Քեյփթաունի կենտրոնական գրադարան

Քեյփթաունի կենտրոնական գրադարան (անգլ.՝ Central Library Cape Town), հանրային գրադարան Քեյփթաունում, Հարավային Աֆրիկա։ Այն Քեյփթաունի քաղաքային գրադարանների և տեղեկատվական ծառայությունների 104 գրադարաններից մեկն է[1]։

Քեյփթաունի կենտրոնական գրադարան
Երկիր ՀԱՀ
Տեսակգրադարան և հանրային գրադարան
Հիմնվել է1954
ՏեղադրությունՔեյփթաուն
Այլ տվյալներ
Կայքcapetown.gov.za/Family%20and%20home/See-all-city-facilities/Our-service-facilities/Libraries/Central%20Public%20Library

Կենտրոնական գրադարանը ներառում է տրամադրման, տեղեկատվական ծառայություններ, ինչպես նաև ունի արվեստի և երաժշտական մասնագիտացված բաժիններ։ Գրադարանի անդամների համար կան 90 և ավելի համակարգիչներ և անվճար wi-fi: Գրադարանը տրամադրում է գրքեր, CD-ներ, DVD-ներ, աուդիոգրքեր և ամսագրեր։ Սա Քեյփթաունի միակ հանրային գրադարանն է, որտեղ գրքեր կան բոլոր 11 պաշտոնական լեզուներով, ինչպես նաև օտար լեզուներով[2]։

Ներածություն

խմբագրել
 
Կենտրոնական գրադարան, Օլդ Դրիլ Հոլ, Դարլինգ փողոց, փողոցը դեղին է պատվել 2014 թվականին Համաշխարհային դիզայնի մայրաքաղաքի ժամանակ

Կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1954 թվականին, երբ Քեյփթաունի քաղաքային գրադարանները ստանձնեցին Հարավաֆրիկյան գրադարանի բաժանորդագրությունը[3]։ 1962 թվականին գրադարանը տեղափոխվել է քաղաքի կենտրոնում գտնվող Վաալբուրգի շենք, 1982 թվականին տեղափոխվել է Քեյփթաունի քաղաքապետարանի շենք[4]։ Գրադարանը Կարնեգի կորպորացիայից երկու դրամաշնորհ է ստացել, ինչը թույլ է տվել գրադարանային հավաքածուները զգալիորեն բարելավել և ընդլայնել, ինչպես նաև ստեղծել համակարգչային կենտրոն[5]։ Քեյփթաունի քաղաքապետարանը միջոցներ է տրամադրել Old Drill Hall-ում նոր գրադարան ստեղծելու համար։ Այս նոր մշտական վայրում գրադարանը բացվել է 2008 թվականին[6]։

Պատմություն

խմբագրել

Քեյփթաուն քաղաքի կենտրոնում հանրային գրադարան եղել է 1818 թվականից, երբ հիմնադրվել է Հարավաֆրիկյան հանրային գրադարանը (SAPL)[7]: Մինչև 1829 թվական այն եղել է անվճար գրադարան, այնուհետև դարձել է բաժանորդագրությամբ։

1952 թվականին Քեյփթաունի քաղաքային գրադարանը (CTLS) ստեղծվել է Քեյփթաուն քաղաքի համար անվճար քաղաքային գրադարանային ծառայություն ապահովելու համար։ 1954 թվականի դեկտեմբերին բանակցությունների արդյունքում CTLS-ը ստանձնել է Հարավային Աֆրիկայի հանրային գրադարանի բաժանորդագրության գրադարանը՝ ձեռք բերելով բաժնետոմսեր և վարձակալելով ընթերցասրահ։ Կենտրոնական գրադարանը հիմնադրվել և բացվել է 1955 թվականի հունվարին։ 1956 թվականին Լոնգ փողոցում բացվել է գրադարանի մասնաճյուղը, որը ներառում էր գեղարվեստական գրքեր, մանկական գրականություն և երաժշտություն։ 1962 թվականին Կենտրոնականը SAPL-ից տեղափոխվել է Վաալ փողոցում գտնող SANLAM շենք։ Երաժշտական հատվածը նույնպես Լոնդ փողոցից տեղափոխվել է այս շենքը։ 1965 թվականին Կենտրոնականի և Լոնդ փողոցի մասնաճյուղերը միավորվել են և նոր և ընդլայնված Կենտրոնական մասնաճյուղ ստեղծելու համար[8]։ Ապարտհեյդ օրենսդրությունն ազդել է գրադարանների կողմից մատուցվող ծառայության վրա։ 1953 թվականին առանձին հարմարությունների ակտի ամրագրմամբ բնութագրվել են գրադարանների հատուկ խմբեր[9]։ 1969 թվականին բացվել է Քաղաքային զբոսայգու գրադարանը և Կենտրոնի բոլոր «ոչ սպիտակ» անդամները տեղափոխվել են Քաղաքային զբոսայգու գրադարան[10]։ Սակայն կենտրոնական տեղեկատվական և երաժշտական գրադարանները դեռևս կարող են օգտագործվել «ոչ սպիտակ» անդամների կողմից[11]։

Արվեստի գրադարան

խմբագրել

Հարավային Աֆրիկայի հանրային արվեստի երկու գրադարաններից մեկն է։ Գրադարանը ներառում է արվեստի և արհեստի բոլոր ասպեկտները, մասնավորապես աֆրիկյան և հարավաֆրիկյան արվեստում՝ լուսանկարչություն, նորաձևություն և գրաֆիկական դիզայն։ Գրադարանից շատ են օգտվում ուսանողները և տեղական արհեստավորներն ու արվեստագետները։ Գեղարվեստական գրադարանը, որպես կենտրոնական մասնագիտացված բաժին, բացվել է 1965 թվականին[8]։

Կատարողական արվեստի և երաժշտական գրադարան

խմբագրել

Երաժշտական գրադարանն ընդգրկվել է Լոնդ փողոցի գրադարանի կազմում, երբ այն բացվել է 1956 թվականին։ Գրադարանը ներառում էր պատեֆոնային ձայնագրություններ, նոտագրություն, Evelyn Fincken-ի հավաքածուն, Քեյփի Գիլդիայի երգեհոնահարների հավաքածուն[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Library and Information Services Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, City of Cape Town website
  2. Central Library, Cape Town Magazine, Antonio Heil
  3. [1], 1954 annual report
  4. [2], 1981 annual report
  5. «City of Cape Town». City of Cape Town. 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «'New' Central Library will be a Centre of Excellence for all Capetonians». City of Cape Town. City of Cape Town. 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Wherewe». Where we come from. National Library of South Africa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 «Annual Report 1967» (PDF). City of Cape Town. 1968. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  9. «South African Parliament repeals The Separate Amenities Act of 1953». South African History Online. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «Annual Report 1968-1969-1970». Cape Town: Digitized Pamphlet Files. City of Cape Town. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Minutes of meeting held at Central Library, Burg St, Monday 27th January 1969. Available from Central Library Archive, Cape Town
  12. «Annual Report 1956» (PDF). Cape Town: Digitized Pamphlet Files. City of Cape Town. 1957. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել