Քննարկում:Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)

Կալիֆոռնիա թե Կալիֆորնիա խմբագրել

Հարգելի վիքի-մասնակիցներ, եկեք վերջնականապես որոշենք, «Կալիֆոռնիա» է, թե «Կալիֆորնիա», և այս անվանումով բոլոր հոդվածանունները համապատասխանեցնենք մի ձևի․ հարցը նաև քարտեզների ուղղման մեջ է՝ օրինակ։ -- Vahe (Discussion) 08:01, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անձամբ ես հակված եմ «Կալիֆորնիա» «Կալիֆորնիա» տարբերակին։ -- Vahe (Discussion) 08:02, 12 Սեպտեմբերի 2015 (UTC) Հ․Գ․ հասարակ անուշադրություն էր, «Ռ»-ով տարբերակը պետք է մատնանշեի․․․ -- Vahe (Discussion) 10:56, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կարծում եմ` ավելի ճիշտ է Կալիֆոռնիա ձևը, սակայն եթե գրում ենք Կալիֆոռնիա, պետք է գրենք նաև Նիդեռլանդներ---- Նորայր (∞) 08:05, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Նիդերլանդներն ու Կալիֆոռնիան եկ չխառնենք իրար հետ։ Իսպաներենն ու հոլանդերենը ամեն դեպքում տարբեր լեզուներ են, դրան գումարած տեղանունները կարող են պատմականորեն առանձնանալ դրանց հնչյունային տարբերակից։ -- Vahe (Discussion) 08:08, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կալիֆոռնիա, ձայնորդից առաջ լսվող ր-ն պետք է ռ գրվի--Հայկ (արաբագետ) 08:19, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, ինձ կբացատրես՝ ի՞նչ է նշանակում ձայնորդ (հայերեն լեզվի համար)․․․ -- Vahe (Discussion) 08:46, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
ձայնորդներն են` լ ր ռ մ ն յ --Հայկ (արաբագետ) 09:31, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, ձայնորդից, այս դեպքում «Ն»-ից առաջ լսվող «Ր» հնչյունը պարտադիր ձև չունի գրառության (Ռ կամ Ր)։ Պարզապես մեր իրականության մեջ Կալիֆոռնիան տասնամյակներ շարունակ օգտագործվել է թե բանավոր, թե գրավոր տարբերակներում Ռ տառով, ըստ որում Ռ-ի օգտագործումը չի հակասում մեր լեզվի կանոններին և տառադարձման նորմերին․ ապա ինչու ձևափոխենք Ր տառի։ Հարցը զուտ նրանում է, որ Կալիֆոռնիա (այլ կիրառումներ) հոդվածի առաջին և թերևս առաջնային հղումը Կալիֆորնիա ձևով է, իսկ մնացածը՝ Կալիֆոռնիա։ Գտնում եմ, որ «Կալիֆորնիա» հոդվածին պետք է վերադարձնել «Կալիֆոռնիա» անվանումը, դրա համար էլ բացել եմ քննարկումը։ -- Vahe (Discussion) 11:04, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կողմնակից եմ ռ-ին--Հայկ (արաբագետ) 11:22, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Վահե ջան, ձայնորդ բաղաձայնների ձևավորմանը մասնակցում են ձայնալարերը և նրանում ձայնն աղմուկի համեմատությամբ ավելի զգալի է, քան ձայնեղ (բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ) բաղաձայններում: Հայկը ճիշտ է ասում, արմատական ն ձայնորդ հնչյունին նախորդող դիրքերում գրվում է ռ, հետևաբար՝ Կալիֆոռնիա` Ա.Մ.Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1999, էջ 78։ --Արամ Լ.Ս. (քննարկում) 16:27, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, փաստորեն ևս մի կողմ «Կալիֆորնիա»-ն «Կալիֆոռնիա» վերանվանելու տարբերակի՞ն․․․ -- Vahe (Discussion) 16:42, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Օրենքը կա, բայց օրինակը դեռ չեմ հանդիպել: Իսկ ըստ օրենքի՝ այո՛, պետք է լինի Կալիֆոռնիա: Իսկ Կալիֆոռնիա բառում նիա-ն ի՞նչ է՝ արմա՞տ, ածա՞նց: Դա էլ է կարևոր որոշելու համար, քանի որ արմատական ն տառից առաջ է գրվում ռ: --Արամ Լ.Ս. (քննարկում) 16:45, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եղբայր, ուրեմն այսպես է՝ «В языках романской группы корень ”cali” обозначает горячий, а ”forn” - это печка, духовка.» աղբյուր։ Մտածելու տեղինք է տալիս ուրեմն․․․ -- Vahe (Discussion) 17:54, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մեծերից լսել եմ, որ դպրոցում անցել են Կալիֆորնիա, բայց ես անձամբ անցել և առհասարակ միշտ առնչվել եմ Ռ-ով տարբերակին: --Շեյդի ~ 18:03, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ուրեմն, հարգելի վիքի-մասնակիցներ, եթե մոտակա 2-3 օրվա ընթացքում առարկություն կամ նոր տեսակետ չլինի, ապա «Կալիֆորնիա» տարբերակից կվերանվանեմ «Կալիֆոռնիա»: -- Vahe (Discussion) 09:01, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Return to "Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)" page.