Քննարկում:Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք

Latest comment: 11 տարի առաջ by Arman musikyan

էպիզոդ բառը հեչ հայերեն չէ... --Rob (քննարկում) 10։57, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)

Իսկ ով ասեց, որ հայերեն չէ: Կարող ես անձամբ համոզվել: Ղարիբյանի "Ռուս-Հայերեն բառարան", 1982 թ. «Հայաստան» հրատարակչություն: Էջ 1400

эпизод - էպիզոդ, դեպք, անցք, պատահար։ Ամենահարմար տարբերակը էպիզոդ բառն է։ Համ էլ մենք ունենք էպիզոդիկ բառը։ Այնպես որ հայականացված բառ է ինքը։ Արման Մուսիկյան (քննարկում) 11։06, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)

կինո. միջարկ, հատված, էպիզոդ. ([1] )։ Ինչո՞ւ ոչ «միջարկ»... --Rob (քննարկում) 11:16, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Իսկ ինչ է իրենից նշանակում միջարկ բառը: Ես մոտ հարյուր հատ հայերենով գիրք եմ ընթերցել, և առաջին անգամ եմ նման բառ լսում: Այն շատ խորթ է: Համենայն դեպս ես դա տեղին չեմ գտնում օգտագործել այս ֆիլմի անվանման մեջ: Ու ոչ մի գրական ստեղծագործությունում չեմ հանդիպել: Համենայն դեպս արժե առաջնորդվել Ղարիբյանի բառարանով, քան թե էլեկրոնային բառարանով, որի մեջ հնարավոր է սխալ գրված լինի: Արման Մուսիկյան (քննարկում) 11:35, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
միջարկ էլ կա, բայց էպիզոդ էլ կա, միջարկը շատ խորթ կլինի կոնկրետ այս ֆիլմի անվան համար, որպես հայերեն բառ շատ լավն է ու հետաքրքիր, ես էլ չեմ լսել, բայց կարելի է օգտագործել ընդհանուր առմամբ, բայց ֆիլմի անվանման համար համահունչ չի, մեկ ուրիշ տեղ կարելի է օգտագործել, իմ նեղ անձնական կարծիքով էպիզոդի փոխարեն գուցե կարելի է օգտագործել ասենք դրվագ կամ հատված, բայց միջարկ ..., այստեղ չեմ համաձայնվի հարգելի Rob-ի առաջարկի հետ: --ERJANIK քննարկում: 11:38, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

«Դրվագ» բառն իմ համար ընդունելի է։ Նաև, նոր նկատեցի, որ ֆիլմի անվան մեջ ևս մեկ սխալ կա. պետք է լինի ոչ թէ «Աստղային», այլ «ԱստԵղային» --Rob (քննարկում) 19։27, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)

Հարգելի Rob ջան, աստեղային բառն ի՞նչ է հայկական բառ է: «Star Wars» անվանումը կազմված է Աստղ և պատերազմ բառերից, իսկ եթե աստղին ավելացնենք ային վերջածանցը, կդառնա աստղային: Ես չեմ հասկանում, թե ինչու ես ուզում խճճել անվանումները: Իսկ դրվագ բառը այնքան էլ լավ չէ, քանի որ ֆիլմն ինքնին բաղկացած է մի քանի դրվագներից: Էպիզոդը հարմար բառ է այստեղ, իսկ հայերեն տարբերակով միգուցե «պատումն» է հարմար: Արման Մուսիկյան (քննարկում) 20:42, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Արման, գոյականի հետ ես միշտ «աստեղային» ձևն եմ հանդիպել՝ «աստեղային ժամ», «աստեղային պատերազմներ», «աստեղային երազներ» և այլն: Ենթադրում եմ, որ նման գրությունը պայմանավորված է ինչ-որ կանոնով: --Rob (քննարկում) 14:51, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Ռոբ, գուցե դա բանաստեղծական հանգի համար են օգտագործել, բայց գրական հայերենով անկասկած «աստեղայինն» է: (Շտապելուց սխալ եմ գրել) Արման Մուսիկյան (քննարկում) 15:02, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հա, ես էլ եմ ասում «աստԵղային» :) --Rob (քննարկում) 15:07, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Աստղային" ի նկատի ունեի: Վրիպակ էր: Արման Մուսիկյան (քննարկում) 15:20, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Ռոբ, եկ անհեթեթ չվիճենք: Օդից հնարած բառեր ես չեմ օգտագործում իմ գրած հոդվածներում և վեպերում: Եվ խնդրում եմ, նախկան մի բան գրելը լավ համոզվեք, ու նոր գրեք: «Աստեղային» բառը գրական չէ: Ես երբևիցե լսած չկամ Աստեղային համակարգ բառակապակցությունը: Իսկ կրկին ու կրկին համոզվելու համար կարող ես բառի թարգմանությունը տեսնել Ղարիբյանի "Ռուս-Հայերեն բառարան", 1982 թ. «Հայաստան» հրատարակչություն: Էջ 308
звездный - աստղային
Այսքան անեհեթեթ վեճաբանությունների ժամանակը ես կարող էի օգտագործել որևիցե մի հոդված բարելավվելու համար: Արման Մուսիկյան (քննարկում) 15:20, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Իսկ կարող եք ասել ձեր առաջարկած աստեղային բառի բառարմատը ո՞րն է: Մի՞թե Աստեղը: Իսկ դա ի՞նչ հայկական բառ է: Արման Մուսիկյան (քննարկում) 15:26, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ես հարց տվեցի ֆեյսբուքի «Մայրենի լեզվի դասեր» խմբում։ Այնտեղ ասում են, որ ճիշտ է «աստղային պատերազմ», բայց «աստԵղային ժամ»։ Դա բացատրվում է նրանով, որ գրաբարում «աստղ» բառի սեռականը լինում էր «աստեղ» և այդպես էլ հանդիպում է բառերում՝ «համաստեղություն, աստեղատու, աստեղային»։ Իսկ «աստղային պատերազմ»-ը նոր կազմություն է և կազմվել է արդի հայերենի օրինաչափություններով (տե՜ս http://www.facebook.com/groups/230828630314947/): --Rob (քննարկում) 17։43, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)

Մերսի, Ռոբ ջան: Արման Մուսիկյան (քննարկում) 17:57, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Արման, չարժի. ինձ էլ էր հետաքրքիր իմանալ ինչումն է խնդիրը, որովհետև «աստԵղային» շատ էի հանդիպել: --Rob (քննարկում) 18:18, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ես կարծում էի, որ դա միայն բանաստեղծական նկատառումներով էր օգտագործվում:Արման Մուսիկյան (քննարկում) 18:23, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Return to "Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք" page.