Քերի Հոսկինս (անգլ.՝ Kerri Ann Hoskins Reavis, փետրվարի 20, 1970(1970-02-20)[1], Cambridge, Մինեսոտա, ԱՄՆ), նախկին ամերիկացի մոդել և դերասանուհի, որը համակարգչային խաղերում խաղացել է որոշ կերպարների դեր։ Ներկայումս զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ որպես նկարիչ և լուսանկարիչ։

Քերի Հոսկինս
անգլ.՝ Kerri Hoskins
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1970(1970-02-20)[1] (54 տարեկան)
ԾննդավայրCambridge, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
 Kerri Hoskins Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քերի Հոսկինսը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆՄինեսոտա նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Բազմազավակ ընտանիքում նա ութ երեխաներից մեկն էր և «միակը, որ գեյմեր չէր», ինչպես ավելի ուշ խոստովանել է ինքը՝ Հոսկինսը[2]։ Քերին ունի մեկ եղբայր և վեց քույր։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումով խորթ հայրը Վիետնամի պատերազմի վետերան էր, և ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[3]։ 16 տարեկանում Քերին որպես աղջիկ-ցրիչ աշխատանք է ստացել կարտինգ-կենտրոնի ճաշարանում և շուտով ստացել է մենեջերի օգնականի պաշտոնը[2]։ Հոսկինսը« Փլեյբոյի» մոդել էր, երբ նրան առաջարկել են մասնակցել համակարգչային խաղերի մշակմանը[3]։ Առավել հայտնի է Սոնյա Բլեյդի դերով՝ բազմազան կերպարանափոխումներով՝ սկսած «Mortal Kombat 3»-ի հայտնվելով, որից հետո Հոսկինսը շրջագայել է ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ կերպավորելով Սոնյային «Mortal Kombat: Live Tour»-ում[4]։ Նա նաև հայտնվել է «Midway Games»-ի մի շարք այլ համակարգչային խաղերում, ներառյալ «Revolution X»-ը և «NBA Jam»-ը, որպես թաքնված կերպար ներկա է «NBA Showtime. NBA NBC»-ում։

Երկու տարվա ընթացքում Հոսկինսը սովորել է Թանսուդո կորեական մարտարվեստը[5], ընդորում Թոն Թոբիասը նշում էր, որ «նա իսկապես լավն է» և կարող է «տղայի պես հարվածել»[6]։ Ավելի ուշ նա աշխատել է որպես ֆիտնեսի անձնական մարզիչ, մասնակցել բարեգործական մարաթոնյան վազքի և առողջ ապրելակերպի կոչ է արել «բոլոր տեսակի դեղերի և բժիշկների փոխարեն»[7]։ 2001 թվականի վերահրատարակված հոդվածի համաձայն՝ նա վերցրել է Սքոթ Բրենսոնի՝ ամուսնու ազգանունը, որի հետ 1994 թվականին ամուսնացել է, բնակվում է Հյուսիսային Օրորում՝ Իլինոյս նահանգում, որտեղ նա մեծացնում է ուղեղային ծանր կաթվածով երկվորյակ տղաներին։ Նա ունի չորս երեխա ՝ Լիան, Սեմը, Լյուքը և Զաքարի[8]։ Նա մոդելային բիզնեսից հեռացել է 1997 թվականին՝ ամբողջությամբ ընտանիքին և երեխաների խնամքին նվիրվելու համար[9]։ Քերի Հոսկինս-Բրենսոնը, հավատարիմ մնալով ժողովրդավարական հայացքներին, 2012 թվականին առաջադրվել էր Քեյն շրջանի կառավարչական խորհրդում[10]։ 2017 թվականին նա պաշտոնապես ամուսնալուծվել է և ամուսնացել մեկի ուրիշի հետ, ներկայումս կրում է Ռիվիս ազգանունը։

Քերին փորձում է 155 գալոն տարողությամբ ջրամբարում բուծել վայրի ծովային կենդանիների[2]։ Նրա պապը պրոֆեսիոնալ նկարիչ էր, մայրը նույնպես նկարում էր, իսկ ինքը՝ Քերին, սկսել է նկարել 2012 թվականին[3]։ Հարցազրույցում, որը տվել է Հոսկինսը երկու տարի անց, նա ասել է, որ «նա մի փոքր սովորել է ավագ դպրոցում, չնայած՝ ավելի քան 20 տարի վրձին չի վերցրել ձեռքը»[2]։

Համակարգչային խաղեր խմբագրել

  • NBA Jam (1993)` Չիրլիդինգ
  • Revolution X (1994)` Գլխավոր հրամանատար տիկին Հելգա / վանդակում պարող
  • Mortal Kombat 3 (1995)` Սոնյա Բլեյդ
  • Ultimate Mortal Kombat 3 (1995)` Սոնյա Բլեյդ
  • Mortal Kombat Trilogy (1996)` Սոնյա Բլեյդ
  • War Gods (1996)` Բալա
  • Mortal Kombat Mythologies: Sub-Zero (1997)` Կիա
  • Mortal Kombat 4 (1997)` Սոնյա Բլեյդ (հնչյունավորում)
  • Mortal Kombat Gold (1999)` Սոնյա Բլեյդ (հնչյունավորում)
  • NBA Showtime: NBA on NBC (1999)` ինքն իրեն
  • Mortal Kombat: Special Forces (2000)` տիտրերում նշվում է շարժման նվաճում դերասանների ցանկում
  • NBA Jam (2003 video game) (2003)

Փլեյբոյում խմբագրել

  • Playboy’s Nudes December 1992.
  • Playboy’s Book of Lingerie Vol. 29 January/February 1993 (на обложке с Джоди Хоскинс).
  • Playboy’s Girls of Summer '93 June 1993 (С. 11, 50, 98).
  • Playboy’s Blondes, Brunettes & Redheads August 1993.
  • Playboy’s Book of Lingerie Vol. 34 November 1993.
  • Playboy’s Book of Lingerie Vol. 35 January 1994.
  • Playboy’s Bathing Beauties March 1994 (С. 34).
  • Playboy’s Book of Lingerie Vol. 36 March 1994.
  • Playboy’s Book of Lingerie Vol. 39 September 1994 (С. 32—33, 50—51).
  • Playboy’s Nudes November 1994.
  • Playboy’s Hot Denim Daze May 1995 (С. 60).
  • Playboy’s Book of Lingerie Vol. 75 September 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Christopher Veljanovski. (2014 թ․ հուլիսի 5). «Kerri Hoskins Reavis Interview» (անգլերեն). Kamidogu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Christopher Cudworth. (2012 թ․ դեկտեմբերի 3). «Kerri Hoskins Branson runs to meet challenges» (անգլերեն). We Run and Ride. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  4. Colin Covert. (1996 թ․ փետրվարի 9). «She's no mere Mortal; Fridley native Kerri Hoskins puts edge on `Sonya Blade'.(VARIETY)» (անգլերեն). Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  5. Bud Norman. (1996 թ․ փետրվարի 15). «MORTAL KOMBATGOES FROM VIDEOGAME TO STAGE SYMBOL 110 F "WINGDINGS" S 14. PRODUCER IS KING OF THE KIDS WITH TAMED-DOWN PRODUCTION OF GORY GAME» (անգլերեն). The Wichita Eagle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  6. Chris Bleniek Not a Hoax — Not a Dream — It's Coming... Mortal Kombat III(անգլ.) // «Video Games The Ultimate Gaming Magazine[en]» : журнал. — Beverly Hills, California: L.F.P. Inc., 1995. — В. 4. — Т. 7. — № 75. — С. 46. — ISSN 1059-2938.
  7. Retroplayer. (2010 թ․ նոյեմբերի 4). «Sonya Blade Speaks! An Interview With Kerri Hoskins» (անգլերեն). The Gaming Liberty. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  8. Dan Chanzit. (2001 թ․ հունվարի 19). «Fighting for her sons» (անգլերեն). The Branson Project. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  9. Lenore T. Adkins. (2012 թ․ հոկտեմբերի 18). «Kane board 18 incumbent questions challenger's meeting attendance» (անգլերեն). Daily Herald[en]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  10. Pat B.. (2012 թ․ նոյեմբերի 5). «Kerri Hoskins Branson: Candidate and Mortal Kombat's Sonya Blade!» (անգլերեն). GameCrazy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել