Քերոլայն Ռոուզ Հանթ

Քերոլայն Ռոուզ Հանթ (անգլ.՝ Caroline Rose Hunt, հունվարի 8, 1923(1923-01-08), Էլդորադո, Արկանզաս, ԱՄՆ - նոյեմբերի 13, 2018(2018-11-13), Դալաս), ամերիկացի հյուրանոցատեր, որը մի ժամանակ եղել է ամենահարուստ կինն ԱՄՆ-ում[1]։ 1979 թվականին հիմնել է «Rosewood Hotels & Resorts» հյուրանոցների և առողջավայրերի ցանցը։

Քերոլայն Ռոուզ Հանթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1923(1923-01-08)
ԾննդավայրԷլդորադո, Արկանզաս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 13, 2018(2018-11-13) (95 տարեկան)
Մահվան վայրԴալաս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕստինի Տեխասի համալսարան, Հոքադեյ դպրոց և Մերի Բոլդվին համալսարան
Մասնագիտությունգործարար
Ծնողներհայր՝ Հարոլդսոն Հանթ

Վաղ կյանքԽմբագրել

Ծնվել է 1923 թվականի հունվարի 8-ին նավթարդյունաբերող Հարոլդսոն Հանթի (1889–1974) և Լայդա Բանկերի (1889–1955) ընտանիքում[2][3][4][5][6]։ Ծնողներն ունեցել են վեց երեխա[2]։ Նրա մանկության տարիներին ընտանիքն ապրել է արևելյան Տեխասի Թայլեր քաղաքում[7]։ Հանթն ասել է, որ մանկության տարիներին տեղյակ չի եղել ընտանիքի հարստության մասին, մինչև Life ամսագրում չի գտել իր հայրիկի նկարը հետևյալ հարցով․ «Սա՞ է աշխարհի ամենահարուստ մարդը»։

Կրթությունն ստացել է Դալասում, աղջիկների գիշերօթիկ Հոքադեյ դպրոցում[1][8], որից հետո երկու տարի հաճախել է Մերի Բոլդվին քոլեջը[6] Վիրջինիա նահանգի Սթոնտոն քաղաքում ու տեղափոխվել Օստինի տեխասյան համալսարան։ Ստացել է արվեստի պատմության բակալավրի աստիճան[9]։

ԿարիերաԽմբագրել

Նախքան առաջին ամուսնությունն աշխատել է իր հայրիկի՝ Դալասում գտնվող գրասենյակում[6]։ Հետագայում որպես գործակատար աշխատել է Դալասի «Նիման Մարկուս» հանրախանութում[6]։ Առաջին ամուսության տարիներին և երկրորդ ամուսնության մեծ մասի ընթացքում կենտրոնացել է իր ընտանիքի ու բարեգործության վրա, որևէ պաշտոն չի զբաղեցրել, մինչև 55 տարեկանում հյուրանոցային բիզնես մուտք գործելը[6][10]։

1979 թվականին Դալասի Թըթըլ Քրիք կոչվող տարածքում շքեղ հյուրանոց է բացել հարակից ռեստորանով[2][3][8][11][12]։ Նույն տարում հիմնել է «Rosewood Hotels & Resorts» ընկերությունը, որի պատվավոր նախագահն էր իր մահվան պահին[2][3][8][11]։ Ընկերությանն է պատկանել Լոս Անջելեսի Բել Էյր հյուրանոցը, որն այն վաճառել է 1989 թվականին[3][6]։ Ներկայումս ընկերությանն է պատկանում Մանհեթենում գտնվող Քարլայլ հյուրանոցն ի թիվս այլ շքեղ հյուրանոցների[2]։ 2013 թվականի մայիսին ընդգրկվել է անշարժ գույքի գործակալների հյուսիսային Տեխասի առևտրական ասոցիացիայի փառքի սրահում[13]։

«Lady Primrose» կոչվող լոգանքի ու մաշկի խնամքի պարագաների արտադրություն է ունեցել[1][2], որը 1987 թվականին Անգլիայում ընկերուհու հետ բացած հնաոճ իրերի խանութի մասնաճյուղն է հանդիսացել[14]։ Որոշ ժամանակ նրա հյուրանոցներում հյուրերին ապահովել են այդ ապրանքատեսակներով[15]։

2000 թվականին գրել է «Primrose Past: The 1848 Journal of Young Lady Primrose» վեպը[2], ինչպես նաև խոհարարական երկու գիրք[9]։ Իր հյուրանոցների և խոհարարական գրքերի շնորհիվ հանդիսացել է Դալասյան «Les Dames d'Escoffier» կազմակերպության անդամ, որտեղ ընդգրկված էին սննդով, ըմպելիքներով ու հյուրընկալությամբ զբաղվող պրոֆեսիոնալ կանայք[7][16]։ 2009 թվականին ի ճանաչումն իր խոհարարական նվաճումների, արժանացել է «Savor Dallas' Lone Star» մրցանակի[7]։ 1999 թվականին ընդգրկվել է տեխասյան բիզնեսի փառքի սրահում[8]։

ԲարեգործությունԽմբագրել

Քսան տարի եղել է Մերի Բոլդվին մասնավոր համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[9]։ 1991 թվականին իր քրոջ՝ Մարգարեթի հետ, վճարումներ է կատարել համալսարանական մասնաշենքերից մեկի վերանորոգման համար[17]։ Պատվավոր կոչումներ է ստացել Մերի Բոլդվին և Չառլսթոն համալսարաններից[9]։

Հանդիսացել է «United Way» Դալասյան կազմակերպության համահիմնադիր, պատվավոր փոխնախագահ և կարևոր նվիրատու[8][9][18]։ Ազգային պարգևի է արժանացել այդ կազմակերպության թոքվիլյան ընկերությունից[9]։ 2013 թվականին Էրիկ Ջոնսոնի մրցանակի է արժանացել նույն կազմակերպության Դալասյան մասնաճյուղի կողմից[19]։

Նվիրատվություններ է արել Կանացի արվեստի ազգային թանգարանին, Ամերիկյան կարմիր խաչին, պահպանողական «Ժառանգություն հիմնադրամին», Կոնգրեսի գրադարանի Ջեյմս Մեդիսոն խորհրդին[8][9], տասը տարի եղել է Վաշինգտոնի՝ Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ[8][9]։ Հարավարևմուքում գործող «Ցանցաթաղանթի հիմնադրամ» ընկերության պատվավոր նախագահն է եղել․ ընկերությունը ոչ առևտրային կազմակերպություն էր, որն զբաղվում էր մակուլոդեգեներացիայի (որից տառապում էր նաև ինքը) ուսումնասիրությամբ[1] և տեսողության կորստի վերականգնմամբ[20]։ Փսորիազի ազգային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է եղել[21]։

Դալասում նվիրատվություններ է արել մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Դալասի օպերային, Դալասի սիմֆոնիկ նվագախմբին, Դալասի կանանց ակումբին[1][8][9] , Փերոթ թանգարանին[22]։ Առաջին տիկին Բարբարա Բուշի հիմնադրած «Ընտանեկան գրագիտության Բարբարա Բուշի հիմնադրամի» համանախագահ է եղել[23]։ Դալասի բուսաբանական այգուն ավելի քան 10,000 ԱՄՆ դոլլար նվիրաբերելու համար իր անունով կոչվող վարդ է ստացել[24], 2013 թվականին նվիրատվություններ է արել նաև Դալասի մանկական թատրոնին[25], հանդիսացել է «Նեքսուս» վերականգնողական կենտրոնի օժանդակ անդամ[26], իր նվիրատվությունների համար «The Arts Community Alliance» կազմակերպությունից 2012 թվականին ստացել է արծաթե գավաթ[8]։

Դալասի պրեսբիտերական Հայլենդ պարկ եկեղեցում եղել է դրա առաջին կին սարկավագը[9], նաև Դալասի պրեսբիտերական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ[9]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացել է երկու անգամ[5]։ Առաջին ամուսինը ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լոյդ Բոումեր Սանդսն էր[5][6], որից ունեցել է հինգ երեխա․

  • Լորի Սանդս Հարիսոն[5], ամուսնացել է Ֆրենկ Ուոլս Հարիսոն III-ի հետ[5]։
  • Դեյվիդ Սանդս[5], ամուսնացել է Նենսի Գոլդմեն Սանդսի հետ[5]։
  • Պատրիկ Բարայան Սանդս[5], ամուսնացել է Սառա Ֆոլկոներ Սանդսի հետ[5]։
  • Ջոն Բանկեր Սանդս[5], ամուսնացել է Ռամոնա Շտարք Սանդսի հետ[5]։
  • Ստեֆան Սանդս[5], ամուսնացել է Մարսի Ուիլսոն Սանդսի հետ[5]։

1973 թվականին ամուսնալուծվելուց հետո երկրորդ անգամ ամուսնացել է Բադի Շոելկոպֆի հետ[5][6]․ հետագայում կրկին ամուսնալուծվել է[6][14]։

Վախճանվել է 95 տարեկան հասակում, 2018 թվականի նոյեմբերի 13-ին կաթվածից[27]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cheryl Hall. "Once considered America's richest woman, Caroline Hunt offers a rare look at her famous Dallas family," Archived July 31, 2018, at the Wayback Machine. The Dallas Morning News, November 3, 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Linda Lee, A NIGHT OUT WITH: Caroline Rose Hunt; as indefatigable as ever Archived July 31, 2018, at the Wayback Machine., The New York Times, January 28, 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 David Whitford. Oil heiress strikes gold in hotels Archived October 22, 2014, at the Wayback Machine., CNN, March 31, 2006
  4. Alan Peppard, Chris Vognar, Mr. Dallas, Terry Box. "Dossier Dallas: Caroline Rose Hunt, starting with an old home, built a hospitality empire," The Dallas Morning News, July 8, 2011.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 Hunt Family Tree Archived October 29, 2013, at the Wayback Machine., D Magazine.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 J. Michael Kennedy. Caroline Hunt's soured investment: Wealth: one of the nation's richest women has lost a bundle on stock in First Executive. Now her trust is bidding for the Los Angeles insurance company Archived October 29, 2013, at the Wayback Machine., The Los Angeles Times, February 9, 1990.
  7. 7,0 7,1 7,2 Karen Robinson-Jacobs. "The taste of success – turning the spotlight on Dallas' fine dining," The Dallas Morning News, March 5, 2009, page 1D (Business section).
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 «The Arts Community Alliance»։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է October 25, 2013 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «Texas Woman's University: Caroline Rose Hunt – 2009 Leadership Award Winner»։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է October 25, 2013 
  10. Marty Primeau. "Caroline Hunt Schoellkopf: this Dallas billionaire is frugal, fastidious and flying high with her booming hotel business," The Dallas Morning News, August 21, 1984, pp. 1F-2F.
  11. 11,0 11,1 Executive Profile: Caroline Rose Hunt, Bloomberg BusinessWeek.
  12. Kimberly Goad. "The Mansion: Opulence and prestige are not enough – 10 secrets to running America's best hotel," Archived July 31, 2018, at the Wayback Machine. D Magazine, October 1997.
  13. Candace Carlisle. "NTCAR names Caroline Rose Hunt, Mike Berry to Hall of Fame Archived November 11, 2013, at the Wayback Machine.," Dallas Business Journal, February 4, 2013.
  14. 14,0 14,1 Diane Jennings. "Caroline Hunt," The Dallas Morning News, High Profile section, page 13E.
  15. Mary Gastelow. "Welcome back to Dallas' iconic luxury hotel," GirlAhead, March 16, 2015.
  16. Les Dames d'Escoffier Dallas: Membership Archived September 14, 2013, at the Wayback Machine.
  17. Mary Baldwin College: Annual Giving Societies Archived October 29, 2013, at the Wayback Machine.
  18. Caroline Rose Hunt's lasting legacy Archived October 25, 2013, at Archive.is
  19. Robert Miller, "Caroline Rose Hunt receives J. Erik Jonsson Award" Archived October 29, 2013, at the Wayback Machine., The Dallas Morning News, June 19, 2013
  20. Past Events: Levee Singers Event Raises more than $210,000 for Macular Degeneration Research Archived October 27, 2013, at the Wayback Machine.
  21. «National Psoriasis Foundation Advisory Board»։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է October 25, 2013 
  22. «Perot Museum of Nature and Science: Founders Circle Supporters»։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է October 25, 2013 
  23. Barbara Bush Foundation for Family Literacy, August 12, 2013.
  24. Terry Ann Lendecker. Rose Hunt receives her own rose from Botanical Garden, White Rock Lake Weekly, October 25, 2013.
  25. «Dallas Children's Theater»։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2013-ին։ Վերցված է October 25, 2013 
  26. The Nexus Journey: The Miracle of Recovery, Summer 2009
  27. «Caroline Rose Hunt, mother of the Crescent and the Mansion, dies at 95»։ Dallas News։ Արխիվացված է օրիգինալից November 14, 2018-ին։ Վերցված է November 13, 2018 

Արտաքին հղումներԽմբագրել