Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քնարիկ Անանիկի Ալեքսանյան (դեկտեմբերի 9, 1952(1952-12-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս, ուռուցքաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2000

Քնարիկ Անանիկի Ալեքսանյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1952 (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս և ուռուցքաբան
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Կենսագրություն խմբագրել

1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1984 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1984 թվականից աշխատում է Ուռուցքաբանության գիտական կենտրոնում, 2000 թվականից՝ կլինիկակենսաքիմիական լաբորատորիայի վարիչ[2]։ ՀՀ կենսաքիմիկոսների ընկերակցության (1976 թվականից), Ուռուցքաբանների ընկերակցության նախագահության (1984 թվականից) անդամ։

Աշխատանքները վերաբերում են ուռուցքածնությանը և ուռուցքների աճի մեխանիզմներին, ուռուցքային տեղորոշակետերի (մարկերներ), լիպիդային գերօքսիդման, անոթաառաջացման (անգիոգենեզ), քաղցկեղի բուժման և կանխարգելման խնդիրներին[3]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ կենսաքիմիկոսների ընկերակցության անդամ (1976 թվականից)։
  • Ուռուցքաբանների ընկերակցության նախագահության անդամ (1984 թվականից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=10546
  2. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.