Քնախտ, աֆրիկական տրիպանոսոմոզ, մարդու հիվանդություն, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։

Քնախտ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառTrypanosoma brucei?, Trypanosoma brucei gambiense? և Trypanosoma brucei rhodesiense?
Փոխանցման ձևփոխանցում վեկտորի միջոցով
Հիվանդության ախտանշաններWinterbottom's sign?[1], periodic fever?[1], գլխացավ[1], վատառողջություն[1], սակավարյունություն[1], Հոդացավ, քնի խանգարում, գլխապտույտ, առաջնային աֆեկտ, Հաճախասրտություն, այտուց, Հյուծանք և sopor?
Վարակ տարածողցեցե
Բուժաքննությունֆիզիկալ զննում, գոտկային պունկցիա, Լուսային մանրադիտակ և Ագլուտինացիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 African trypanosomiasis Վիքիպահեստում

Հանդիպող երկրներ խմբագրել

Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր և այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդության ընթացք խմբագրել

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Կանխարգելում խմբագրել

Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Spavá nemoc (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։