Քնձմնձուկ փոքրիկ

բույսերի տեսակ
Քնձմնձուկ փոքրիկ
Քնձմնձուկ փոքրիկ
Քնձմնձուկ փոքրիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Isopyroideae
Տրիբա Isopyreae
Ենթատրիբա Thalictrinae
Ցեղ Քնձմնձուկ (Thalictrum)
Տեսակ Քնձմնձուկ փոքրիկ (T. minus)
Միջազգային անվանում
Thalictrum minus

Քնձմնձուկ փոքրիկ (լատին․՝ Thalictrum minus), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Փետրաձև տերևներով բազմամյա խտաբույս է, որի բարձրությունը 50-120 սմ է։ Հուրանաձև բազմածաղիկ ծաղկաբույլերում հավաքված են կանաչակարմրավուն մանր ծաղիկները։ Ծաղկապատը բաժակակերպ է։ Բազմաթիվ առէջները երկար են ծաղկապատի թերթիկներից։ Պտուղը բազմաընկուզիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, խոտածածկ լանջերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Թունավոր, գեղազարդային բույս է[1]։ Աճում է նաև Եվրոպայում, Սիբիրում, Ալթայում, Հեռավոր Արևելքում, Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում[2]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ալկալոիդներ (տալմին, տալմիդին, բերբերին և այլ), ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, սապոնիններ, օգանական թթուներ, ճարպային յուղեր, կումարիններ, ասկորբինաթթու, կարոտին, ցիանիդային գլիկոզիդ պարունակող արմատներն ու վեգետնյա մասը[1]։

Որպես դեկորատիվ բույս գործածվում է այգեգործության մեջ։ Երաշտադիմացկուն և ստվերասեր է, սակայն լավ է աճում նաև արևոտ տեղամասերում[3]։

Արմատները և վերգետնյա մասը կիրառում են կտորները դեղին ներկելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  2. Электронный каталог сосудистых растений Азиатской России: василистник малый Արխիվացված 2014-09-04 Wayback Machine (Ստուգված է 17 Հոկտեմբերի 2009)
  3. Энциклопедия декоративных садовых растений: василистник (Ստուգված է 17 Հոկտեմբերի 2009)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնձմնձուկ փոքրիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնձմնձուկ փոքրիկ» հոդվածին։