Քեմասորբում, քիմիական սnրբում, նյութերի կլանումը հեղուկ կամ պինդ մարմիններով, որն ուղեկցվում է քիմիական ռեակցիայով և նոր միացությունների առաջացմամբ։ Քեմասորբում տերմինը հաճախ օգտագործվում է նեղ իմաստով, որպես պինդ նյութի մակերևույթի և կլանվող նյութի միջև ընթացող քիմիական ռեակցիայով ուղեկցվող ադսորբում։ Քեմասորբումը ջերմության անջատմամբ ընթացող և այդ պատճառով սովորաբար ոչ դարձելի երևույթ է։ Քեմասորբմանը բնորոշ է ընտրողականությունը, որը պայմանավորված է կլանվող նյութի և սորբենտի մակերևույթի քիմիական խնամակցությամբ։ Քեմասորբումը կարևոր դեր է խաղում տարասեռ կատալիզի, գազերի մաքրման և վակուումային տեխնիկայի համար։ Քեմասորբման հետևանք է մետաղների պասիվացումը օդում, ազոտական թթվում և կոռոզիայի ինհիբիտորների առկայությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 434