Հովք ու Շարդեն խմբագրել

O'micron, միջնադարյան հիշատակությունները շատ կարևոր են Դիլիջան քաղաքի հնությունը հաստատելու համար։ Բայց հղումները տվյալ դեպքում ստույգ չեն։ 1․ Հովք գյուղը նշված է, թե նույնականացվում է Դիլիջանի հետ, բայց ով ու ինչի հիման վրա է նույնացնում դրանք նշված չէ։ Կա արդյոք հիմք, բացի նրանից, որ Հովքը Դիլիջանից 25 կմ հեռավորության վրա է: Առաջարկս․ Հովքի վերաբերյալ կամ հղում գտնել, թե ով է նույնացնում ու ինչի հիման վրա, կամ փաստը ջնջել։ 2․ Երկու անգամ հետացրել եք փաստ կաղապարը։ Շարդենի կողմից հիշատակությունը կարող է քաղաքի պատմությունը հնացնի մոտ 150 տարով, բայց առանց ստույգ հղման սա վստահելի չի։ Մեծ տարածում ունեցող հայտարարություն է, որի ստույգ հղումը ոչ մի տեղ չեմ գտնում։ Ավելի լավ կլինի թողնել Շարդենի մասին հիշատակությունը ու փաստ կաղապարը։ Եթե ապագայում Շարդենի 10 հատորները կարդացած մեկը հայտնվի, թող ավելացնի հղումը։ 517design (քննարկում) 16:56, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Return to "Դիլիջան" page.