Քեյդի Սթրիքլենդ

ամերիկացի դերասանուհի

Քեթրին Դի «Քեյդի» Սթրիքլենդ (անգլ.՝ Katherine Dee «KaDee» Strickland, դեկտեմբերի 14, 1975(1975-12-14)[1], Patterson, Փիրս շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է ABC«Մասնավոր պրակտիկա» (2007-2013) հեռուստասերիալում կատարած Շարլոտա Քինգի դերով։

Քեյդի Սթրիքլենդ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1975(1975-12-14)[1] (48 տարեկան)
ԾննդավայրPatterson, Փիրս շրջան, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի համալսարան և Pierce County High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Ջեյսոն Բեր

Կյանք և կարիերա խմբագրել

Քեյդին ծնվել է Ջորջիայում՝ բուժքրոջ և ֆուտբոլային մարզիչի ընտանիքում[2]։ Նա իր կարիերան սկսել է 1999 թվականին՝ «Մասնավոր պրակտիկա» ֆիլմում խաղալով ոչ մեծ դեր։ Հետո հաջորդել են «Ընդհատված կյանքը», «Մի ուրիշ բան», «Սերը կանոններով և առանց» և «Սթեփֆորդյան կանայք» ֆիլմերում կատարած դերերը։ 2004 թվականին նա ավելի լայն ճանաչում է ձեռք բերել «Անակոնդա 2։ Անիծված խոլորձների որս» և «Անեծք» հաջող ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ Այնուհետև նկարահանվել է մի քանի այնպիսի անկախ ֆիլմերում, ինչպես նաև հայտնվել Հոլիվուդյան պատկերներում, ինչպիսիք են «Հոտ» և «Գանգսթեր» ֆիլմերը։ 2008 թվականին նկարահանվել է «Որսորդների ընտանիքը» ֆիլմում։

Հեռուստատեսությամբ 2002 թվականին Սթրիքլենդը հայտնվել է «Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն» և «Իմ բոլոր երեխաները» սերիալների էպիզոդներում, իսկ 2007 թվականին՝ ABC-ի Շոնդա Ռայմսի «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարած Շարլոտա Քինգի դերից հետո, ձեռք է բերել ավելի լայն ճանաչում[3]։ Շոուն ավարտվել է 2013 թվականի սկզբին՝ վեցերորդ եթերաշրջանից հետո։ 2014 թվականին նա «Գաղտնիքներ և ստեր» սերիալի դերով վերադարձել է ABC[4]։ 10 էպիզոդներից բաղկացած սերիալ-անթոլոգիան հեռարձակվել է 2015 թվականի գարնանը։ Դրանից կարճ ժամանակ անց Սթրիքլենդը հրավիրվել է CBS-ի «Կասկած» պիլոտի գլխավոր դերը խաղալու[5]։

2006 թվականի նոյեմբերի 10-ից Սթրիքլենդը ամուսնացած է դերասան Ջեյսոն Բերի հետ, որի հետ մինչ մաուսնությունը հանդիպել է երկու տարի։ Զույգն ունի երեք երեխա՝ որդի (Աթիկուս Էլայջա Բեր[6]) և երկվորյակ դուստրեր (Քերոլայն Մաթիլդա Բեր և Էմելին Վիկտորիա Բեր)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Վեցերորդ զգայարան The Sixth Sense այցելու #5
1999 ֆ Ընդհատված կյանքը Girl, Interrupted Բոնի Հիլքրիսթ
2000 ֆ Ոսկերիչներ Diamond Men Մոնիկա
2002 ս Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Սենդի Թորթոմասի
2002 ֆ Փողոցային նկարիչներ Bomb the System Թոնի
2003 ֆ Մի ուրիշ բան Anything Else Բրուք
2003 ֆ Սերը կանոններով և առանց Something’s Gotta Give Քրիսթեն
2004 ֆ Կապեր Knots Մոլի
2004 ֆ Սթեփֆորդյան կանայք The Stepford Wives Թարա
2004 ֆ Անակոնդա 2։ Անիծված խոլորձների որս Anacondas: The Hunt for the Blood Orchid Սեմ Ռոջերս
2004 ֆ Անեծք The Grudge Սյուզան
2005 ֆ Բեյսբոլային տենդ Fever Pitch Ռոբին
2006 ֆ Ուոքեր Փեյն Walker Payne Օդրի
2007 ս Հարսանեկան զանգերը The Wedding Bells Էնն
2007 ֆ Հոտ The Flock Վիոլա Ֆրայ
2007 ֆ Գանգսթեր American Gangster փաստաբան Ռիչի
2007-2013 ս Մասնավոր պրակտիկա Private Practice բժիշկ Շարլոտա Քինգ
2008 ֆ Որսորդների ընտանիքը The Family That Preys Ջիլիան Քարթրայթ
2011 ֆ Հիշու՞մ ես Ալիս Բելին Remember Alice Bell? Ալիս Բել
2015 ս Գաղտնիքներ և ստեր Secrets & Lies բժիշկ Շարլոտա Քինգ
2015 ս Խաղացողը The Player հատուկ լրտես Ռոուզ Նոլան
2016-2017 ս Պայծառատես Shut Eye Լինդա Հեյվերֆորդ
2019 ֆ Գրենդ Այլի կղզի Grand Isle Ֆենսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Climbing to stardom | Jacksonville.com Արխիվացված 2014-02-24 Wayback Machine
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Nellie Andreeva (19 февраля 2014). «KaDee Strickland Joins 'Secrets & Lies'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  5. Nellie Andreeva (2 марта 2015). «KaDee Strickland To Topline CBS Pilot 'Doubt'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  6. «Jason Behr and KaDee Strickland Welcome Son Atticus». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյդի Սթրիքլենդ» հոդվածին։