Քյութահյայի մարզ
Քյութահյայի մարզ (թուրք.՝ Kütahya ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում:
Քյութահյայի մարզ թուրք.՝ Kütahya ili | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 13 շրջան |
Վարչկենտրոն | Քյութահյա |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 577,941 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 11,875 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-43 |
Հեռախոսային կոդ | +90 274 |
Փոստային ինդեքսներ | 43000–43999 |
Ավտոմոբիլային կոդ | 43 |
kutahya.gov.tr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Քյութահյայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բուրսա (հյուսիս-արևմուտք), Բիլեջիք (հյուսիս-արևելք), Էսքիշեհիր (արևելք), Աֆյոնքարահիսար (հարավ-արևելք), Ուշաք (հարավ), Մանիսա (հարավ-արևմուտք) և Բալըքեսիր (արևմուտք):
Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է: Ավելի քան երեք քառորդը զբաղեցնում են սևահողով հարուստ սարավանդները՝ 1000-1500 մ բարձրության վրա: Շուրջբոլորը լեռներ են, ինչի պատճառով տարածքը երբեմն անվանում են «Քութահյա լեռնաշխարհ»:
ՊատմությունԽմբագրել
Քյութահյայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից: Մարզկենտրոն Քյութահյան հիմնադրվել է ավելի քան 3 հազար տարի առաջ: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար): Հելլենիստական շրջանում Քյութահյան հայտնի էր որպես «Կուտինա»: Եղել է կրոնական հայտնի կենտրոն: Հայտնի քաղաքներից էր նաև Այզանոյը, որի ավերակները պահպանվել են մինչ այժմ:
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Գերմիյանների (1300-1429) իշխանության տակ: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Քյութահյայի սանջաք-գավառի մեջ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում:
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից: Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել: Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Քյութահյաում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում: 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Քյութահյան:
Վարչական բաժանումԽմբագրել
Մարզի տարածքը 11,875 կմ² է, բաժանվում է 13 շրջանների: Դրանք են՝
- Քյութահյա, թուրք.՝ Kütahya
- Ալթընթաշ, թուրք.՝ Altıntaş
- Ասլանափա, թուրք.՝ Aslanapa
- Գեդիզ, թուրք.՝ Gediz
- Դիմլուփընար, թուրք.՝ Dumlupınar
- Դոմանիչ, թուրք.՝ Domaniç
- Էմեթ, թուրք.՝ Emet
- Թավշանլը, թուրք.՝ Tavşanlı
- Հիսարջըք, թուրք.՝ Hisarcık
- Սիմավ, թուրք.՝ Simav
- Շափհանե, թուրք.՝ Şaphane
- Չավդարհիսար, թուրք.՝ Çavdarhisar
- Փազարլար, թուրք.՝ Pazarlar
Բնակչությունը հասել է 577,941 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Քյութահյա քաղաքն է: Այստեղ գործում են մարզի երկու Դումլուփընար (թուրք.՝ Dumlupınar (1992) և նորաբաց առողջապահական գիտությունների (2018) համալսարանները:
ՏնտեսությունԽմբագրել
Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու հանքարդյունաբերությունը: Հիմնական օդային դարպասը Քյութահյայի միջազգային Զաֆեր օդանավակայանն է: Դա Եգեյան տարածաշրջանի ամենափոքր միջազգային օդանավակայանն է՝ Իզմիրից, Մուղլայից և Դենիզլիից հետո: Երկաթուղով կապված է շրջակա մարզկենտրոնների հետ:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներԽմբագրել
Քյութահյայի մարզ Վիքիպահեստում |