Քեմոն Կոմարովի

բույսերի տեսակ
Քեմոն Կոմարովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Քիմիոն (Carum)
Տեսակ Քեմոն Կոմարովի (C. komarovii)
Միջազգային անվանում
Carum komarovii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Քեմոն Կոմարովի (լատին․՝ Carum komarovii), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 15-40 սմ-ի։ Տերևների ծայրային մասերը ձվաձև-նշտարաձև են։ Հովանոցն ունի 5-10 ճառագայթ, որոնք շատ անհավասար են։ Ծածկոցը բացակայում է կամ վաղ է թափվում։ Ծածկոցիկը բաղկացած է 2-4 թերթիկից։ Պտուղները ձվաձև են։ Պտղի ակոսիկներում գտնվող եթերայուղային խողովակները միայնակ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռնագագաթում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2100-3000 մ բարձրությունների վրա՝ մարգագետիններում, լեռնային քարաթափվածքների և քարքարոտ լանջերի վրա։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-Ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.