Քննարկում:Ժողովուրդների մեծ ճակատամարտ

Իսկ ինչու Կատալաունյան դաշտերի մոտ։--Արամ-Վան 12։15, 24 Փետրվարի 2012 (UTC)

en:Battle of the Catalaunian Plains։ Ինչքան ինձ հայտնի է ճակատամարտի անունը հենց այդպես է թարգմանվում։ --Rob 12:17, 24 Փետրվարի 2012 (UTC)
Իմ կարծիքով լավ չի հնչում: Բացի դրանից ճակատամարտը տեղի է ունեցել դաշտում` «Битва на Каталаунских полях»: Պետք է վերանվանվի Կատալաունյան դաշտերի ճակատամարտ:--Արամ-Վան 12:32, 24 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ եթե Կատալաունյան դաշտերի վրա՞։ Խնդիրը նրանում է, որ կա «դաշտեր» բառը, որը, իմ կարծիքով, պահանջում է կապող բառ։ --Rob 13:08, 24 Փետրվարի 2012 (UTC)

Իրոք, ո՛չ այս, ո՛չ այն տարբերակը բարեհնչուն չեն հայերենում։ Առավել ևս՝ ձեռքիս տակ գտնվող գրականությունում ոչ մի տեղ չհանդիպեցի այդ երկու տարբերակներից որևիցե մեկը։ Այստեղ Rob-ը նշեց անգլերեն անվանումը՝ «Battle of the Catalaunian Plains», թեև անգլերենը ոչ մի առնչություն չունի Ե դարի այս դեպքի հետ և չի կարող նմուշի դեր կատարել։ Դեպքն առնչվում է Հին Հռոմի պատմության հետ, և բուն լեզվով (լատիներեն) շատ պարզ ու հասարակ է՝ «Pugna Catalaunica» («Կատալաունյան ճակատամարտ»)։ Ինչո՞ւ բարդացնել այդ պարզ ու հստակ անվանումը՝ այս կամ այն անկապ լեզվին հարմարեցնելու համար։ Wolf 08։03, 25 Փետրվարի 2012 (UTC)

Ինչքան ինձ հայտնի է, «-յան» մասնիկի ավելացմամբ հայերենում ճակատամարտեր անվանել ընդունված չէ: Գրեթե միշտ «-ի» մասնիկն է գործածվում (Ձիրավի, Ավարայրի ճակատամարտ և այլն): Եթե վերանվանելու խնդիր է դրվում, ապա ես ավելի շատ հակված եմ Կատալաունի ճակատամարտ կամ Կատալաունյան/Կատալաունի դաշտերի ճակատամարտ տարբերակներին: --Rob 08:13, 25 Փետրվարի 2012 (UTC)
Այս պարագայում Կատալաունյան դաշտերի ճակատամարտ տարբերակը, կարծես թե, ավելի լավ է։ Հատկապես որ «Կատալաունյան դաշտ» տեղանունն արդեն հիշատակվում է հայերեն գրականության մեջ (ՀՍՀ, հ.1, էջ 132)։ - Wolf 08:33, 25 Փետրվարի 2012 (UTC)
Դեմ չեմ: Քանի որ այդ անուն արդեն զբաղեցրած է՝ անհրաժեշտ է ադմինիստրատորի միջնորդությունը: --Rob 08:48, 25 Փետրվարի 2012 (UTC)
Return to "Ժողովուրդների մեծ ճակատամարտ" page.