Քեյփ Բրետոն
Քեյփ Բրետոն[1] (անգլ.՝ Cape Breton Island, ֆր.՝ Île du Cap-Breton, գաել.՝ Eilean Cheap Bhreatainn), կղզի Նոր Շոտլանդիա թերակղզուց հյուսիս-արևելք (բաժանված է Կանսոյի նեղուցով) և Արքայազն Էդուարդի կղզուց արևելք, Սուրբ Լավրենտիոս ծոցում։ Միկմակների լեզվով կղզին կոչվում է Unama'kik — «Մառախուղների երկիր»[2]։ Վարչականորեն այն պատկանում է Նոր Շոտլանդիայի նահանգին և բաժանված է չորս մունիցիպալիտետների։
Քեյփ Բրետոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Շոտլանդիա |
Երկարություն | 180 կմ |
Լայնություն | 114 կմ |
Ամենաբարձր կետ | Սպիտակ բլուր |
ԲԾՄ | 532 մետր |
Մակերես | 10 311 կմ² |
Հյուսիսային կետ | 47°02′31″ հս․. լ. 60°35′54″ ամ. ե.HGЯO |
Հարավային կետ | 45°32′53″ հս․. լ. 61°17′17″ ամ. ե.HGЯO |
Արևելան կետ | 45°57′04″ հս․. լ. 59°47′16″ ամ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 46°02′28″ հս․. լ. 61°33′09″ ամ. ե.HGЯO |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
![]() | |
![]() |
Աշխարհագրություն խմբագրել
Կղզու տարածքը 10 311 կմ² է (18-րդ տեղը Կանադայում, 75-րդ տեղը աշխարհում), կղզու կենտրոնական մասում կա Բրա դ'Օր լիճ-ծովալճակը, որի տարածքը, կախված մակընթացությունից, կազմում է 932-1099 կմ²[3][4]։ Ամենաբարձր կետը Ուայտ Հիլլ լեռն է՝ ծովի մակարդակից 532 մ բարձրության վրա։ Լեռան լանջերը ծածկված են տայգայով, երկրաբանորեն Քեյփ Բրետոնը բաղկացած է բյուրեղային ապարներից, իսկ ափամերձ հատվածը խիստ կտրատված է։
Կղզու հյուսիսային մասում գտնվում է Քեյփ Բրետոն Հայլենդս ազգային պարկը, որի մեծ մասն ընկած է Քեյփ Բրետոն սարահարթում։ Այգում ներկայացված են Կանադայի հյուսիսի և հարավի բուսական և կենդանական աշխարհները։
Կլիման միջին օվկիանոսային է։ Փետրվարի ջերմաստիճանը -6,5 °C է, հուլիս-օգոստոս ամիսներին՝ + 17- + 18 °C, միջին տարեկանը՝ մոտ + 5,5 °C: Տեղումները տարեկան մոտ 1500 մմ, ձմռանը` ձյուն կամ (ավելի հաճախ) անձրև, ամռանը` անձրև[5]։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը՝ 135 974 մարդ(2011)[6]։ 95 % բնակիչները՝ սպիտակամորթ, 3,6 %՝ միկմակներ, բնակչությունը հիմնականում անգլերեն խոսող է։ 47,3 %-ը՝ կաթոլիկներ են, 22,1 % բողոքականներ, 2,65 % ոչ կրոնական[7]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Կաղապար:Книга:География
- ↑ «About the Bras d’Or Lake»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-30-ին
- ↑ Кейп-Бретон հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Facts About Canada — Lakes»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-15-ին։ Վերցված է 2009-02-27
- ↑ klimadiagramme.de: Sydney
- ↑ Table from Statistics Canada (Census Profile, 2011 Census)
- ↑ Statistics Canada