Քեննեթ Լոներգան (անգլ.՝ Kenneth Lonergan, հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2], ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և թատերագիր։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր։

Քեննեթ Լոներգան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՈւեսլեական համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և HB Studio
ԵրկերThe Adventures of Rocky and Bullwinkle?
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, դերասան, կինոռեժիսոր, հեղինակ և ռեժիսոր
ԱմուսինՋեյ Սմիթ-Քեմերոն
Պարգևներ և
մրցանակներ
 Kenneth Lonergan Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Լոներգանը ծնվել է Բրոնքսում (Նյու-Յորքում), բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը հրեա է, իսկ հայրն ունի իռլանդական ծագում[3][4]։

Նա սովորել է է այժմ գոյություն չունեցող Յոլդենի միջնակարգ դպրոցում (թատերական թեքումով, բավականին առաջադեմ մասնավոր դպրոց Մանհեթենում), որտեղ էլ սկսել է պիեսներ գրել։

Կարիերա խմբագրել

Կարիերան թատրոնում խմբագրել

Նրա առաջին պիեսը («The Rennings Children») ընտրվել է մասնակցելու Սոնդխայմ Փառատոնին` աջակցելով երիտասարդ դրամատուրգներին։ Դա կատարվել է 1982 թվականին, երբ Քեննեթը եղել է ուսանող Ուեսլեյան համալսարանում` դրամատուրգիայի և ռեժիսուրայի ֆակուլտետում։ Ավելի ուշ նա նաև սովորում է Նյու Յորքի համալսարանում[5]։

Առաջին թատերական հաջողությունը Լոներգանն ունենում է մեկ գործողությամբ «This Is Our Youth» (1996) պիեսով։ Նրան հաջորդում է «The Waverly Gallery» (1999) պիեսը` հիմնված նրա տատիկի կենսագրության վրա, նաև «Lobby Hero» (2002) պիեսը։ «Աստղային սուրհանդակի» (2009 թվական) գլխավոր դերերը կատարել են Ջեյ Սմիթ-Կամերոնը և Մեթյու Բրոդերիկը։

Կարիերա հեռուստատեսությունում և կինոյում խմբագրել

Քեննեթ Լոներգանի անունն առաջին անգամ էկրաններին է հայտնվում 90-ականների սկզբին, երբ նա հանդես է գալիս որպես Դագ մուլտսերիալի սցենարիստներից մեկը։ 1999 թվականին Հարոլդ Ռեմիսի «Վերլուծիր դա» ֆիլմը, որը նկարահանվել է Լոներգանի սցենարով, մեծ հաջողություն է ունենում թե' հանդիսատեսի, թե' քննադատների մոտ։ Արդեն մեկ տարի անց նա նկարահանում է իր առաջին ֆիլմը որպես ռեժիսոր՝ («կարող ես ապավինել ինձ»), ինչն անմիջապես նրան բերում է «օսկարյան» անվանակարգը լավագույն սցենարի համար։ 2003 թվականին դրան հետևում է երկրորդը՝ «Նյու Յորքի ավազակախմբեր» պատմական քրեական դրամայի վրա կատարված աշխատանքի համար։ 2005 թվականին նա զբաղվում է իր հաջորդ նախագծի՝ «Մարգարետ» դրամայի բեմադրությամբ (Աննա Փեքվինի հետ գլխավոր դերում), սակայն պրոդյուսերների և մոնտաժողների միջև համաձայնության գալու անհնարինության պատճառով ֆիլմը վարձույթում է հայտնվում է միայն 2011 թվականին։

2016 թվականին համաշխարհային էկրան է բարձրանում «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը, որը բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր է բերում ինչպես իրեն՝ Լոներգանին, այնպես էլ նրա մյուս ստեղծողներին, մասնավորապես Քեյսի Աֆլեքին, որը Օսկար Է ստացել տղամարդու լավագույն դերի համար։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականին Լոներգանն ամուսնանում է դերասանուհի Ջեյ Սմիթ-Կամերոնի հետ։ Նրանք ունենում են դուստր (Նելլի)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1035036452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Brody, Richard (2012 թ․ մարտի 15). «Kenneth Lonergan». The New Yorker.
  4. «The Cinematic Traumas of Kenneth Lonergan». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  5. Historical Dictionary of Contemporary American Theater, 1930-2010 - James Fisher - Google Books. — Books.google.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննեթ Լոներգան» հոդվածին։