Քննարկում:Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Latest comment: 6 տարի առաջ by Arsog1985 in topic Անաղբյուր

Անաղբյուր խմբագրել

Հարգելի Amganzak, խնդրում եմ պարզաբանել այս խմբագրումը։ Նշեմ, որ հոդվածը վիքիֆիկացված է և ունի 8 աղբյուր։--Ավետիսյան91 (քննարկում) 06:07, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Ավետիսյան91 այս ֆուտբոլային թիմը օգտագործում է Արևմտյան Հայաստանի Վտարնդի Կառավարության դրոշը, Արևմտյան Հայաստաի խնդիրներով զբաղվող որևէ կառույցի մոտ չի նշվում և թիմը նույնպես չի նշում թե ով է հիմնադիրը։Հարկավոր է ճշտել և հստակ նշել ով է հիմնադդիրը բոլոր թյուրիմացություններից խուսափելու համար։ Այն բոլոր նյութերը որոնք կան սրանք իրավական կարգավիճակը չեն փաստում։Այս Թիմի իրավական կարգավիճակը շատ կարևոր է, ով է հիմնել այն պաշտոնապես և ում ենթակայության տակ է գտնվում։ Amganzak (քննարկում) 09:38, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Ավետիսյան91 մեկ ժամ առաջ ինձ ասացին հետևյալը,որևէ պաշտոնական կամ հասարակական կառույց չի հանդիսանում Արևմտյան Հայաստան ֆուդբոլային թիմի և ֆեդերացիայի հիմնադիրը։Սա նախաձեռնություն է ըստ տեղեկության ֆուդբոլային թիմի նախաձեռնությունը պատկանում է մշեցիներին ոմն Սիմոնի,ով Համահայկական խաղերի ժամանակ ծածանում էր Արևմտյան Հայաստանի դրոշը։ Առաջարկում եմ այս բաժնում« Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը] «Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավարովել է ‌[փա՞ստ]2015 թվականի մայիսին» վերախմբագրել մոտավորապես այսպես «Արևմտյան Հայաստան» անունով հանդես եկած ֆուտբոլային թիմը հստակ նշանակված կամ ընտրված, հաստատված ու մշտապես գործող համակարգ չունի։Այն գործում է հավաքականի սկզբունքով։Չունի հիմնադիր և վերադաս կառույց»։ Amganzak (քննարկում) 14:35, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հոդվածի օբյեկտն իրենից ներկայացնում է ոչ թե «Արևմտյան Հայաստան» անունով ֆուտբոլային թիմ, ինչպիսիք են «Ալաշկերտը» կամ «Չելսին», այլ չճանաչված պետության ազգային հավաքական, ինչպիսիք են Աբխազիայի ֆուտբոլի հավաքականը կամ Իրաքի Քուրդիստանի ֆուտբոլի հավաքականը։ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (ConIFA), որի անդամ բոլոր հավաքականները ներկայացնում են չճանաչված պետություններ, տեսեք այստեղ։ Անգլերենով գրված է «The Football Federation of Western Armenia (FFWA) was established in 2015.», որը հայերեն կլինի «Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2015 թվականին»։ Ինչ վերաբերվում է դրոշին, ապա այն օգտագործվել է նշված աղբյուրներում։ Եթե կարծում եք՝ սխալ է, կառաջարկեմ դիմել Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կամ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային։ Երբ այնտեղ կատարվեն փոփոխություններ, փոխվի դրոշը և այլն, ապա կարող ենք փոխել նաև Վիքիպեդիայում։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 15:22, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
շնորհակալություն,իմ կողմից քննարկվող թեման իրավական է և հարցադրումը արված է միայն իրավունքի և օրինականույթան տեսակետից բերված աղբյուրներում և ներկայացրված ողջ տեղեկությասն մեջ բացակայում է Արևմտյան Հայաստանի ֆեդերացիա ստեղծելու ակտը,նման ակտ չկա դրված շրջանառության մեջ Արևմտյան Հայաստանի անունից հանդես եկող որևէ քաղաքական կամ հասարակական կառույցի հաղորդագրություններում կամ կայքերում։Հարգանքներս Amganzak (քննարկում) 15:35, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Առաջարկում եմ ծանոթանալ այս, այս և այս նյութերին։ Սրանցում հստակ գրված է, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կառավարման մարմինը Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է, որն էլ հիմնադրվել է 2015 թվականին։--Ավետիսյան91 (քննարկում) 15:42, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելիս կայքը կոչվում է Confederation of Independent Football Associations ,որտեղ գրանցված է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան,դա ես գիտեմ, նորից ձեր ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խնդրո վրա,« Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան» չի հանդիսանում Արևմտյան Հայաստանի քաղաքական որևէ կառույցի մաս այդ մասին Արևմտյան Հայաստանի քաղաքական կառույցների որևէ կայքում Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ստեծելու մասին ակտ չկա դրված։ հարգանքներս Amganzak (քննարկում) 15:59, 7 Մայիսի 2017 (UTC) 15:58, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Ինչպես հասկացա այս և նախորդ նմանատիպ քննարկումներից Արևմտյան Հայաստանի քաղաքական կառույցները չեն վերահսկում ոչինչ՝ սկսած ստեղծվածներից մինչ ստեղծվելիքներ: Հետևաբար, կարծում եմ՝ անիմաստ է Վիքիպեդիա հարթակում բարձրացնել ու փորձել շտկել հարցեր, որոնք «պետական կառույցների» լուծելու խնդիրն են: Վիքիպեդիայից պետք չէ պահանջել, այլ իրավասու կառույցներից, ինչպես նշեց Ավետիսյան91 մասնակիցը: --Arsog (1985) 16:04, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Երբ այդ կառավարությունը կարգելի դրոշի գործածությունը, ու դա կհաստատվի երկրորդական վստահելի աղբյուրներով, այդ ժամանակ կփոփոխվի նաև հոդվածում:--Arsog (1985) 16:06, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
այո հարգելի Arsog կա նման բան, դրա համար առաջարկեցի շտկում մտցնել ձևակերպման մեջ, որ ամբողջեվին կհամապատասխանի իրավական և փաստացի վիճակին։ Հարգանքներս Amganzak (քննարկում) 16:14, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Իսկ ես նշեցի, թե ո՛ր պարագայում կլինեն «շտկումները»:--Arsog (1985) 16:15, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
ափսոս Amganzak (քննարկում) 16:19, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

ՀԳ իմ քննարած նյութի առանցքը եղել է իրավական ակտի բացակայությունը այլ ոչ թե Արևմտյան Հայաստանի դրոշի օգտագործումը։ Ակտի ներկայությունը կամ բացակայությունը ամենակարևորն է։Amganzak (քննարկում) 16:22, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Amganzak, քանի որ ես չհասկացա, թե ինչ իրավական ակտի մասին եք խոսում, ու նաև այդ ակտի բացակայությունը երբեք չի խանգարել հոդվածների խմբագրմանը, հետևաբար քննարկումը համարում եմ փակված, ու հետայսու խնդրում հոդվածներում ցանկացած փոփոխություն կատարել քննարկումների ժամանակ հասած կոնսեսուսից հետո միայն կամ եթե կունենաք երկրորդական, վստահելի աղբյուրներ, որպեսզի Ձեր՝ օրերի ընթացքում կատարած աշխատանքը ջուրը չընկնի:--Arsog (1985) 16:27, 7 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական" page.