Քյոլնի օպերային թատրոն
Քյոլնի օպերային թատրոն (եբրայերեն՝ Oper der Stadt Köln, եբրայերեն՝ Oper Köln), վերաբերում է ինչպես Քյոլնի օպերային թատրոնին, այնպես էլ այնտեղ գործող օպերային ընկերությանը։
Քյոլնի օպերային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն և թատրոն |
Երկիր | Գերմանիա |
Գտնվելու վայրը | Ալտշտադտ-Նորդ |
Oper Köln Վիքիպահեստում |
Օպերային ընկերության պատմություն
խմբագրել18-րդ դարի կեսերից օպերային ներկայացումներ տեղի են ունեցել քաղաքի թատրոնների բեմերում շրջիկ իտալական օպերային ընկերությունների մասնակցությամբ։ Քաղաքի առաջին մշտական ընկերությունը հիմնադրվել է 1822 թվականին և, նախնական հանդես է եկել Schmierstraße թատրոնում (կառուցվել է 1783 թվականին որպես մասնավոր թատրոն, նաև օգտագործվել է պիեսների բեմադրության և համերգների համար)։ Հետագայում օպերային ընկերությունը հանդես է եկել Glockengasse թատրոնում (կառուցվել է 1872 թվականին.) և Habsburger Ring թատրոնում (կառուցվել է 1902 թվականին)։ Habsburger Ring թատրոնը կառուցել է Քյոլնի քաղաքապետարանը, և այն դարձել է օպերայի համար նախագծված քաղաքի առաջին թատրոնը[1]։
1904 թվականին ընկերությունն անցել է Քյոլնի ղեկավարման ներքո և կոչվել է Oper der Stadt Köln՝ 1906 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը բացառապես հանդես գալով Habsburger Ring թատրոնում։ Պատերազմից անմիջապես հետո ընկերությունը նախ հանդես եկավ Քյոլնի համալսարանում, այնուհետև վերանորոգված Glockengasse և Habsburg Ring թատրոններում։ Երկու թատրոնները վերջնականապես փլուզվեցին, և ընկերությունը տեղափոխվեց իր ներկայիս օպերային տունը, որի կառուցումն ավարտվել է 1957 թվականին։ Նոր օպերայի նորաձև դիզայնը արտացոլեց ռեպերտուարը, որը բնութագրում էր հետպատերազմյան ընկերությանը, որը ներկայացրեց բազմաթիվ նոր օպերաների պրեմիերաներ (յուրաքանչյուր սեզոնի ընթացքում մեկ օպերա) և հին աշխատանքների հակասական բեմադրություններ։ Սեպտեմբերից մինչև հունիս կանոնավոր սեզոնի ընթացքում ընկերությունը բեմադրում է մոտ 25 տարբեր օպերաներ։ Ամառային ամիսներին այն հանդես է գալիս նաև Էդինբուրգի միջազգային փառատոնում և Վիեննայում։ Քյոլնի օպերային թատրոնում բազմիցս բեմադրվել է Ռիխարդ Վագների Նիբելունգի մատանին օպերաների շարքը, որոնցից առանձնանում է Ռոբերտ Քարսենի բեմադրությունը։ Մարկուս Շտենցն ամբողջ բեմադրությունը 2006 թվականին կատարեց երկու օրվա ընթացքում[2]։ 2010 թվականին ամբողջ բեմադրությունը նա ներկայացրեց Շանհայում[3]։
Համաշխարհային պրեմիերաներ
խմբագրելՕպերային թատրոնի ընկերության կողմից ներկայացված համաշխարհային պրեմիերաներն են՝
- Էրիխ Վոլֆգանգ Կարնգոլդ, Die tote Stadt (4 դեկտեմբերի 1920)
- Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկի, Der Zwerg (28 մայիսի 1922)
- Ֆրանց Շրեկեր, Irrelohe (27 մարտի 1924)
- Զիգֆրիդ Վագներ, Der Heidenkönig (16 դեկտեմբերի 1933)
- Վոլֆգանգ Ֆորտներ, Bluthochzeit (8 հունիսի 1957)
- Նիկոլայ Նաբոկով Der Tod des Grigorij Rasputin (Ռասպուտինի մահը) (27 նոյեմբերի 1959)
- Բերնդ Ալոիս Ցիմերման, Die Soldaten (15 փետրվարի 1965)
- Մանֆրեդ Տրոյան, Limonen aus Sizilien (22 մարտի 2003)
- Կառլհայնց Շտոքհաուզեն, Sonntag aus Licht (9 ապրիլի 2011)
Երաժշտական տնօրեններ
խմբագրել1904 թվականից ի վեր, երբ թատրոնը պաշտոնական դարձավ Oper der Stadt Köln, թատրոնի երաժշտական ղեկավարներն են եղել՝
|
|
|
Օպերային թատրոն
խմբագրելՆերկայիս Oper der Stadt Köln-ը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Վիլհելմ Ռիֆանի կողմից։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի և Քյոլնի նախկին քաղաքապետի ներկայությամբ։ Թատրոնում ներկայացված առաջին օպերան Կարլ Մարիա ֆոն Վեբերի Օբերոն օպերան էր։ Նույն տարվա հունիսին օպերային թատրոնում տեղի է ունեցել Վոլֆգանգ Ֆորտների Die Bluthochzeit օպերայի համաշխարհային պրեմիերան։ Հաջորդ ամիս Մարիա Կալասի հետ շրջագայություններով հանդես է եկել Լա Սկալա թատրոնը՝ ներկայացնելով Լուսնոտը օպերան։ Քյոլնի օպերայի թատրոնում երբեմն հանդես են գալիս մենակատարներ և տեղի են ունենում հատուկ միջոցառումներ։ 1975 թվականին այստեղ տեղի է ունեցել ջազ դաշնակահար Քիթ Ջերեթի համերգը, որը ձայնագրվել է և դարձել ժամանակի ամենահեղինակային ջազային դաշնամուրային ձայնագրություններից մեկը, որը հայտնի է The Köln Concert անվանումով։ Թատրոնն ունի 1300 նստատեղ, նվագախմբի պարտեր, որը կարող է տեղավորել 100 երաժիշտ։ Այն Offenbachplatz-ի[4] գեղարվեստական համալիրի մի մասն է, որը ներառում է Schauspiel Köln (Քյոլնի դրամատիկական թատրոն)՝ կրկին նախագծվել է Վիլհելմ Ռիֆանի կողմից և կառուցվել 1962 թվականին։ 2009/2010 եթերաշրջանի վերջում երկու թատրոններում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Նախնական օպերան պետք է վերաբացվեր 2015 թվականի նոյեմբերին, և Քյոլնի օպերայի վերանորոգման խնդիրը նշանակում էր, որ օպերային ներկայացումները պետք է իրականացվեին այլընտրանքային վայրերում։ Կատարման վայրերից էին վերափոխված գործարան ("Palladium"), մեծ վրան Հռենոսում ("Musical-Dom"), դատարանի շենքը («Amtsgericht»), հին ցուցասրահ («Staatenhaus»"): Օպերայի շենքի վերաբացումը (ժամանակացույցը և բյուջեն գերազանցվել են)[5] նախատեսվում է 2022 թվականի աշնանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fabian, pp. 904 - 905
- ↑ http://www.deutschlandfunk.de/wotan-laesst-die-muskeln-spielen.691.de.html?dram:article_id=49554
- ↑ https://fleetingspectator.wordpress.com/2010/10/03/shanghai-ring/
- ↑ Offenbach Square, named for the composer Jacques Offenbach
- ↑ https://www.tag24.de/nachrichten/oper-schauspielhaus-koeln-dauersanierung-der-koelner-buehnen-kosten-seit-beginn-mehr-als-verdoppelt-589389
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-02-10 Wayback Machine
Աղբյուրներ
խմբագրել- Abramsohn, Jennifer, "Viewers wait for curtain to rise on scandal-plagued Cologne opera", Deutsche Welle, 6 May 2009
- Bucciarelli, Melania, Dubowy, Norbert and Strohm, Reinhard, Italian opera in Central Europe, Volume 1, BWV Verlag, 2006. 3-8305-0381-4
- Fabian, Imre, "Cologne", The New Grove Dictionary of Opera (Ed. Stanley Sadie), London: MacMillan, 1998 0-333-73432-7 1-56159-228-5
- Marco, Guy A., Opera: A research and information guide, Routledge, 2001. 0-8153-3516-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոլնի օպերային թատրոն» հոդվածին։ |