Քննարկում:Կաբարդա-Բալկարիա

Անվանում խմբագրել

Հարգելի Vahe, կնշե՞ս հոդվածի վերնագրի անվանափոխության համար՝ ինչն է աղբյուր ծառայել։ --@ջեօ 06:35, 29 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի GeoO ջան, նախ կրկնակի քննարկում չբացելու համար «Կաբարդա-Բալկարիա» և «Կարաչայ-Չերքեզիա» անվանումների պարզաբանումը միատեղեմ։ Տվյալ դեպքում այս անվանումները չեն հանդիսանում զուտ հնչյունային տառադարձում ռուսերենից։ Այժմ բերեմ տրամաբանական շարք, թե ինչու են «Կաբարդա-Բալկարական» և «Կարաչայ-Չերքեզական» ձևերը ավելի նախընտրելի, քան «Կաբարդինո-Բալկարական» և «Կարաչաևո-Չերքեզական» ձևերը։

1. Կաբարդա-Բալկարական Հանրապետություն և Կաբարդա-Բալկարիա
1․1․ КабардаԿաբարդա, պատմաաշխարհագրական մարզ

Кабардинцыկաբարդացիներ
Кабардинский — կաբարդական

1․2․ БалкарияԲալկարիա, պատմաաշխարհագրական մարզ

БалкарцыԲալկարցիներ
Балкарский — բալկարական

1․3․ կաբարդական-բալկարական = կաբարդա-բալկարական — Կաբարդա-Բալկարական Հանրապետություն
1․4․ Կաբարդա-Բալկարիա, թե ամբողջական անվանման կրճատման դեքպում, թե աշխարհագրական անվանումների կցման դեպքում

2․ Կարաչայ-Չերքեզական Հանրապետություն և Կարաչայ-Չերքեզիա
2․1․ КарачайԿարաչայ, պատմաաշխարհագրական մարզ

Карачаевцыկարաչայներ
Карачаевский - կարաչայան

2․2․ ЧеркесияՉերքեզիա, պատմաաշխարհագրական մարզ

Черкесыչերքեզներ
Черкесский — չերքեզական

2․3․ կարաչայան-չերքեզական = կարաչայ-չերքեզական — Կարաչայ-Չերքեզական Հանրապետություն
2․4․ Կարաչայ-Չերքեզիա, թե ամբողջական անվանման կրճատման դեքպում, թե աշխարհագրական անվանումների կցման դեպքում

Vahe քնն. 08:21, 29 Հունվարի 2017 (UTC)

Vahe, տրամաբանությունը հասկանում եմ, շնորհակալություն բացատրելու համար, բայց Վիքիպեդիայում օգտագործվում է այն տարբերակը, որը տարածված է մասնագիտական գրականության մեջ։ Աշխարհագրական բառարաններում ո՞ր տարբերակն է օգտագործվում, Ձեր նշա՞ծ։ --@ջեօ 08:24, 29 Հունվարի 2017 (UTC)
GeoO ջան, եթե դեմ չես, «դու»-ով դիմիր, անսովոր են այդքան «դուերից» հետո «Դուք/Ձեր» բառերը )) Իսկ հիմա բուն թեմայով․ ՀՀ շրջանի աշխարհագրական բառարանները, չգիտես ինչու, լռում են։ Հայկական Սովետական Հանրագիտարանում հոդվածանունը «Կաբարդինո-Բալկարական Ինքնավար ՍՍՀ» է, սակայն բառարանի այլ հոդվածներում առկա են թե «Կաբարդինո-Բալկարիա», թե «Կաբարդա-Բալկարիա» ձևերը, + դրան, պատմական մարզի անվանումը տրված է սխալ՝ Կաբարդիա ձևով, Կաբարդայի փոխարեն։ Ժամանակակից լրատվամիջոցներում Կաբարդա-Բալկարիան քիչ ավելի է արածված է, քան Կաբարդինո-Բալկարիան։ Նման մոտավոր համահավասարության պարագայում լեզվաբանորեն ճիշտ և առավել տրամաբանական տարբերակն է նախընտրելի։ — Vahe քնն. 08:59, 29 Հունվարի 2017 (UTC)
Return to "Կաբարդա-Բալկարիա" page.