Քիմիական ապրանքների կարտելներ

Սոդայի կարտելն առաջացել է 1872 թվականին, մասնակիցներն էին բելգիական «Սոլվե» («Solvay») ընկերությունը, ԱՄՆ-ի «Ալկասսո» («Alkasso») ազգային արտահանման կարտելը, անգլիական «Իմփերիըլ քեմիքըլ ինդասթրիս, ԻՔԻ» («Imperial Chemical Industries, ICI») և գերմանական «Ի․ Դ․ Ֆարբենինդուսթրի» («I․ G․ Farbenindustrie*) քիմիական տրեստները։ Կարգավորում էր սոդայի արտահանումն աշխարհի բոլոր երկրներ։ Անիլինի ներկերի կարտելը (1927) վերահսկում էր արևմտյան աշխարհի օրգանական սինթետիկ ներկերի արտադրության ավելի քան 90%-ը։ Կարտելում իշխում էր «Ի․ Գ․ Ֆարբենիդուսթրի»-ն, մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Ճապոնիայի ընկերությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քիմիական ապրանքների շուկայում մրցակցության ուժեղացման պատճառով, սկսեցին վերականգնվել մինչպատերազմյան կարտելները, և ստեղծվել նորերը։ Քիմիական ապրանքների ընկերությունները միավորվել էին միջազգային տարբեր ասոցիացիաներում, գիտահետազոտական կենտրոններում, ստանդարտացման բյուրոներում, ձեռնարկողական ընկերություններում (Թունաքիմիակատներ արտադրողների միջազգային կենտրոն, Լաքի-ներկերի արդյունաբերության ասոցիացիաների եվրոպական կոմիտե և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578