Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսություն (էպիստաքսիս), քթի խոռոչի արյունահոսություն, հաճախ տեսանելի է, երբ արյունը հոսում է քթանցքերից։ Գոյություն ունի արյունահոսության երկու տեսակ՝ դիմային (առավել հաճախ) և հետին (նույնքան հաճախակի, որը նույնպես պահանջում է ավելի մեծ ուշադրություն բժիշկների կողմից)։ Երբեմն ավելի ծանր դեպքում թարմ արյունը կարող է թափանցել նաև ստամոքսի մեջ, և կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում։ Քթի արյունահոսությունը շատ հազվադեպ է բնական ճանապարհով ավարտվում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 1999 թվականին գրանցվել է 2,4 միլիոն մահ, որի դեպքերից միայն 4-ը քթի արյունահոսությունից[1]։ Հնարավոր է, որ քթային արյունահոսությունից առավել հայտնի մահը հոների տիրակալ Աթթիլայի մահն է, որն իր հարսանիքի ժամանակ բուռն խնջույքից հետո՝ քնած ժամանակ խեղդվել է արյունահոոսությունից[2]։

Քթային արյունահոսություն
Epistaxis1.jpg
ՀՄԴ-9784.7
ՀՄԴ-10R04.0
Nosebleeds Վիքիպահեստում

ԷթիոլոգիաԽմբագրել

Քթի արյունահոսության պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ տեղային և համակարգային գործոնների։

Տեղական գործոններԽմբագրել

Ամենատարածված գործոններն են՝

  • Քթի վնասվածք,
  • Օտար մարմիններ,
  • Բորբոքային գործընթացներ (քրոնիկ սինուսիտ, ալերգիկ ռինիտ և այլն),
  • Գլխի վնասվածք (օրինակ, գլխի հրազենային վնասվածք)։

Այլ հնարավոր պատճառներ են՝

  • Անատոմիական դեֆորմացիաներ (օրինակ, տելեանգիէկտազիա Ռանդյու-Օսլերի հիվանդության ժամանակ),
  • Թմրամիջոցների ինհալացիա (հատկապես կոկաին),
  • Քթի խոռոչի ուռուցքներ (նազոֆարինգեալ կարցինոմա և այլն),
  • Շնչած օդի հարաբերական խտություն (հատկապես ձմռանը),
  • Քթի թթվածնի կաթետերի օգտագործում (չորացնում է քթի խոռոչի լորձաթաղանթը),
  • Քթի լակի օգտագործում (հատկապես ստերիոդ),
  • Բարոտրավմա,
  • Վիրաբուժական միջամտություն (քթի միջնապատի պլաստիկ և այլն):

Համակարգի գործոննորԽմբագրել

Ամենատարածված գործոններն են՝

Հնարավոր այլ պատճառներ են՝

  • Դեղերի կողմնակի ազդեցությունը,
  • Ալկոհոլի օգտագործումը (առաջացնում է վազոդիլացում),
  • Արյան հիվանդություններ (անեմիա, հեմոբլաստոզ և այլն),
  • Վիտամին C-ի կամ K-ի անբավարարություն,
  • Սրտի անբավարարություն,
  • Շարակցական հյուսվածքի հիվանդություններ,
  • Անոթային հիվանդություն:

ՊաթոֆիզիոլոգիաԽմբագրել

Քթի արյունահոսությունները զարգանում են արյունատար անոթների վնասման ժամանակ, որով հարուստ է քթի լորձաթաղանթի խոռոչը։ Վնասը կարող է լինել հանկարծակի կամ ինչ-որ վնասվածքի պատճառով։ Քթի արյունահոսությունն առաջանում է բնակչության 60 %-ի մոտ, մինչև 10 և 50-ից բարձր տարիքային խմբերի, ավելի հաճախ տղամարդկանց մոտ[3]։ Զարկերակային հիպերթենզիայի ժամանակ առաջացած արյունահոսությունը ավելի երկարատև է[4]։ Հակակոագուլյանտներով բուժումը և արյան հիվանդությունը հաճախ կարող են էպիստաքսիս առաջացնել, նաև կարող են ձգձգել երկարատևությունը։ Տարեց մարդկանց մոտ քթի արյունահոսությունները կապված են քթի լորձաթաղնթի չորության և բարակության, արտերիալ հիպերթենզայով պայմանավորված տարիքային տենդենցիայի, անոթների մահացության հետ։

Հիվանդների 90-95 %-ի մոտ էպիստակիսի աղբյուրը հանդիսանում է քթի անհարթության դիմաստորին մասը (Կեսոլբապյան միահյուսվածք), 5-10 % դեպքերում քթի միջին և հետին հատվածներում։ «Տագնապային» վտանգավոր քթի արյունահոսությունը, որոնց համար բնորոշ են հանկարծակի սկիզբը, կարժաճամկետությունը և մեծ արյունահոսությունը։ Տագնապային արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել մեծ մազանոթների պայթյունի, դիմային գանգի ոսկորների, անևրիզմայի, չարորակ գոյացության պատճառով։ Նաև քթի արյունահոսություն կարող է նկատվել թոքային արյունահոսության ժամանակ (ալ, փրփրաշատ արյուն), որոնք հիմնականում լինում են ստամոքսաքղիքային տրակտի վերին մասերում (մուգ, հավաքված)[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.cdc.gov/nchs/data/statab/vs00199wktbli.pdf Page 1922
  2. Иордан, «Гетика», 254—258
  3. Management of Epistaxis — January 15, 2005 — American Family Physician (անգլ.)
  4. Lubianca Neto JF, Fuchs FD, Facco SR, Gus M, Fasolo L, Mafessoni R, Gleissner AL. Is epistaxis evidence of end-organ damage in patients with hypertension?. Laryngoscope. 1999 Jul;109(7 Pt 1):1111-5. PMID 10401851(անգլ.)
  5. Носовое кровотечение