Քնած գեղեցկուհին (ֆիլմ-բալետ)

«Քնած գեղեցկուհին» (ռուս.՝ «Спящая красавица»), խորհրդային գունավոր ֆիլմ-բալետ, որ բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1964 թվականին կինոռեժիսոր Ապոլինարի Դուդկոյի և ռեժիսոր-բալետմաստեր Կոնստանտին Սերգեևի կողմից։ Պյոտր Չայկովսկու համանուն բալետի էկրանավորումն է։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1964 թվականի օգոստոսի 13-ին։

Քնած գեղեցկուհին
ռուս.՝ Спящая красавица
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-բալետ և մելոդրամա
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱպոլինարի Դուդկո և Կոնստանտին Սերգեև
Սցենարի հեղինակԻոսիֆ Շապիրո
ԴերակատարներԱլլա Սիզովա, Յուրի Սոլովյով, Նատալյա Դուդինսկայա և Նատալյա Մակարովա
ՕպերատորԿոնստանտին Սոլովյով, Վլադիմիր Կովզել, Ալեքսանդր Չիրով և Նիկոլայ Պոկոպցև
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմ-բալետը դասական բալետի էկրանավորումն է Պյոտր Չայկովսկու երաժշտությամբ և Մարիուս Պետիպայի դասական խորեոգրաֆիայով, որ խորեոգրաֆիկ խմբագրման է ենթարկել Կոնստանտին Սերգեևը (թատրոնում պրեմիերան կայացել է 1952 թվականին)։ Ֆիլմի սյուժեն կրկնում է Շառլ Պերոյի համանուն հեքիաթի սյուժեն՝ հաշվի առնելով բալետի լիբրետոյի առանձնահատկությունները։ Ֆիլմ-բալետի նկարահանումներին մասնակցել են Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենակատարներն ու արտիստները, ինչպես նաև Լենինգրադի Ագրիպինա Վահանովայի անվան խորեոգրաֆիկ ուսումնարանի սովորողները։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1964 թվականի օգոստոսի 3-ին։ Պարի ֆրանսիական ակադեմիան Աննա Պավլովայի անվան մրցանակ է շնորհել Ավրորայի գլխավոր դերը կատարած Ալլա Սիզովային։

Դերերում խմբագրել

Երաժիշտներ խմբագրել

  • Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախումբ
  • Դիրիժորներ՝ Բորիս Խայկին, Յուրի Գամալեյ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի, Կոնստանտին Սերգեևի
  • Սցենարիստներ՝ Կոնստանտին Սերգեև, Իոսիֆ Շապիրո
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Ապոլինարի Դուդկո, Կոնստանտին Սերգեև
  • Գլխավոր օպերատոր՝ Անատոլի Նազարով
  • Նկարիչներ՝ Թամարա Վասիլկովսկայա, Վսևոլոդ Ուլիտկո
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ե. Յակուբա
  • Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Բեկկեր
  • Ռեժիսոր՝ Ա. Սոկոլով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ն. Օկունցևա, Լյուդմիլա Շրենդերս
  • Օպերատոր՝ Կոնստանտին Սոլովյով, Վլադիմիր Կովզել, Ալեքսանդր Չիրով
  • Հաակցված նկարահանումներ՝
    Օպերատոր՝ Նիկոլայ Պոկոպցև
    Նկարիչ՝ Միխայիլ Կրոտկին
  • Մոնտաժող՝ Իզոլդա Գոլովկո
  • Նկարիչ-գրիմարարներ՝ Ա. Բուֆետովա, Գ. Պետրով
  • Խմբագիր՝ Իսաակ Գլիկման
  • Ֆիլմի տնօրեն՝ Պոլինա Բորիսովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Савельева Людмила Михайловна»». Актеры советского и российского кино. RUSactors. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել