Քղիմար, նաև Խլոմար, Կուտմար և Կուտևմռան, հնագույն բերդաքաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Քաղ գավառում, Քաղիրթ գետի ձախ ափին։ Ենթադրաբար նույնացվում է Ասուրա-Բաբելոնական և Ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կուլլիմեր (Կալիմեր, Կուտա, Kullumeri, Kullimer, Kulimar, Khelimar) բնակավայրին։

Քղիմար բերդի շուրջ եղել է բավականին մեծ բնակավայր։ Քղիմարով է անցել Դվին-Դամասկոս ճանապարհը։

Հայաստանի 387 թվականի բաժանումից հետո, գտնվելով Պարսկա-Բյուզանդական սահմանի Պարսկական հատվածում, դարձել է Աքրա-Ափում պաշտպանական գծի կարևոր կետերից։

586 թվականին քաղաքը պաշարել է Բյուզանդական զորավար Ֆիլիպպիկը, սակայն չի կարողացել գրավել։

Որպես կարևոր պաշտպանության ամրություն, Քղիմարի բերդը նշանակալից դեր է ունեցել նաև VIII-IX դդ․ Արաբա-Բյուզանդական պատերազմների ժամանակ։

Գրականություն

խմբագրել

https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/462

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։