Քիմիայի SAT առարկայական թեսթը մեկ ժամանոց բազմակի ընտրությամբ թեսթ է College Board-ի կողմից պատրաստված։ Մինչ 1994 թվականը SAT առարկայական թեսթերը հայտնի էին որպես «ձեռքբերումների թեսթեր»։ Մինչ 2005 թվականի հունվարը նրանք հայտնի էին SAT II անունով։ Այժմ նույնպես նրանք հայտնի էին վերջինս նշված անունով։

Քիմիայի SAT թեսթի նախապատրաստման գրքերից մեկի շապիկը

Ձևաչափ խմբագրել

Այս թեսթը բաղկացած է 85 հարցերից։ Առաջին 23 հարցերը, որոնք համարակալված են 1-23 թվերով, դասակարգման հարցեր են։ Հաջորդ 15 հարցերը, որոնք համարակալված են 101-115 թվերով, կոչվում են հարաբերության վերլուծության հարցեր։ Քիմիայի SAT առարկայական թեսթը ներկայումս միակ թեսթն է, որն իր մեջ ընդգրկում է հարաբերության վերլուծության հարցեր։ Այսպիսի հարցերի համար անհրաժեշտ է, որպեսզի աշակերտը որոշի երկու պնդումների ճիշտ կամ սխալ լինելը։ Եթե երկու պնդումներն էլ ճիշտ են, ապա աշակերտը պետք է որոշի, թե արդյոք երկրորդ պնդումը առաջինի ճիշտ բացատրությունն է։ Վերջին 47 հարցերը, համարակալված 24-70 թվերով, բազմակի ընտրությամբ ստանդարտ հարցեր են։ Թեսթի ժամանակ օգտագործվում է չափման Միավորների համակարգը։

Գնահատումը խմբագրել

Թեսթը ունի 85 բազմակի ընտրությամբ հարցեր, որոնց պետք է պատասխանել մեկ ժամվա ընթացքում։ Բոլոր հարցերը ունեն պատասխանի հինգ տարբերակներ։ Աշակերտները ստանում են մեկ միավոր ամեն ճիշտ պատասխանի համար, կորցնում միավորի ¼ մասը ամեն սխալ պատասխանի համար և ստանում 0 միավոր, եթե չեն պատասխանում հարցին։ Հետո այս միավորը փոխակերպում են 200-800 սանդղակային միավորի։ 2009 թվականի բոլոր թեսթերի միավորների միջինը եղել է 638-ը[1], 2011 թվականին՝ 648-ը։

Նախապատրաստումը խմբագրել

College Board-ի առաջարկած նախապատրաստումը մեկամյա քոլեջի նախապատրաստման կուրս անցնելն է քիմիայից, հանրահաշվից, նաև ունենալ փորձ լաբորատորիայում։ Չնայած, որ որոշ երկրորդ տարվա հանրահաշվի հասկացություններ (ներառյալ լոգարիթմները) նույնպես ընդգրկված են այս թեսթի մեջ։ Քիմիայի SAT II թեսթում մաթեմատիկան այնքան իրենից դժվարություն չի ներկայացնում, որքան ժամանակի պակասը։ Որոշ լաբորատոր հարցեր օգտագործում են դիագրամներ, այնպես որ լավ կլինի իմանալ որոշ լաբորատոր սարքերի ձևերը և ինչպես են դրանք օգտագործվում։

Դժվարությունը խմբագրել

Ինչպես SAT առարկայական թեսթերից շատերը, այնպես էլ քիմիայի թեսթը համեմատաբար բարդ է։ Այն ստուգում է շատ խորը գիտելիքներ և ակնկալում է, որ աշակերտները ձևակերպեն իրենց պատասխանները շատ կարճ ժամանակահատվածում։ Ավագ դպրոցի մի շարք աշակերտներ օգտագործում են լրացուցիչ ռեսուրսներ պարապելու համար, ինչպիսիք են նախապատրաստական գրքերը և օնլայն օգնությունները։

Թերևս թեսթը դժվարին է, սակայն տարբերություններ կան SAT քիմիայի թեսթի և AP քիմիայի քննության մեջ։ Վերջինս առավել քննադատական մտածողության թեսթ է, որը չի օգտագործվում համալսարանների ընդունելության համար։ Սակայն, քիմիայի AP կուրսը բավարար պաշար է քիմիայի SAT թեսթը հանձնելու համար։

Ռեսուրսները խմբագրել

Աշակերտը չի թույլատրվում օգտագործել տետրեր, դասագրքեր և հաշվիչ թեսթի ժամանակ։ Միակ ռեսուրսը, որը աշակերտը կարող է օգտագործել, պարբերական համակարգն է, որը տրամադրվում է թեսթերի կապոցի հետ միասին։ Այս համակարգը տրամադրում է միայն ատոմական զանգվածները, ատոմական համարները և ամեն տարրի նշանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SAT Subject Test Percentile Ranks, 2009 College-Bound Seniors» (PDF). The College Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել