Քյոնիգսզեե (գերմ.՝ Königssee), ձևով հարավից հյուսիս ձգված լիճ է Բավարիայի հարավ-արևելքում, տեղակայված է Բերխտեսգադենի շրջանում՝ շրջապատված այնպիսի բարձր լեռներով, ինչպես Վացմանն է (Գերմանիայի երրորդ գագաթը)։ Լիճը գտնվում է Շյոնաո ամ Քյոնիգսզեե համայնքի տարածքում։ Քյոնիգսզեե են թափվում հարավ-արևելքում գտնվող Օբրեզե լճի ջրերը։ Քյոնիգսզեեն ներառված է Բերխտեսգադենի Ազգային պարկում։

Քյոնիգսզեե
Königssee

'
47°33′15″ հս․. լ. 12°58′39″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Գերմանիա
Վարչատարածքային բաժանում Բավարիա
Հայելու բացարձակ բարձրությունը 603 մ
Երկարություն 7,195 կմ
Լայնություն 1,225 կմ
Ավազանի մակերեսը 5,22 կմ²
Ծավալը 0,51179 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 20 կմ
Ամենամեծ խորությունը 190 մ
Միջին խորությունը 98,1 մ
Քյոնիգսզեե (Բավարիա)##
Քյոնիգսզեե (Բավարիա)

Գերմանիայի ամենախոր լճերի շարքում Քյոնիգսզեեն գտնվում է երրորդ տեղում։ Այն ձևավորվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, սառցադաշտի հալման հետևանքով։ Լիճը և հարակից շրջակայքը մեծ ճանաչում ունեն զբոսաշրջիկների և ճանապարհորդների շրջանում։

Հետաքրքիր փաստեր և տեսարժանություններ խմբագրել

Քյոնիգսզեեն լիճը գովազդվում է որպես ամենամաքուրը Գերմանիայում։ Այդ պատճառով լճով տեղաշարժվելու համար 1909 թվականից թույլատրված են միայն Էլեկտրաշարժիչով, թիերով և ոտնակներով նավեր։

Բարձր լեռների միջև լճի տեղակայումը ստեղծում է մաքուր և պարզ ձայնով արձագանք։ Ըստ ավանդույթի, ընդունված է ջրի վրա էքսկուրսիայի ժամանակ կանգ առնել և փողահարել՝ արձագանքը ցուցադրելու համար։

Լճի կենտրոնական մասում, արևմտյան ափին` հենց ջրի մոտ, գտնվում է զբոսաշրջային տեսարժանություն սուրբ Բարդուղեմեոսի եկեղեցին։

Լճի հյուսիսային եզրին է գտնվում Քյոնիգսզեե հայտնի սահնակա-բոբսլեյնային ճանապարհը, որտեղ անցնում են Բոբսլեյի և տոբոգանի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական մրցույթները։

Լճի հյուսիսային մասում գտնվող միակ կղզին հայտնի է այնտեղ 1711 թվականին տեղադրված Յան Նեպոմուցկովի մարմարե արձանով, ինչպես նաև այլ կառույցներով, որոնցից է քարանձավը։

Լճի շրջակայքում էր գտնվում Դախաու համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղերից մեկը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել