Քլեյ Ջենսեն (անգլ.՝ Clay Jensen), հեղինակ Ջեյ Աշերի ստեղծած հորինված կերպար։ «Տասներեք պատճառ՝ ինչու» նովելի գլխավոր կերպարն է, ստեղծագործությունը գրված է դեռահասների համար, որտեղ հերոսուհին՝ Հաննա Բեյքերը, ինքնասպան է լինում։ Քլեյը նաև Աշերի պատմության հիման վրա Նեթֆլիքս հեռուստաընկերության նկարահանած «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի հիմնական կերպարն է, որտեղ նրան մարմնավորել է Դիլան Մինեթը[1]։

Քլեյ Ջենսեն
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և հեռուստատեսային կերպար
ՀեղինակՋեյ Աշեր
Ներկայացված էՏասներեք պատճառ՝ ինչու և 13 Պատճառ Ինչու
Սեռարական
Մասնագիտությունավագ դպրոցի աշակերտ

Քլեյը սերիալի գլխավոր պրոտագոնիստներից մեկն է, և նրա հիմնական սյուժետային գծերը ներառում են նրա ընկերությունը Հաննա Բեյքերի և Թոնի Պադիլայի հետ։

Մինչ սերիալը քննադատների կողմից ստացել է տարբեր արձագանքներ, ընթերցողներն ու դիտորդները բարձր են գնահատել այն, և Մինեթի կատարումը լայնորեն գնահատվել է։

Սյուժետային գծեր խմբագրել

Նեթֆլիքսի հեռուստասերիալում Քլեյն ավագ դպրոցի ամերիկացի աշակերտ է, որը միաժամանակ Քլեյի համադասարանցիներից մեկի՝ Հաննայի մտերիմ ընկերն ու կարճ սիրային հետաքրքրությունն է։ Ավագ դպրոցում Հաննայի փորձի պատմությունը պատմվում է Քլեյի աչքերով, երբ նա արձագանքում է Հաննայի ձայներիզների բովանդակությանը, որոնք բացատրում են, թե ինչու է նա ինքնասպան եղել։ Չնայած Հաննան նախքան ինքնասպանությունը թողնում է որոշակի հրահանգներ, ըստ որոնց՝ Քլեյը պետք է լսի ձայնագրությունները, նա հստակ ցույց է տալիս, որ Քլեյն ինքնասպանության պատճառներից մեկը չէ, բայց ավելի շուտ նա ուզում է, որ Քլեյն իմանա ինքնասպան լինելու պատճառները։

Երկրորդ եթերաշրջանում՝ այն բանից հետո, երբ Հաննա Բեյքերի ծնողները դատի են տալիս դպրոցին անարդարացի մահվան համար, Քլեյին և այլ աշակերտներին խնդրում են ցուցմունք տալ այն մասին, թե ինչ է նա վերապրել։ Նրանց ցուցմունքների ժամանակ Քլեյը Հաննայի մասին իմանում է այն, ինչ չի նշվել ձայնագրություններում, և հարցնում է, թե իրականում ինչպիսի մարդ է նա եղել։ Նա նաև պարզում է, որ Հաննան միակ մարդը չէ, որի հետ միջնակարգ դպրոցում վատ բաներ են տեղի ունեցել, և որոշում է գտնել խնդրի արմատը և այն չեզոքացնել։ Այս ողջ ընթացքում նա անընդհատ տեսնում է Հաննայի հալյուցինացիան, որը խոսում է իր հետ։ Դա հանդես էր գալիս որպես մեղքի դրսևորում, որ նա չի կարողացել օգնել աղջկան կենդանության օրոք։

Երրորդ եթերաշրջանում Քլեյը որոշ չափով վերականգնվում է դեպրեսիայից և բռնի հակումներից, և ժապավենների մյուս մարդկանց հետ փորձում է օգնել ուրիշներին անել նույնը։ Սակայն երբ սպանվում է Հաննային բռնաբարած տղան, Քլեյը դառնում է գլխավոր կասկածյալներից մեկը։ Ամբողջ եթերաշրջանի ընթացքում իր ընկերների օգնությամբ նա փորձում է պարզել, թե ով կարող էր սպանել, մինչդեռ մյուսները նրան մեղավոր էին համարում։

Չորրորդ եթերաշրջանում Քլեյը հարցազրույց է վերցնում Բրաունից ընդունող հանձնաժողովի սպայից։ Ազատության ավագ դպրոցն ավարտելուց հետո նա պետք է ընդունվեր Բրաունի համալսարան։ Նա տառապում է դեպրեսիայից և անհանգստությունից։

Բնութագիր խմբագրել

Քլեյ Ջենսենը Ազատության ավագ դպրոցի աշակերտ է։ Քլեյը «Side A» ժապավենի 6-րդ ձայնագրության սուբյեկտն է՝ չնայած ոչ որպես Հաննայի ինքնասպանության պատճառ՝ ի տարբերություն մնացած բոլոր ժապավենների։ Իր ձայնագրության վերջում Հաննան բացատրում է, որ Քլեյն իր ինքնասպանության պատճառ չէ, բայց անհրաժեշտ է համարում, որ նա իմանա՝ ինչու է ինքն ինքնասպան եղել։ Քլեյը համարվում է սոցիալապես չհարմարվող անձ և սովորաբար շատ չի շփվում։ Շատ լավ երեխա է և սովորաբար չի ենթարկվում հասակակիցների ճնշմանը։ Հայտնի է իր բարությամբ և լավ պահվածքով։ Աշխատում է Քրեսթմոնթի կինոթատրոնում։ Նա Հաննային պատմում է, որ ամբողջ կյանքն ապրել է Քրեսթմոնթ քաղաքում։ Ազատության ավագ դպրոցի մյուս դասընկերները նախկինում լուրեր էին տարածում, որ նա գեյ է, բայց այդ բամբասանքները կարծես մարել էին «13 պատճառ ինչու» -ի իրադարձություններից առաջ։ Քլեյի ինտրովերտ բնույթի պատճառով նա, ինչպես հայտնի է, չի հաճախում երեկույթների։ Հաննայի տնային երեկույթին Քեթը Հաննային ասում է, որ վերջին անգամ Քլեյին երեկույթների ժամանակ տեսել է 4-րդ դասարանում՝ իր ծննդյան տարեդարձին։

Զարգացում խմբագրել

2016 թվականի հունիսին հայտարարվել է, որ Քլեյ Ջենսենին մարմնավորելու է Դիլան Մինեթը[1]։ «People» վեբ կայքի հոդվածում նշվել է, որ Մինեթը կապ ունի իր կերպարի հետ։ Հարցազրույցում նա նաև ասել է. «Միաժամանակ ես սկսեցի ինձանից այնքան շատ բան տեսնել Քլեյի մեջ և իմ մեջ այնքան շատ Քլեյ տեսնել, որ երբեմն նկարահանման հրապարակում դա ինձ վրա շատ ավելի մեծ ազդեցություն էր ունենում»[2]։

Մինեթը հարցազրույցներից մեկում 2-րդ եթերաշրջանում Քլեյի դերի մասին ասել է. «Երբ երկրորդ եթերաշրջանը սկսվում է, պարզում ենք, որ Քլեյը փորձում է շարունակել իր կյանքը։ Նա փորձում է ուրախ լինել և ապրել նորմալ կյանքով, բայց ես կարծում եմ՝ նա շատ արագ հասկանում է, որ դա հնարավոր չէ։ Նա դեռ ստիպված է ապրել Հաննայի մասին հիշողությամբ, որը նրա համար շատ անձնական է, և դա նրան տանում է բավականին մութ ճանապարհներով։ Փորձում է պայքարել դրա դեմ, բայց գիտի, որ չի կարող»[3]։ Երկրորդ եթերաշրջանին վերաբերող մեկ այլ հարցազրույցում Մինեթը ասել է, որ շատ չեն լինի տեսարանները Քլեյի և Հաննայի կերպարների միջև[4]։ Նա նաև բացահայտում է, որ Սքայը և Քլեյը պոտենցիալ զույգ են[4]։

Ընդունում խմբագրել

The Express-ը նշել է, որ դերասանը, մարմնավորելով Քլեյին, ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ[5]։ «People» վեբ կայքի հոդվածում նրանք նշել են, թե ինչպես են Մինեթի հետևորդները «լցվել», հատկապես՝ Ինստագրամում[2]։

«Daily Mirror»-ի հոդվածը հիասթափություն է հայտնել, երբ խոսքը վերաբերում էր Քլեյի ժապավենին` ասելով. «Պարզվում է, որ Քլեյի «պատճառը» նույնիսկ պատճառ չէ, և շատ առումներով դա ավելի կործանարար է դարձնում»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Andreeva, Nellie (2016 թ․ հունիսի 8). «'13 Reasons Why' Netflix Series: Dylan Minnette & Katherine Langford Lead Cast». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Corinthios, Aurelie (2017 թ․ ապրիլի 26). «5 Things to Know About Breakout 13 Reasons Why Star Dylan Minnette (He's in a Band!)». People. Meredith Corporation. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  3. Warner, Sam; Tanswell, Adam (2018 թ․ մայիսի 17). «13 Reasons Why's Clay will go through "a lot of shit" in season 2». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  4. 4,0 4,1 Devoe, Noelle (2018 թ․ մայիսի 14). «Dylan Minnette Spills 6 Secrets From "13 Reasons Why" Season 2». Seventeen. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  5. Johnson, Amy (2018 թ․ ապրիլի 22). «13 Reasons Why cast: Clay Jensen star Dylan Minnette's impressive acting past revealed». Daily Express. Reach plc. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  6. Rowney, Jo-Anne (2017 թ․ ապրիլի 6). «What tape is Clay on in 13 Reasons Why? The devastating truth behind what he did to Hannah». Daily Mirror. Reach plc. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.