Քերրի Գեյ Սանդերսոն (ի ծնե՝ Սմիթ, անգլ.՝ Kerry Gaye Sanderson, née Smith, դեկտեմբերի 21, 1950(1950-12-21), Subiaco), ավստրալիացի քաղաքական գործիչ, Արևմտյան Ավստրալիայի 32-րդ նահանգապետ (2014—2018)[2]:

Քերրի Սանդերսոն
անգլ.՝ Kerry Sanderson
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1950(1950-12-21) (73 տարեկան)
ԾննդավայրSubiaco
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԱրևմտյան Ավստրալիայի համալսարան
Մասնագիտությունգործարար, պետական ծառայող և Նահանգապետ
ԱշխատավայրՔերթինի համալսարան
Զբաղեցրած պաշտոններGovernor of Western Australia?
Պարգևներ և
մրցանակներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր Ավստրալիայի շքանշանակիր[1] Ավստրալիայի շքանշանի սպա[1] և Հարյուրամյակի մեդալ[1]
 Kerry Sanderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քերիի Գեյ Սմիթը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 21-ին, Սուբակիոյում (Արևմտյան Ավստրալիա)։ Ավարտելով Արևմտյան Ավստալիայի համալսարանը մաթեմատիկայի մասնագիտացմամբ՝ ստացել է գիտությունների բակալավրի աստիճան, ավելի ուշ՝ տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 21 տարեկանում նա ամուսնացել է ինժեներ Լենս Սանդերսոնի հետ, որն աշխատում էր հեռահաղորդակցության ոլորտում, նրանք երկու որդի են ունեցել։ Լենս Անդերսոնը մահացել է 2007 թվականին[3]։

Համալսարանն ավարտելուց հետո Քերրի Սանդերսոնն իր աշխատանքն է սկսել Արևմտյան Ավստրալիայի ֆինանսական վարչությունում։ Նա այնտեղ աշխատել է 17 տարի, որոնցից վերջին հինգը ղեկավարել է տնտեսական և ֆինանսական քաղաքականության բաժինը[4]։

1991-2008 թվականներին Քերրի Սանդերսոնը աշխատել է որպես Ֆրիմանտլ նավահանգստի գլխավոր գործադիր տնօրեն (Արևմտյան Ավստրալիա)։ Նրա ղեկավարման ընթացքում կոնտեյներային առևտուրը, որն իրականացվում է այդ նավահանգստի միջոցով, ավելացել է չորս անգամ[5]։

2008 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի դեկտեմբեր Քերրի Սանդերսոնն աշխատել է Լոնդոնում՝ Եվրոպայում Արևմտյան Ավստրալիայի կառավարության գլխավոր գործակալի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա պատասխանատու էր Արևմտյան Ավստրալիայում արտադրված ապրանքների արտահանման ընդլայնման, ինչպես նաև նահանգի տնտեսության մեջ ներդրումների ավելացման համար[5]։

2014 թվականի օգոստոսին հայտարարվում է, որ Քերրի Սանդերսոնը նշանակվելու է Արևմտյան Ավստրալիայի նահանգապետ և պարտականություններին կանցնի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին[6]։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին նա երդվում է և պաշտոնապես ստանձնում պաշտոնը՝ դառնալով Արևմտյան Ավստրալիայի 32-րդ նահանգապետը և այդ պաշտոնում առաջին կինը[2]։

Մրցանակներ խմբագրել

2001 թվականի հունվարին Քերրի Սանդերսոնը պարգևատրվել է Centenary Medal մեդալով՝ Ավստրալիայի ֆեդերացիայի հարյուրամյակի պատվին[7]։ 2004 թվականի հունիսին նա դարձել է Ավստրալիայի շքանշանի սպա[8], իսկ 2016 թվականի հունիսին՝ նույն շքանշանի ուղեկից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 «WA's first woman governor Kerry Sanderson is sworn in at Government House» (անգլերեն). www.abc.net.au. 20 октября 2014. Վերցված է 02.06.2017-ին.
  3. «Governors of WA» (PDF) (անգլերեն). Parliamentary Library of Western Australia — www.parliament.wa.gov.au. апрель 2016. Վերցված է 02.06.2017-ին.
  4. «Her Excellency the Honourable Kerry Sanderson AC, Governor of Western Australia» (անգլերեն). www.govhouse.wa.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 03.06.2017-ին.
  5. 5,0 5,1 «Her Excellency the Honourable Kerry Sanderson AO» (անգլերեն). Constitutional Centre of Western Australia. Վերցված է 31.05.2017-ին.
  6. «Kerry Sanderson is Western Australia's first woman governor» (անգլերեն). www.abc.net.au. 25 августа 2014. Վերցված է 02.06.2017-ին.
  7. «Sanderson, Kerry, Centenary Medal» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 02.06.2017-ին.
  8. «Sanderson, Kerry Gaye, Officer of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 02.06.2017-ին.
  9. «Sanderson, Kerry Gaye, Companion of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 02.06.2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել