Քնձմնձուկ իզոպիրոնման

բույսերի տեսակ
Քնձմնձուկ իզոպիրոնման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Isopyroideae
Տրիբա Isopyreae
Ենթատրիբա Thalictrinae
Ցեղ Քնձմնձուկ (Thalictrum)
Տեսակ Քնձմնձուկ իզոպիրոնման (T. isopyroides)
Միջազգային անվանում
Thalictrum isopyroides

Քնձմնձուկ իզոպիրոնման (լատին․՝ Thalictrum isopyroides), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-30 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ 2-3 (5) մմ երկարությամբ տերևները բազմակի փետրաձև են և ունեն ձվաձև նշտարաձև մասեր։ Բազմաթիվ ծաղիկներով ծաղկաբույլը հուրան է, օվալաձև և փոքր։ Ծաղկումից հետո ուժեղ երկարացող ծաղկակոթերը հորիզոնական հեռացած են։ Ծաղկապատը բաժականման է, վաղ թափվող[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևան, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ, Ասնի գետի) և Վայոց Ձորի (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2200 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման հյուսիսային սահմանում։ Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնձմնձուկ իզոպիրոնման» հոդվածին։