Քյորթիս Հենսոն (անգլ.՝ Curtis Hanson, մարտի 24, 1945(1945-03-24)[1][2][3][…], Ռինո, Նևադա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 20, 2016(2016-09-20)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Առավել հայտնի է «Օրորոցը ճոճող ձեռքը», «Լոս Անջելեսի գաղտնիքները», «8-րդ մղոն» և այլ ֆիլմերով։

Քյորթիս Հենսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1945(1945-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՌինո, Նևադա, ԱՄՆ[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 2016(2016-09-20)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ[4] Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար Էդգար Ալան Պոյի մրցանակ[5] և National Board of Review Award for Best Film?
Curtis Hanson Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ռինոյում (Նևադա) և մեծացել է Լոս Անջելեսում՝ անշարժ գույքի գործակալի և ուսուցչի ընտանիքում[6][7]։ Դպրոցը ավարտելուց հետո անկախ լուսանկարիչ է աշխատել ֆիլմի մասին ամսագրում[8]։

1970 թվականին Հենրի Ռոզեմբայնի հետ գրել է «Սարսափը Դանվիչում» ֆիլմի, իսկ 1973 թվականին՝ «Քաղցր սպանություն» ֆիլմի սցենարը, հետագայում հանդես է եկել որպես ռեժիսոր։

1990-ականներին նկարահանել է դրամարկղային հաջողված «Օրորոցը ճոճող ձեռքը» (1992), «Վայրի գետը» (1994) ֆիլմերը և քննադատների կողմից նկատված «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմը։ Վերջին ֆիլմը առաջադրվել է ինը «Օսկար»-ի, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսուրա», բայց արժանացել է ընդամենը երկու մրցանակի՝ «լավագույն ադապտացված սցենար»-ի և «լավագույն երկրորդ պլանի դերասանուհու» (Քիմ Բեսինջեր) համար։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1973՝ «Քաղցր սպանություն»
  • 1983՝ «Կորցնելով սա»
  • 1986՝ «Սենյակի պատուհանները»
  • 1990՝ «Վատ ազդեցություն»
  • 1992՝ «Օրորոցը ճոճող ձեռքը»
  • 1994՝ «Վայրի գետը»
  • 1997՝ «Լոս Անջելեսի գաղտնիքները»
  • 2000՝ «Հրաշամանուկներ»
  • 2002՝ «8-րդ մղոն»
  • 2005՝ «Քեզանից հեռու»
  • 2007՝ «Հաջողակ»
  • 2012՝ «Ալիքների նվաճողները»

ԾանոթագրություններԽմբագրել