Քթի կոտրվածք, մարդու քթի մեկ կամ մի քանի ոսկրերի վնասումը[2]։ Ախտանիշները կարող են ընդգրկել՝ քթային արյունահոսություն, այտուցներ քթի շրջանում, հեմատոմաներ, կապտուկներ և քթով շնչառության անհնարինություն[2]։ Դրանք կարող են բարդանալ դեմքի այլ ոսկրերի կոտրվածքներով և քթի միջնապատի հեմատոմայով[1][2]։

Քթի կոտրվածք
Պարզ ռենտգեն նկար, որտեղ երևում է քթի կոտրվածք
ՊատճառՀարված, սպորտի ընթացքում ստացված վնասվածք, Վայր ընկնում պատահար, Ավտովթարներ[1]
Հիվանդության ախտանշաններՔթային արյունահոսություն, այտուց, հեմատոմա, կապտուկներ[1][2]
Վնասում էՔիթը կազմող ոսկրերը
ԲուժաքննությունՌենտգեն հետազոտություն[1]
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9802.0
ՀՄԴ-10S02.2
ԱխտորոշումՀիմնվում է ելնելով ախտանիշներից, հիմնականում ռենտգեն ախտորոշմամբ
Բուժումսառը թրջոց, հնարավորինս հետվնասվածքային այտուցների նվազեցում[1]
ԲարդություններՄիջնպատի հեմատոմա, այլ դիմային կոտրվածքներ, մենինգիտ
 Fractures of human nose Վիքիպահեստում

Քթի կոտրվածքի ամենատարածված պատճառը բռնությունն է, սպորտային վնասվածքը, անկումը և ճանապարհատրանսպորտային պատահարները[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է աշխտանշանների և աշխատնիշների հիման վրա, բայց կարող է լրացուցիչ հաստատվել ռենտգենագրությամբ[3]։

Բուժումը սովորաբար ցավազրկողներով է և սառը թրջոցներով[3]։ Կոտրվածքը սովորաբար շտվում է այտուցի իջնելուց հետո[3]։ Կոտրվածքի տեսակից կախված՝ շտկումը կարող է լինել բաց կամ փակ[4]։ Շտկման արդյունքը սովորաբար դրական է լինում[5]։ Քթի կոտրվածքները հաճախ են հանդիպում և կազմում են դեմքի կոտրվածքների շուրջ 40%-ը[3][6]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Քթի կոտրվածք ուղեկցվող արյունահոսությամբ, որն առաջացել է ռեգբի խաղալու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով

Քթի կոտրվածքի ախտանշաները նեռարում են կապտուկներ, արյունազեղումներ, այտուց, փափկություն հարվածի շրջանում, ձևախախտում և քթից կամ դեմքի քթային հատվածից արյունահոսություն։ Հիվանդը կարող է ունենալ դժվարաշնչություն և շատ առատ արյունահոսություն, եթե կա քթի լորձաթաղանթի վնասում։ Հիվանդը կարող է նաև ունենալ մեկ կամ երկու աչքերի շրջանում կապտուկներ:Հիմնական պատճառներից են հարվածները ծեծկրտուկների ժամանակ, վայր ընկնելը և ավտովթարները[1]։ Ախտորոշումը դրվում է հիմնականում ախտանշանների և ախտանիշների հիման վրա և հաստատվում է ռենտգեն պատկերի միջոցով։

Պատճառ խմբագրել

Քթի կոտրվածքների պատճառը դեմքի շրջանում ստացած վնասվածքներն են։ Հիմնական աղբյուրներն են սպորտային վնասվածքները, ծեծկրտուքները, վայր ընկնելը և ավտովթարները երիտասարդների շրջանում և ուշագնացության հետևանքով վայր ընկնելը մեծահասակների շրջանում[7]։

Ախտորոշում խմբագրել

Քթի կոտրվածքները սովորաբար վիզուալ տեսանելի են և հայտնաբերվում են նաև ֆիզիկալ զննման ժամանակ։ Խնդիրը տարբերակելն է հասարակ կոտրվածքները, որոնք սահմանափակվում են քթի ոսկրերով (տիպ 1), բարդ կոտրվածքներից (տիպ 2), որոնք կարող են ընդգրկել այլ դիմային ոսկրեր և/կամ միջնապատը (տիպ 2,3)[1][2]։ Պարզ՝ տիպ 1 կոտրվածքների դեպքում զարմանալի է, բայց ռենտգեն նկարները ավելի քիչ տեղեկատվական են քան կլինիկական զննումը։ Այնուամենայնիվ ախտորոշումը կարող է հաստատվել ռենտգենագրության կամ համակարգչային շերտագրության միջոցով և դրանք անհրաժեշտ են, եթե կա դեմքի այլ ոսկրերի կոտրվածքի կասկած։

Կոտրվածքն, որն անցնում է քթի միջնապատով հորիզոնական հարթությամբ կոչվում է «Ջարջավայի կոտրվածք», իսկ ուղղահայացը «Շեվալլեյի կոտրվածք»[8]։

Չնայած, որ չբարդացած կոտրվածքները անհետաձգելի բուժման կարիք չունեն 5-7 օրվա ընթացքում ուղեգրումը մասնագիտացված բուժման բավարար է։ Ուղեկցող վնասվածքներից՝ միջնապատի հեմատոման առաջանում է 5% դեպքերում, ունի անհետաձգելի բուժօգնության կարիք և պետք է փնտրել զննման և վնասվածքի գնահատման ընթացքում[7]։

Բուժում խմբագրել

Քթի փոքր կոտրվածքները կարող են բուժվել ինքնըստինքյան, եթե չկան արտահայտված կոսմետիկ ձևախախտումներ։ Սառույցը և ցավազրկող դեղամիջոցները կարող են օգտագործվել բորբոքման ընթացքում առաջացած անհարմարությունները վերացնելու նպատակով[1]։ Այն կոտրվածքները, որոնց ժամանակ կա քթի ձևախախտում կարելի է շտկել ձեռքային ուղղման միջոցով, որի դեպքում սովորաբար գրանցվում է դրական արդյունք։ Այն կոտրվածքները, որտեղ ընդգրկված են այլ ոսկրեր (տիպ 2,3) պետք է հայտնաբերվեն, և ուղղվեն վիրահատական եղանակով[9]։ Բուժումը հիմնականում ներառում է ցավազրկող դեղամիջոցներ և սառը թրջոցներ[1]։ Քթի չափսերի կրճատումը և վիճակի բարելավումը նկատելի կլինի այտուցները իջնելուն պես[1]։ Ըստ ձևի կոտրվածքները կարող են լինել բաց կամ փակ[2]։ Ելքը հիմնականում բարենպաստ է[10]։ Քթի կոտրվածքները հանդիպում են բավականին հաճախ, դրանք կազմում են դեմքի շրջանի կոտրվածքների 40%-ը։ Հիմնականում հանդիպում է 20 տարեկան տղամարդկանց շրջանում[1][2]։

Կանխատեսում խմբագրել

Կոտրվածքից հետո ոսկրերի կայունությունը հաստատվում է 3-4-րդ շաբաթներում։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս չկրել ակնոցներ և կոպիտ ձևով չմաքրել քիթը այդ ընթացքում, քանզի դա կարող է ազդել ոսկրերի ուղղման հարթեցման վրա։ Ոսկրերի լիարժեք սերտաճումը տեղի է ունենում 4-8 շաբաթվա ընթացքում։ Նախկին ակտիվությանը կարելի է վերականգնել 1-2 շաբաթ հետո, սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել կոնտատային տիպի սպորտով ամենաքիչը 2-3 ամիս ժամանակահատվածում, կախված վնասվածքի աստճանից։ Սպորտով զբաղվելու ընթացքում խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ դիմակ վնասվածքից հետո ամենաքիչը 6 շաբաթվա ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Das, D; Salazar, L (April 2017). «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries». Emergency medicine practice. 19 (4): 1–24. PMID 28362252.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kühnel, TS; Reichert, TE (2015). «Trauma of the midface». GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery. 14: Doc06. doi:10.3205/cto000121. PMC 4702055. PMID 26770280.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Das, D; Salazar, L (April 2017). «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries». Emergency medicine practice. 19 (4): 1–24. PMID 28362252.
  4. Kühnel, TS; Reichert, TE (2015). «Trauma of the midface». GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery. 14: Doc06. doi:10.3205/cto000121. PMC 4702055. PMID 26770280.
  5. Marston, AP; O'Brien, EK; Hamilton GS, 3rd (April 2017). «Nasal Injuries in Sports». Clinics in sports medicine. 36 (2): 337–353. doi:10.1016/j.csm.2016.11.004. PMID 28314421.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Fonseca, Raymond J. (2017). Oral and Maxillofacial Surgery - E-Book: 3-Volume Set (անգլերեն) (3 ed.). Elsevier Health Sciences. ISBN 9780323444422.
  7. 7,0 7,1 Bremke M, Gedeon H, Windfuhr JP, Werner JA, Sesterhenn AM (November 2009). «Nasal bone fracture: etiology, diagnostics, treatment and complications». Laryngorhinootologie. 88 (11): 711–6.
  8. Sethi, Neeraj; Pearson, Amy; Bajaj, Yogesh (2016). Key Clinical Topics in Otolaryngology (անգլերեն). 191: JP Medical Ltd. ISBN 9781909836358. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  9. Mondin V, Rinaldo A, Ferlito A (May–Jun 2005). «Management of nasal bone fractures». Am J Otolaryngol. 26 (3): 181–5. doi:10.1016/j.amjoto.2004.11.006.
  10. Marston, AP; O'Brien, EK; Hamilton GS, 3rd (April 2017). «Nasal Injuries in Sports». Clinics in sports medicine. 36 (2): 337–353. doi:10.1016/j.csm.2016.11.004. PMID 28314421.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթի կոտրվածք» հոդվածին։