Քենսինգթոնյան այգիներ, ժամանակին Քենսինգթոնյան պալատի մասնավոր այգիներ, որոնք հանդիսանում են Լոնդոնի Թագավորական այգիներից։ Բաժանում են Վեստմինստեր քաղաքը և Քենսինգթոնյան և Չելսիի թագավորական թաղամասը և գտնվում են Հայդ պարկից արևմուտք՝ Լոնդոնի կենտրոնական մասում։ Այգիներն ընդգրկում են 107 հա տարածք (265 ակր)[1]։ Քենսինգթոնյան այգիների, Հայդ Պարկի, Գրին Պարկի և Սենթ Ջեյմս Պարկի բաց տարածությունները միասին կազմում են գրեթե շարունակական «կանաչ թոք» Լոնդոնի սրտում։ Քենսինգթոնյան այգիներն ընդգրկված են Պատմական պուրակների և այգիների ցանկում[2]։

Տեսարան դեպի Քենսիգթոնյան պալատի լիճը

Նախապատմություն և գտնվելու վայր խմբագրել

 
Քենսիգթոնի քարտեզը, ցուցադրված է այգիները

Քենսինգթոնյան այգիներն ընդհանուր առմամբ համարվում են հարևան Հայդ Պարկի արևմտյան տարածքը։ Այգիները ցանկապատված և ավելի պաշտոնական են, քան Հայդ Պարկը։ Քենսինգթոնյան այգիները բաց են միայն ցերեկային ժամերին, մինչդեռ Հայդ Պարկը բաց է ամբողջ տարվա ընթացքում առավոտյան ժամը 5-ից մինչ կեսգիշեր։

Քենսինգթոնյան այգիները երկար ժամանակ համարվում էին «սմարթ»՝ Քենսինգթոնյան պալատի շրջակայքում իր ավելի մասնավոր բնույթի պատճառով։ Այնուամենայնիվ, 1800-ական թվականների վերջին Հայդ Պարկը համարվում էր ավելի «նորաձև»՝ Լեյն պարկին և Նայթսբրիջին ավելի մոտ գտնվելու պատճառով[3]։

Պատմություն խմբագրել

Քենսինգթոնյան այգիներն ի սկզբանե Հայդ Պարկի արևմտյան հատվածն էին, որը ստեղծվել էր Հենրի VIII-ի կողմից 1536 թվականին՝ որպես որսատեղի օգտագործելու համար։ Քերոլայն թագուհու խնդրանքով 1728 թվականին առանձնացվել է Հայդ Պարկի մնացորդներից[4] և Հենրի Ուայզը և Չարլզ Բրիջմանտը նախագծել են լանդշաֆտային ձևավորում՝ նորաձեւ նորամուծություններով, այդ թվում՝ Կլոր լճակով[5], պաշտոնական պողոտաներով և կախովի հոլանդական այգիներով։

Բրիջմանն Օձաձև լճակն ստեղծել է 1726-1731 թվականներին[5]՝ Հայդ Պարկից մինչև Ուեստբուրն[6]։ Լճակի այն մասը, որը գտնվում է Քենսինգթոնյան այգիների տարածքում, հայտնի է որպես «Երկար ջուր»[5]։ Նրա հյուսիս-արևմտյան ծայրամասում (ի սկզբանե Ուեսթբուրն գետը), «Իտալական պարտեզ» անվամբ տարածքում կան չորս շատրվաններ և մի շարք դասական քանդակներ։ Իտալական այգիների ստորին հատվածում տեղակայված է եկեղեցի, որը գտնվում է Ուեսթբուրն գետի կենտրոնում և բաժանում է Պանինգթոնը և Սենթ Ջորջ Հանովերի հրապարակի եկեղեցին։

Կառույցներ և հուշարձաններ խմբագրել

 
Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակը (գտնվում է Փիթեր Պենի խաղահրապարակի տեղում) կառուցվել է Պիտեր Պենի կողմից

Քենսինգթոնյան պարտեզները շրջապատող տարածքը հիմնականում գյուղական էր և հիմնականում անբարեկարգ է եղել մինչև 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը։ Ցուցադրություններից շատերը գոյատևում են Պալատի հետ միասին, և կան նաև այլ հասարակական շենքեր, ինչպիսիք են Ալբերտի հուշահամալիրը (Քենսինգթոնյան այգիների հարավ-արևելյան անկյունում, Ալբերտ թագավորական սրահի դիմաց), Serpentine պատկերասրահը և Սփիքի հուշարձանը։ Վիկտորյա թագուհու հրամանով բարելավվել են նաև Իտալական այգիներն ու Ալբերտի հուշահամալիրը։

Մեկ այլ առանձնահատկություն է Ջորջ Ֆրամփթոնի հեղինկած Փիթեր Պենի բրոնզե արձանը, որը կանգնած էր պատվանդանին, և ծածկված էր մագլցող սկյուռիկներով, նապաստակներով և մկներով։ Այստեղ է գտնվում Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակը և յոթ մղոն հեռավորության վրա՝ Memorial Walk-ը։ Վիկտորյա թագուհու արձանը, որը քանդակել էր դուստրը՝ արքայադուստր Լուիզան, մոր կառավարման 50 տարիները նշելու համար, կանգնած է Քենսինգթոնյան պալատի մոտ[7]։ Այգում է գտնվում նաև Էլֆին կաղնին՝ 900 տարվա վաղեմությամբ կոճղ։

Ժողովրդական մշակույթ խմբագրել

 
Փիթեր Պենի արձանը

Ջեյմս Մեթյու Բարրիի Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում» գրքի իրադարձությունները տեղի են ունենում Քենսինգթոնյան այգիներում[8]։ Այգիների փերիներն առաջին անգամ նկարագրվել են Թոմաս Թիքելի 1722 թվականի «Քենսինգթոնյան այգիներ» պոեմում։ Ե՛վ գիրքը, և՛ կերպարը գովաբանում են այգում գտնվող Ջորջ Ֆրամփթոնի քանդակած Փիթեր Պենի արձանը։

Ուիլկի Քոլինզի «Տիկին Զանտը և ուրվականը» (1887) պատմվածքի սկզբի տեսարանը տեղի է ունենում Քենսինգթոնյան այգիներում. այն հատվածը, որը «ամենամոտն է Քենսինգթոնյան պալատին»։

Քենսինգթոնյան այգիներից Infocom-ը մեկնարկել է ինտերակտիվ գեղարվեստական Trinity խաղը։ Խաղացողը կարող է շրջել այգիների բազմաթիվ հատվածներում, որոնք նկարագրված են չափավոր մանրամասնությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Քենսինգթոնյան այգիների հանրային արվեստի ցուցակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About Kensington Gardens». The Royal Parks. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  2. Historic England, «Kensington Gardens (1000340)», National Heritage List for England, Վերցված է 10 February 2016-ին
  3. Dunton, 1896, էջ 30
  4. Self, 2014, էջ 28
  5. 5,0 5,1 5,2 Skempton, 2002, էջ 341
  6. «Hyde Park History & Architecture». The Royal Parks. 2007. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
  7. «History and Architecture». The Royal Parks.
  8. Birkin, Andrew (2003). J.M. Barrie & the Lost Boys. Yale University Press. էջ 47. ISBN 0-300-09822-7.
Մատենագիտություն

Արտաքին հղումներ խմբագրել