Հոդվածի անվանումի կրկնակի փոփոխության պատճառը խմբագրել

Եթե ես ուզենայի «Սան» անունով հոդված գրել, անունը կդնեի« Սան»։ Այս հոդվածը այլ բանի մասին է։ Բայց դուք իհարկե կարող եք նոր հոդված սկսել ու գրել «Սան» անունով։ Եվ Ասմանգուլյանի բառարանը բուհի 2րդ կուրսի մակարդակի անգլերենից քիչ ավելի շատ անգլերեն իմացողի համար հեղինակություն չի։ --Lilit Gabyan 16:06, 21 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Ողջույն, Lilit Gabyan: Թե ըստ Ասմանգուլյանի բառարանի, և թե ըստ տրանսլատոր.ամ կայքի անգլերեն alumnus բառը հայերեն «սան» է թարգմանվում: Ո՞րն են ձեր փաստերը նրա համար, որ «Ասմանգուլյանի բառարանը բուհի 2րդ կուրսի մակարդակի անգլերենից քիչ ավելի շատ անգլերեն իմացողի համար հեղինակություն չի», և ըստ ո՞ր հեղինակային աղբյուրի է այս բառը հայերեն «ալումնի» թարգմանվում (որն ըստ գուգլի զրո հայալեզու կայքում տարածում ունի): Chaojoker 16:33, 21 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
«Ալումնի» հայերեն թարգմանությունը չի այլ զուտ լատիներեն բառի արտասանությունն է։ Ասմանգուլյանի բառարանում բազմաթիվ սխալներ կան և այն բոլորովին ամբողջական բառարան չէ, ոչ էլ մեղմ ասած ամբողջական է տրանսլատոր.ամ կայքը։ Հոդվածի նպատակը կրկնում եմ «սան» բառը չի։ Ըստ գուգլի և ոչ ըստ գուգլի հայալեզու կայքերի թիվն այնքան քիչ է, որ շատ հայերեն բառերի համար համապատասխան հեղինակային աղբյուրի հայտնությանը համացանցում պետք է տարիներ սպասել։ Եթե շարունակեք ԱՅԴ ՏՈՆՈՎ առարկել ես առանց ափսոսանքի կջնջեմ հոդվածը քանի դեռ շատ գործ չեմ արել։ Բայց միգուցե մի կես քայլ (հազար ներողություն «կես» սարսափելի վիրավորական բառի օգտագործման համար) հետ գնաք ձեր մարտական դիրքից և առանց իմ սկսած հոդվածների վրա կացին թափահարելու թույլ տաք որ գոնե երկու նախադասություն գրեմ մինչև անվան վերահղում անելը։ --Lilit Gabyan 00:21, 22 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Lilit Gabyan, Վիքիփեդիայում աղբյուրների պահանջելը բոլորովին մարտական նպատակով չէ, այլ շատ բնական և ցանկալի: Անձամբ ուրախ եմ, որ սկսում և գրում եք բազմաթիվ հոդվածներ Վիքիփեդիայում, և այդ բոլոր ժամանակի հատկացումը և ջանքերը շատ գնահատելի եմ գտնում: Նաև ուրախ եմ վերադարձից հետո տոնի բարելավվածությունը տեսնելու համար, որն առիթ է տալիս ավելի հեշտ և կառուցողական կերպով քննարկենք տարբեր թեմաները: Կարծում եմ, որ կայքի բոլոր մասնակիցները, ներառած դուք և ես, միայն նրա առաջադիմությունը տեսնելու համար ենք այստեղ, և այդպիսով մեր բոլոր ներդրումները նույն ուղղությամբ են ուղղված, և ինձ միայն կուրախացնի եթե կարողանանք լեզու գտնել ծառայելու համար այդ նպատակին: Եթե իմ գրածի որևէ մասը ձեզ վիրավորում է, խնդրեմ ասեք, և ես կաշխատեմ այլ կերպ արտահայտվել: Սակայն աղբյուրների պահանջելը ոչ թե «կացին թափ տալու» կամ նման պատճառով է, այլ նրա, որ երբ կա որևէ հեղինակային աղբյուրի առկայություն, որի հեղինակային լինելը որևէ այլ հեղինակային հրատարակչությամբ չի հերքվել, այլ ընդհակառակը, մնում է ամենատարածված բառարաններից մեկը, անձնական կարծիքը նրա հեղինակությունը հարցի տակ տանելու համար բավարար չեմ գտնում, և դրա համար էլ հարցնում էի այդ միտքը արտահայտող հրատարակված/վստահելի աղբյուրները մասին: Մեկ այլ բան՝ այստեղ «իմ» ու «նրա» հոդված չկա: Ցանկացած մարդ ազատ է փոփոխություններ/ավելացումներ կատարելու որևէ հոդվածի, և այն բարելավվելու առաջարկ անել: Եվ դրա համար էլ նման առաջարկները ոչ մի անձնական բնույթ չեն կրում, այլ ուղղված են հոդվածի/թեմայի բարելավման: Իսկ ինչու՞ եք առարկում «սան» բառի օգտագործմանը: Նրա իմաստը ինչո՞վ է տարբեր անգլերեն «ալումնուսից», երբ երկու բառարան արդեն նրանց համարժեք են գտնում: Մաղթում եմ հաջողություն, Chaojoker 18:34, 22 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Որպեսզի չկրկնվեմ, հիմնավորումն ու բացատրությունը նույնն է ինչ «ալմա մատերի» համար։ Սակայն նաև պետք է մի քանի բան ավելացնեմ։ Նախ Ասմանգուլյանի բառարանի մասին։ Լուսահիշատակ տիկին Ասմանգուլյանի բառարանը իր բոլոր արժանիքներով հանդերձ առայժմ ցավոք միակ անգլերեն հայերեն բառարանն է, որն ունի ավելի քան 30000 բառ (ռուսերեն անգլերեն ներկայիս ամենախոշոր բառարանում 250 հազարից ավելի բառ կա)։ Այդ բառարանի առաջին հրատարակությունը եղել է 1978թ. այսինքն երեսուն տարի առաջ։ Այն ժամանակ նույնիսկ ռուսական բառարանագիտական դպրոցը այդքան հարուստ չէր որքան այսօր է, թեև մի քանի հարյուր անգամ ավելի հարուստ էր քան հայերենը։ Բայց հայերեն բառարանը ոչ մի փոփոխություն կամ ավելացում չի ունեցել անցած երեսուն տարիների ընթացքում։ Այն ցավոք այնքան աղքատ է, որ դրան հղումներ անելը անգլերենից հայերեն թարգմանությունների համար դպրոցական ուսուցման մակարդակից բարձր անգլերեն տիրապետողների մոտ չասեմ ծիծաղելի է, որ հանկարծ չվիրավորվեք, այլ ասեմ միամիտ է (հանկարծ այս բառից ավելի շատ չվիրավորվեք)։ Զուտ տեխնիկական համեմատություն եմ անում, ասենք ես ասում եմ մի ձկան անուն, դուք ասում եք այդ ձկից Սևանում չկա, ինչով կարող եք ապացուցել որ այն ընդհանրապես գոյություն ունի։ Տեսա՞ք։ Ցավոք, քանի որ ես բավականին ծանոթ եմ այդ ասպարեզին, հայ բառարանագրությունը անցած երեսուն տարիների ընթացքում շատ քիչ զարգացում է ունեցել, այն էլ զուտ նվիրյալ մեկ երկու անհատների շնորհիվ։ Բառարանագրության նկատմամբ ընդհանուր ակադեմիական ինստիտուցիոնալ մոտեցում չի եղել, իհարկե իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով։ Որոշ նույնիսկ համալսարանական դասախոսների մոտ այնպիսի կարծիք է եղել որ քանի որ ամեն ինչ ռուսերեն կատարելապես է թարգմանվում, իսկ ռուսերեն հայերեն բառարանները փոքրիշատե ավելի լավ են զարգացած ու ավելի հարուստ են մյուսների համեմատ, ապա անգլերենից և շատ այլ լեզուներից հայերեն թարգմանելու համար կիրառվել է այդ լեզուներից նախ ռուսերեն հետո ռուսերենից հայերեն թարգմանելու մոտեցումը։ Կարող եք հարցնել օտար լեզուների ցանկացած մասնագետից; Դա մեծ խնդիր է ստեղծում տվյալ դեպքում, որովհետևորոշ դեպքերում ստիպված ենք լինելու հղումը անել ոչ թե ուղղակի հայերեն թարգմանությանը որը պաշտոնապես չկա, այլ նախ ռուսերեն, հետո էլ ռուսերենից հայերեն։
Ինչ վերաբերում գրելու իմ տոնին, ապա այն բոլորովին չի փոխվել, ես ոնց գրել էի այնպես էլ գրում եմ, ուղղակի կարդալու ձեր տոնն է փոխվել, ինչն էլ բարելավման իմ ընկալումն է և ես դրան չեմ առարկում։ Իմ ու քո հոդվածների մասին ճիշտ եք, բայց պատկերացրեք այսպիսի վիճակ. մեկը վերնագիր է գրում ու մի պահ գլուխը շրջում է որ մի կում սուրճ խմի ու երբ հետ է նայում էկրանին, տեսնում է, որ մեկը եկել-թափով-փոխել-շրջել ու գնացել է։ Դրանից հետո ինչքան էլ հումորով վերաբերվես իրավիճակին, հնարավոր է, որ էլ գրելու ցանկություն էլ չունենաս։ Գուցե մի ընդհանուր սկզբունք ընդունեք, որ ասենք, նոր հոդվածները, եթե դրանք ակնհայտ վանդալիզմ չեն, ապա գոնե մի քանի oր մնան մինչև վերահղվելը, գուցե հոդված սկսողն ինքը որոշի վերահում անել։ --Lilit Gabyan 05:41, 23 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Ալումնի" page.