլ այսօրվա դրությամբ արդիական են, ընդորում ավելի քիչ հիշատակում ունեցողը՝ ավելի արդիական է: Բացի այդ նշեմ, որ մեխանիկական թվաքանակը չէ միայն, որ կարևորություն է տալիս որևէ երևույթին:--Ben Men Lyun (քննարկում) 16:34, 13 Հունվարի 2019 (UTC)
Return to "Մանվել Գրիգորյան" page.