Կատերինա Պետրովա ((բուլղար․՝ Катерина Петрова), առավել հայտնի է որպես Քեթրին Փիրս (անգլ.՝ Katherine Pierce)), հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Նինա Դոբրևը[1]։

Քեթրին Փիրս
«Վամպիրի օրագրերը» հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Կորած աղջիկները»
Վերջին անգամ հայտնվել է«Ես ինձ հերոս էի զգում»
ՍտեղծողԼիզա Ջեյն Սմիթ
Տեղեկություններ
ՏեսակներՎամպիր (1-5 եթերաշրջաններ)
Նմանակ (1-8 եթերաշրջաններ)
Սեռիգական
ԿոչումԱզնվական կին
ԸնտանիքԱմարա (նախնի, նմանակ)
Տատյա (նախնի, նմանակ)
Իզաբել Ֆլեմինգ (ժառանգ)
Ելենա Գիլբերտ (ժառանգ)
Ամուսին(ներ)Ստեֆան Սալվատորե (նախկին ընկեր)
Դեյմոն Սալվատորե (նախկին ընկեր)
Էլայջա Մայքլսոն (նախկին ընկեր)
Մեյսոն Լոքվուդ (նախկին ընկեր)
ԵրեխաներՆադիա Պետրովա (դուստր)

Ծնվել է 1473 թվականի հունիսի 5-ին[2], Քեթրինը Ամարայից և Տատիայից հետո առաջին նմանակն է։ Նա նախկին վամպիր է և Սալվատորե եղբայրների՝ Դեյմոնի և Ստեֆանի նախկին սիրեցյալը։ Նա առաջին անգամ հանդես է եկել որպես Քեթրին Փիրս 1864 թվականին, որտեղ ցուցադրվում է նրա ռոմանտիկ հարաբերությունները Սալվատորե եղբայրների հետ։ Նա երկու եղբայրներին էլ վամպիր է դարձնում, բայց հետո Միստիկ Ֆոլլս քաղաքի բնակիչները նրան բանտարկում են Ֆելս Չերչ եկեղեցում, որտեղ էլ նրան և մյուս վամպիրներին պատրաստվում էին սպանել, մինչ մարդկության՝ այդ մասին իմանալը։ Հետո նա հայտնվում է մեր օրերում։

Քեթրինի շատ ավելի մտածված գործող կողմը, որը նա թաքցնում է գեղեցիկ արտաքինի տակ, երևում է հետահայաց տեսարանով, որտեղ՝ 1864 թվականին Ջորջ Լոքվուդի օգնությամբ Քեթրինին հաջողվում է խուսափել անխուսափելի թվացող մահից՝ քաղաքի մնացած վամպիրների կյանքի գնով։ 145 տարի հետո, նա վերադառնում է Միստիկ Ֆոլլս, խաղալով Սալվատորե եղբայրների հետ, նա կազմում է գործողությունների պլան։ Նա ոչ մեկի սիրուն չի արժանանում՝ Քերոլայն Ֆորբսին վամպիր դարձնելուց և առեղծվածային լուսնաքարը ձեռք բերելու համար՝ Մեյսոն Լոքվուդին օգտագործելուց հետո։ Վերջին հաշվով նա դառնում բախտի քմահաճույքին թողնված մի նմանակ, որն իր անմահ կյանքը վատնել է մի առաջնածին վամպիր-մարդագայլից փախչելու համար, ում անունը Կլաուս է (Նիկլաուս Մայքլսոն)։

Քեթրինն իր կյանքի հինգ դարերի ընթացքում դարձել է՝ ամենադաժան, ամենահայտնի և ամենաչար վամպիրներից մեկը պատմության մեջ։ Քեթրինը խոստանում է Ջոն Գիլբերտին, որ կպաշտպանի իր դստերը՝ Ելենա Գիլբերտին, չնայած այն փաստին, որ երիտասարդ նմանակը իր մրցակիցն է՝ Սալվատորե եղբայների սիրո հարցում։ Քեթրինը սկզբում նկարագրվում է որպես գլխավոր թշնամի, սակայն առաջնածին վամպիրներից մեկի՝ Էլայջայի ժամանումից հետո, Քեթրինը միանգամայն սարսափում է այն մտքից, որ Կլաուսը կարող է վերջապես բռնել իրեն։ Մի անգամ նա փախուստի է դիմում երկրորդ եթերաշրջանի վերջում, լքում է Միստիկ Ֆոլլսը՝ գրեթե խուճապահար։ Հետո, վերադառնալով Միստիկ Ֆոլլս 4-րդ եթերաշրջանում, նա սպանում է Ելենայի եղբորը՝ Ջերեմի Գլիբետին, որպեսզի ձեռք բերի վամպիրիզմի դեմ դեղամիջոցը, այն ժամանակ երբ փորձում էր իր ազատության համար՝ Կլաուսի հետ բանակցել մի գործարքի շուրջ։ Այս ամենը, այնուամենայնիվ, հակառակ ազդեցություն է ունենում Քեթրինի համար, երբ Ելենան բռնի կերպով դեղամիջոցը լցնում է Քեթրինի բերանը և դարձնում նրան մարդ։ Հաջորդ եթերաշրջանի ընթացքում նա գտնում է իր վաղուց կորցրած դստերը՝ Նադիա Պետրովային։ Քեթրինի մարմինը ավելի քան 500 տարեկան է և չի կարողանում դիմանալ մարդ լինելուն։ Այսպիսով, Քեթրինը՝ Նադիայի հետ միասին որոշում է իր հոգին տեղափոխել Ելենայի մարմնում, բայց երբ Ելենայի ընկերները բացահայտում են այդ ամենը, նրան սպանում են՝ հոգին Ելենայի մարմնից դուրս հանելու համար և նա մահանում է իր դստեր կողքին, որը հենց նոր էր մահացել՝ հիբրիդի խայթոցից։

Հիմնապատկեր խմբագրել

Կատերինա Պետրովան (բուլղար․՝ Катерина Петрова) ծնվել է 1473 թվականի հունիսի 5-ին բուլղարացիների հարուստ ընտանիքում։ 1490 թվականին Կատերինան հղիանում է անհայտ տղամարդուց։ Նա չի ընդհատում հղիությունը, բայց նրա դստեր ծնվելուց վայրկյաններ հետո՝ Կատերինայի հայրը երեխային վերցնում է մորից։ Հայրը պնդում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք երբեք չտեսնեն միմյանց, իսկ հետո՝ հղիության պատճառով Կատերինայի ընտանիքը հրաժարվում է նրանից, քանի որ նա ապօրինի երեխա է ունեցել։ Այդ ժամանակ դա ջախջախիչ «պատիժ» է հանդիսանում Կատերինայի հանցանքի համար։

Պետրովա ընտանիքում ծանր դրության մեջ հայտնվելով՝ նա աքսորվում է Անգլիա, սակայն անգլուհի դառնալով՝ նա շատ արագ իրեն կարգի է բերում։ 1492 թվականին նա հանդիպում է Թրևորին։ Չնայած նրան, որ Թրևորը սիրահարվում է Կատերինային, այնուամենայնիվ հավատարմությունից դրդված՝ նրան հանձնում է Էլայջային։ Վերջինս իր հերթին, Կատերինային հանձնում է իր կրտսեր եղբորը՝ Լորդ Նիկլաուսին։ Կատերինան հրապուրվում է Կլաուսով, մինչ այն պահը, երբ բացահայտում է, թե ով է Կլաուսը և թե ինչի համար էր նա պատրաստվում օգտագործել իրեն։ Նա ցանկանում էր զոհաբերել Քեթրինին՝ Հիբրիդի անեծքից ազատվելու համար, որը դրված էր նրա վրա։ Քեթրինը փախչում է Թրևորի օգնությամբ, որն էլ իր հերթին մոլորեցնում է Կատերինային հետապնդողներին։ Թրևորը կարգադրում է Կատերինային գնալ անտառում գտնվող խրճիթը՝ հույս ունենալով, որ իր ընկեր Ռոզան կպաշտպանի նրան։

Երբ Ռոզան բացահայտում է, որ Կատերինան փախել է Կլաուսից՝ լուսնաքարի հետ միասին, նա կռահում է Կլաուսի արձագանքը և չի ցանկանում մասնակցել այդ զոհաբերությանը, որտեղ Թրևորն էր ուզում մասնակցություն ունենալ։ Ռոզը Կատերինային փակում է մի սենյակում և ասում, որ նրան առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնելու է Կլաուսին։ Կատերինան բեմադրում է իր ինքնասպանությունը՝ դանակով իրեն հարվածելով և ասում, որ ավելի շուտ կմեռնի քան հետ կգնա Կլաուսի մոտ, բայց սա ընդամենը խորամանկություն է, որը նա անում է, որպեսզի Ռոզան ստիպված տա իր արյունից Կատերինային՝ նրան բժշկելու համար։ Երբ Ռոզան շրջվում է՝ Թրևորին դեմ առ դեմ կանգնելու համար, Կատերինան կախվում է պարանով։ Ավելի ուշ՝ երբ Կատերինան արթնանում է փոխակերպման ընթացքում, Թրևորը հարցնում է, թե ինչու է նա նմանատիպ արարք արել և պնդում, որ կարող էր փրկել Կատերինայի կյանքը։ Կատերինան ասում է, որ Թրևորը միայն կարող է օգնել իրեն փախչել, իսկ փախչելը երբեք բավական չի լինի։ Ռոզան բացատրում է Թրևորին, որ Կատերինան օգտագործել է նրան որպես փախուստի միջոց։ Հասկանալով, որ Կլաուսը իմանալու է փախուստում իրենց ունեցած դերի մասին, Ռոզան փորձում է դանակով սպանել Կատերինային։ Կատերինան որպես վահան օգտագործում է խրճիթի տիրոջը, որի հետևանքով նա մահանում է։ Կատերինան անձնատուր է լինում իր բնազդին և մինչև վերջ խմում է ծեր կնոջ արյունը՝ ավարտին հասցնելով վամպիրի փոխակերպումը։ Հետո նա ծեր կնոջ մարմինը նետում է Ռոզայի և Թրևորի վրա և արագ փախչում։ Այս ամենը տեղի է ունենում 1492 թվականի ապրիլի 6-ին։

1492 թվականի վերջին ամիսներին՝ Կատերինան վերադառնում է Բուլղարիա՝ Կլաուսի կողմից սպանված իր ամբողջ ընտանիքին գտնելու համար։ Կատերինան իմանում է, որ Կլաուսն արել է այդ ամենը որպես վրեժ իր փախուստի և փոխակերպման համար։ Այս ժամանակաշրջանում Կատերինան վերջին անգամ երևում է իր մահացած մոր դիակի վրա լացելիս։

1864 խմբագրել

1864 թվականին Կատերինան ժամանում է Վիրջինիա նահանգի Միստիկ Ֆոլլս քաղաք, այդ ժամանակ նա արդեն ընտրել էր իր համար Քեթրին Փիրս անունը՝ հավանաբար Կլաուսից խուսափելու նպատակով։ Որոշ հանգամանքներում Քեթրինն ընկերանում է Փեարլի և նրա դստեր՝ Աննայի հետ, նա նաև փրկում է կախարդ Էմիլի Բեննեթի կյանքը, որը նրան լավություն է պարտք մնում։ Էմիլին՝ Քեթրինի համար պատրաստում է Լազուրիտ քարով հատուկ թանկարժեք զարդ, որը նրան թույլ է տալիս քայլել արևի տակ՝ առանց այրվելու։ Էմիլին այն վերցնում է քաղաքի հիմնադիրներից մեկից՝ Ջուզեպե Սալվատորեից՝ պատմելով պատմություն այն մասին, թե ինչպես են հրդեհում այրվել իր ընտանիքի անդամները, ինչի արդյունքում էլ նա որբացել է։ Քեթրինը հանդիպում է և սիրահարվում է նրա որդուն՝ Ստեֆան Սալվատորեին, չնայած կարճ ժամանակում Քեթրինը, նույն հաջողությամբ, հարաբերություններ է սկսում Ստեֆանի ավագ եղբոր՝ Դեյմոնի հետ։ Միստիկ Ֆոլլսում ապրելով Քեթրինն ստեղծում է մի քանի վամպիրներ, ինչը զգաստացնում է Հիմնադիր ընտանիքներին։ Քեթրինին ցույց տալով աղավնիճ պարունակող հյութը, որը Հոնորի Ֆելն էր խնդրել դեղավաճառին վաճառել՝ Փեարլը փորձում է համոզել Քեթրինին լքել քաղաքը, սակայն Քեթրինը հրաժարվում է՝ ասելով, որ իր ծրագիրն ընթացքի մեջ է։ Նրա ծրագիրը Սալվատորեների ընտանիքում ապրելու ընթացքում՝ Ստեֆանին և Դեյմոնին գայթակղելով վամպիրների փոխակերպելն էր։

Հասկանալով, թե որքան արագ է «Հիմնադիրների խորհուրդը» քայլեր ձեռնարկում վամպիրների դեմ, Քեթրինը գործարք է կնքում Ջորջ Լոքվուդի հետ, այն պայմանով, որ Քեթրինը նրան պետք է հանձնի լուսնաքարը, եթե Ջորջն օգնի նրան կեղծել իր մահը։ Ստեֆանը անզգուշաբար հուշում է իր հորը, որ ինքը ճանաչում է մի վամպիրի և Ջուզեպեն կռահում է Քեթրինի իրական էությունը։ Ջուզեպեն աղավնիճ է լցնում Ստեֆանի խմիչքի մեջ և այդ գիշեր՝ ավելի ուշ Քեթրինը խայթում է նրան։ Քեթրինը թուլանում է Ստեֆանի արյան մեջ եղած աղավնիճի պատճառով և լսելով այդ աղմուկը՝ Ջուզեպեն ներխուժում է սենյակ և տանում Քեթրինին։ Ավելի ուշ՝ Դեյմոնը գնում է Քեթրինին փրկելու, իսկ Ստեֆանը՝ վշտացած լինելով իր եղբորը ցավեցնելու և Քեթրինի կյանքը վտանգի ենթարկելու համար, օգնում է նրան այդ հարցում։ Փորձելով փրկել Քեթրինին՝ նրանք երկուսն էլ սպանվում են Ջուզեպեի արձակած փամփուշտներից, որն ամաչում էր, որ իր տղաները պարտվել էին սատանայի խորամանկությանը։

Քեթրինին՝ մյուս վամպիրների հետ միասին տանում են Ֆելի եկեղեցին՝ ոչնչացնելու համար, բայց Ջորջն օգնում է Քեթրինին փախչել։ Նա Ջորջին է տալիս լուսնաքարը, բայց անմիջապես հեռանալու փոխարեն նա հետ է գնում, որպեսզի տեսնի ճանապարհին ընկած Դեյմոնի և Ստեֆանի մարմինները։ Նա վազում է Ստեֆանի մոտ, համբուրում նրան և խոստանում, որ նրանք մի օր կրկին միասին կլինեն։ Վամպիրի փոխակերպվելուց հետո, Էմիլին՝ Դեյմոնին ասում է, որ Քեթրինը փակված է եկեղեցու տակ գտնվող դամբարանում, իսկ արդյունքում Դեյմոնը, երբեք չի դադարում սիրել Քեթրինին, քանի որ սպասում է այն օրվան, երբ կկարողանա փրկել Քեթրինին։ Իրականում, Քեթրինը շարունակում է ստորաբար ստել Կլաուսից խուսափելու համար, բայց նա միշտ հետևում է Ստեֆանին, նա նշում է, որ տեսել է Ստեֆանին 1980-ականների մի համերգի ժամանակ՝ առաջին շարքում, որպեսզի ապացուցի, որ միշտ հետևել է Ստեֆանին։

1920 խմբագրել

Չիկագոյում 1920-ականներին Քեթրինին տեսել են շատ կարճ ժամանակով՝ Ստեֆանին հեռվից նայելիս։ Ռեստորանում/բարում ոստիկանության հարձակման ժամանակ՝ Քեթրինը նկատում է Ռեբեկայի վզնոցը, բայց որոշում է չվերցնել, որպեսզի Ստեֆանը չտեսնի իրեն և անհետանում է մթնշաղում։

Առաջին եթերաշրջան խմբագրել

Դեյմոնը բացահայտում է, որ նա իր ողջ գոյությունն անցկացրել է Քեթրինին սիրող վամպիր լինելով և կենտրոնացած է եղել միայն այն բանի վրա, որ ազատի նրան դամբարանից, որի մեջ նա գտնվում է վերջին 145 տարվա ընթացքում։ Դամբարանը բացելուց հետո Դեյմոնը գիտակցում է, որ Քեթրինը ամբողջ ժամանակ ազատ է եղել և որ իմանալով նրա գտնվելու վայրը՝ միևնույն է, երբեք չի մտածել Դեյմոնին տեսնելու մասին։ Դեյմոնի սիրտը կոտրվում է։

Քեթրինին օգնել են փախչել, բայց մնացած բոլոր վամպիրները չորացել են դամբարանում։ Երբ գերեզմանատան կախարդանքը վերացավ նորից դրվելու նպատակով, որոշ վամպիրներ կարողանում են կերակրվել արյունով, որը Դեյմոնը բերել էր Քեթրինի համար և դիմում են փախուստի։ Ցանկանալով վրեժխնդիր լինել Միստիկ Ֆոլլսից և քաղաքի հիմնադիր ընտանիքներից, գերեզմանի վամպիրները հարձակում են պատրաստում Հիմնադիրների օրը։ Քեթրինին պետք է, որ գերեզմանի վամպիրները մեռած լինեն, որպեսզի Կլաուսը չպարզի, որ նա դեռ ողջ է։ Նա օգնության է կանչում իր հետնորդ և ընկեր Իզաբելին, որպեսզի ձեռք բերի Ջոնաթան Գիլբերտի հայտնագործություններից մեկը՝ վամպիրների դեմ զենքը։ Այդ սարքը հանձնում են Ջոն Գիլբերտին, որպեսզի հավաքի և սպանի գերեզմանի վամպիրներին՝ քաղաքի վրա նրանց կազմակերպած հարձակման ժամանակ։

Մինչ Քաոսի սկսվելը՝ Քեթրինը գողանալով Ելենա Գիլբերտի հագուստներից մի քանիսը, գնում է Գիլբերտների տուն և Դեյմոնի ներկայությամբ Ելենա է ձևանում։ Դեյմոնի սրտանց խոստովանությունից հետո նա համբուրում է նրան՝ չհասկանալով, որ նա Քեթրինն է և վերադարձել է Միստիկ Ֆոլլս։ Նրանց ընդհատում է Ելենայի մորաքույրը՝ Ջեննա Սոմերսը, որը դեռ տեղյակ չէ վամպիրների կամ Քեթրինի գոյության մասին։ Ջենան ասում է Ելենային ներս մտնել, դրանով իսկ Քեթրինին հրավիրելով տուն։ Դեռ Ելենա ձևանալով՝ խոհանոցում Քեթրինը վախեցնում է Ջոն Գիլբերտին։ Հետո նկատում է նրա մատի վրայի կախարդական մատանին և օգտագործելով մսագործի դանակը՝ դաժան կերպով կտրում է նրա մատերը, իսկ հետո դանակահարում է նրան։ Ելենան գալիս է տուն և օգնության է հասնում Ջոնին, մինչ այդ Քեթրինը կանգնում է նրա ետևում։

Երկրորրդ եթերաշրջան խմբագրել

Տեսնելով, որ Ջոնը լրջորեն վնասված է, Ելենան օգնություն է կանչում և հետո վախենում է տան շրջակայքում Քեթրինի գերարագաշարժությունից մինչ հեռանալը։ Լոքվուդների առանձնատանը, Քեթրինը կռվի մեջ է մտնում Բոննիի հետ՝ ասելով, որ Բեննեթ կախարդների համար վերջը երբեք լավ չի լինում։ Բոննին փորձում է օգտագործել իր սովորական հարձակումը վամպիրների դեմ, բայց Քեթրինը, տարիքով շատ ավելի մեծ վամպիր լինելով, արդեն սովորել է դիմակայել և կարծես թե նմանատիպ կախարդանքների նկատմամբ դիմադրողականություն է ձեռք բերել։

Քեթրինը Ստեֆանին ասում է, որ ինքը վերադարձել է իր համար և այդ երկուսը թեթև բանավեճի մեջ են մտնում, Քեթրինը՝ աշխուժորեն, իսկ Ստեֆանը՝ կասկածամտորեն։ Ստեֆանն ասում է Քեթրինին, որ ինքն ատում է նրան և խոսակցության զարգացման ընթացքում Քեթրինը մետաղե ձողով հարվածում է Ստեֆանին։ Ավելի ուշ, երբ Դեյմոնը և Քեթրինը պարզում են ամեն ինչ, Դեյմոնը՝ Քեթրինից պահանջում է ճշմարտությունը և Քեթրինը խոստովանում է, որ երբեք էլ չի սիրել Դեյմոնին և նա ում նա սիրել է «միշտ էլ Ստեֆանն է եղել»։

Ավելի ուշ, Քեթրինը հիվանդանոցում այցելում է Քերոլայն Ֆորբսին և ասում նրան, որ Սալվատորեներին մի հաղորդագրություն փոխանցի՝ «Խաղն սկսված է»։ Հետո Քեթրինը՝ Քերոլայնին բարձով խեղդամահ է անում և Քերոլայնը մահանում է՝ ունենալով Դեյմոնի արյունն իր օրգանիզմում։ Մի քանի օր հետո Քեթրինը հայտնվում է Քերոլայնի ննջարանում և ասում է Քերոլայնին, որ պետք չէ վախենալ և որ նրանք միասին պետք է զվարճանան։

Քերթրինը՝ Քերոլայնին շանտաժի ենթարկելով, ստիպում է Ելենայի ուշադրությունը շեղել մեկ օրով և Քեթրինը իր ուշադրությունը կենտրոնացնում է Ստեֆանի վրա։ Քեթրինը կեղծում է Ստեֆանի երազը՝ նրան տանելով 1864 թվականի Հիմնադիրների պարահանդես, որի ժամանակ Ստեֆանն ուղեկցել էր Քեթրինին։ Այդ երազում Ստեֆանը նկատում է, որ Դեյմոնը գտել է զվարճանալու համար մեկին՝ Ելենային։ Հետո Քեթրինը երազը տեղափոխում է մեր օրեր, որտեղ Ելենան և Դեյմոնը մտերմիկ հարաբերությունների մեջ են՝ Միստիկ գրիլլում։ Ստեֆանն արթնանում է՝ տեսնելով, որ Ելենան քնած է իր ձեռքերի վրա, բայց կարճ ժամանակ հետո հասկանում է, որ դա իրականում Քեթրինն է։

Ավելի ուշ, Ստեֆանը՝ Քեթրինին փակում է նկուղում և սպառնում աղավնիճով, մինչև Քեթրինը չի պատմում ճշմարտությունը իր վերադարձի մասին, Ստեֆանը հարցեր է տալիս և Քեթրինը պատմում է 1864 թվականին Ջորջ Լոքվուդի (մարդագայլ) հետ կնքած գործարքի մասին։ Հազվադեպ հանդիպող լուսնաքարի դիմաց՝ Լոքվուդը փրկում է Քեթրինին գերեզմանատանը բանտարկվելուց։ Ստեֆանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Քեթրինը դավաճանել է մնացած բոլոր վամպիրներին, ներառյալ իր ընկեր Փեարլին, կեղծելով իր մահը և կարծես Քեթրինը ոչ մի բանի համար չի զղջում։ Քեթրինը պնդում է, որ երբեք չի ստիպել Ստեֆանին սիրել իրեն, որ Ստեֆանի սերը Քեթրինի նկատմամբ իրական է եղել, և որ Քեթրինը Ստեֆանին միայն ստիպել է իրենից չվախենալ։ Հարցերը տալուց հետո Քեթրինը հանդիպում է իր նմանակին՝ Ելենային։ 1864 թվականի հետահայաց տեսարանում, երբ Քեթրինը պատրաստվում է լքել Միստիկ Ֆոլլսը, նա հետ է դառնում անգիտակից Ստեֆանին վերջին անգամ համբուրելու համար՝ խոստանալով, որ մի օր նրանք նորից միասին կլինեն։

Քեթրինը կազմակերպում է Մեյսոն Լոքվուդի առաջին սպանությունը՝ նրա մարդագայլի գենը արթնացնելու համար։ Քեթրինը շարունակում է խորամանկություն անել՝ Մեյսոնին գայթակղելով և համոզելով, որ նա Լոքվուդների առանձնատնից գտնի լուսնաքարը։ Մեյսոնի մահից հետո, Քեթրինը՝ Ջեննային ստիպում է դանակով ինքն իրեն հարվածել, որպես վրեժ՝ Սալվատորեների արարքի դեմ, նա նաև ստիպում է Մեթին կռվի մեջ մտնել Թայլերի հետ և կանգ չառնել մինչև Թայլերը նրան չսպանի։ Քեթրինը որոշում է ձեռք բերել լուսնաքարը կախարդ Լյուսիի օգնությամբ։ Նա պարում է Ստեֆանի հետ և առաջարկում է նրան խելամտորեն հրաժարվել լուսնաքարից, բայց երբ Ստեֆանը մերժում է նրան, Քեթրինը պարասրահի կենտրոնում սպանում է Էյմի Բրեդլիին։ Ավելի ուշ՝ Քերոլայնը հրապուրելով Քեթրինին տանում է վերնահարկում գտնվող մի սենյակ, որի վրա Բոննին կախարդանք էր դրել, որը թույլ չի տալիս վամպիրներին լքել սենյակը։ Դեյմոնի և Ստեֆանի հետ սենյակում փակված լինելով՝ Քեթրինը բարկացնում է եղբայրներին այնքան, մինչև նրանք չեն հարձակվում Քեթրինի վրա։

Լյուսին կախարդանք էր դրել Քեթրինի և Ելենայի վրա, ըստ որի այն ինչ պատահում է Քեթրինի հետ, պատահում է նաև Ելենայի հետ։ Բոննիի մասնակցության մասին իմանալուց հետո Լյուսին սեղանը շուռ է տալիս Քեթրինի վրա, ավելի ուշ նա լուսնաքարը տալիս է Քեթրինին այդպիսով՝ մարում է իր պարտքը, իսկ ավելի ուշ Լյուսին՝ Քեթրինին պարալիզացնում է։ Քեթրինը արթնանում է գերեզմանատանը։ Երբ Դեյմոնը մոտենում է դռանը, Քեթրինը բղավելով ասում է, որ Ելենան վտանգի մեջ է և պաշտպանության կարիք ունի։

Ռոզայից առաջնածին վամպիրների գոյության մասին իմանալուց հետո՝ Ելենան այցելում է Քեթրինին, որպեսզի նրա անցյալի մասին տեղեկություն իմանա։ Քեթրինը համաձայնվում է պատմել արյան փոխարեն, որովհետև առանց սննդի՝ գերեզմանատանն անցկացրած ժամանակը թուլացրել էր նրան։ Հետահայաց տեսարանների միջոցով Քեթրինը պատմում է, որ նախքան վամպիր դառնալը նա երեխա է ծնել և որ Պետրովաներից նա առաջին նմանակն է։ Հետո պատմում է, որ Կլաուսը ցանկանում էր զոհաբերել նրան որպես ծեսի մի մաս՝ իր անեծքը վերացնելու համար։ Նա խափանում է Կլաուսի ծրագիրը՝ խորամանկորեն Ռոզային ստիպելով իրեն վամպիր դարձնել, որը նրան դարձնում է զոհաբերության համար անպիտան։ Հիմա, երբ մեկ այլ նմանակ է հայտնվել և այն բանից հետո, երբ Կլաուսը կիմանա Ելենայի գոյության մասին, նա կգտնի Ելենային զոհաբերության համար և կփորձի կատարել ծեսը ևս մեկ անգամ։

Երբ Ստեֆանը փնտրելով Ելենային հասնում է այնտեղ, Քեթրինը նրանց զգուշացնում է, որ Կլաուսը չի երկմտի սպանել բոլոր այն մարդկանց՝ ում Ելենան սիրում է, ճիշտ այնպես ինչպես վարվել էր իր՝ Քեթրինի հետ։ Ստեֆանը մեղադրում է Քեթրինին Ելենային մոլորեցնելու համար՝ հուսահատորեն փորձելով իրեն ազատել գերեզմանատնից, բայց Քեթրինը պնդում է, որ գերեզմանատունը ամենաապահով վայրն է, քանի որ ոչ մի վամպիր չի ցանկանա մտնել այնտեղ՝ վախենալով այնտեղ փակված մնալուց։ Ավելի ուշ, միայնակ, Քեթրինն ընթերցում է Պետրովաների պատմագրությունը, որը Ելենան էր բերել և արտասվում է իր ծնողների նկարների վրա։

Քեթրինից լուսնաքարը ստանալու անհույս փորձի ժամանակ, Բոննին մի կախարդանք է օգտագործում, ըստ որի այրելով Ստեֆանի ունեցած 1864 թվականի Քեթրինի նկարը և մոխիրը լցնելով Քեթրինի վրա, նա կկորցնի իր գիտակցությունը մեկ կամ երկու րոպեով։ Ջերեմին վճռականորեն որոշում է Բոննիին ետ պահել իր ուժերը գերօգտագործելուց և ինքն իրեն վտանգի ենթարկելով, Ջերեմին միայնակ մտնում է գերեզմանատուն և Քեթրինից պահանջում է լուսնաքարը։ Նա հրաժարվում է, այսպիսով, Ջերեմին մի ցից է խրում նրա կրծքավանդակի մեջ, և մինչ նա տանջվում էր, Ջերեմին մոխիրը լցնում է նրա դեմքին և նրան անշարժ դարձնում։ Մինչ Քեթրինը անգիտակից էր, Ջերեմին գտնում է լուսնաքարը և փորձում է լքել գերեզմանատունը, բայց Քեթրինն ուշքի է գալիս և հարձակվում Ջերեմիի վրա։ Երբ Ստեֆանն ու Բոննին գալիս են, Քեթրինը պահում է Ջերեմիին որպես պատանդ և պահանջում, որ Բոննին բացի գերեզմանատունը, այնպես որ նա կարողանա փախչել։ Երբ Բոննին ձախողվում է, Քեթրինը կծում է Ջերեմիին, բայց Ստեֆանը մտնում է գերեզմանատուն և Ջերեմիին դուրս հրում այնտեղից՝ գերեզմանատանը Քեթրինի հետ իրեն բանտարկելով։

Քեթրինը գոհ է իրենից՝ Ստեֆանին այնտեղ իր հետ փակելու համար։ Նա վայելում էր ժամանակը Ստեֆանի գլխում երազներ ստեղծելով՝ մինչդեռ նա քնած էր, չնայած ավելի ուշ, Քեթրինն առաջարկում է փնտրել Իզաբելին՝ Կլաուսի մասին տեղեկություն ստանալու համար։ Էլայջայի հետ Ելենայի կնքած գործարքից հետո, կախարդ Ջոնասը վերացնում է գերեզմանատան կախարդանքը՝ թույլ տալով վամպիրներին լքել այն։ Էլայջան թույլ է տալիս Ստեֆանին լքել այն, բայց Քեթրինին պարտադրում է մնալ ներսում։

Երբ Դեյմոնը գերեզմանատանը այցելում է Քեթրինին՝ փորձելով տեղեկություն ստանալ առաջնածին վամպիրներին սպանելու վերաբերյալ, նա աղաչում է Դեյմոնին չսպանել Էլայջային, որովհետև այդ դեպքում նա ընդմիշտ կմնա գերեզմանատանը։ Ավելի ուշ պարզվում է, որ դա սուտ էր, Քեթրինը գիտեր, որ առաջնածին վամպիրին սպանելը կազատի նրան պարտադրանքից։ Էլայջային ցիցով հարվածելուց հետո, Դեյմոնը Քեթրինին գտնում է իր լոգասենյակում՝ թիկնոց խնդրելիս։ Քեթրինը վերահաստատում է իր խոստումը՝ Ելենային պաշտպանելու վերաբերյալ։ Հետո Քեթրինը ապրում է Սալվատորե եղբայրների հետ՝ Էլայջայի կամքին հակառակ։

Քեթրինն ասում է, որ ինքը կօգնի նրանց պայքարել Կլաուսի դեմ։ Նա վտանգի մեջ է և Լուկա Մարտինը գրեթե սպանում է նրան, երբ Լուկան գաղտնի ներթափանցում է առանձնատուն աստրալային արտապատկերման միջոցով՝ փորձելով ազատել Էլայջային, սակայն Դեյմոնը կանխում է այդ ամենը և այրելով սպանում է Լուկային։ Երբ Լուկայի հայրը ամբողջ կատաղությամբ ուղղվում է Ելենայի դեմ, Քեթրինը հիմարեցնում է նրան՝ հավատացնելով որ ինքը Ելենան է և սպանում է նրան։ Ավելի ուշ, անկողնում նա սիրախաղ է ունենում Դեյմոնի հետ, չնայած իմանալով որ դաշույնը կսպանի վամպիրին, ով կօգտագործի այն և ստիպված լինելով Ջոնի և Իզաբելի գործարքում ընտրություն կատարել՝ Դեյմոնի և Ստեֆանի միջև, Քեթրինը նորից ընտրում է Ստեֆանին։ Դեյմոնը խնդրում է Քեթրինին գտնել մեկ այլ սենյակ քնելու համար։

Չնայած Քեթրինը պնդում է Ստեֆանին և Դեյմոնին, որ ինքը նրանց կողմից է՝ Կլաուսին սպանելու հարցում, Քեթրինը վերամիավորվում է Իզաբելի հետ և կազմում է մի անակնկալ ծրագիր, եթե հանգամանքները լավ չդասավորվեն Սալվատորեների համար։ Քեթրինն օգնում է Իզաբելին առևանգել Ելենային, բայց Իզաբելը հիմարացնում է նրան և կախարդ Մեդոքսը նրան անշարժ դարձնելով՝ տանում է Կլաուսի մոտ։

«Վերջին պարը» սերիայում Կլաուսը՝ Ալարիկի մարմնով ստիպում է Քեթրինին պատմել այն ամենը՝ ինչ նա գիտի։ Կլաուսը մերժում է նրան սպանելու առաջարկը, նա կարծում է, որ գրեթե 500 տարի Քեթրինին փնտրելուց հետո մահը չափազանց քիչ է նրա համար և խոստանում է երկարեցնել նրա պատիժը կրկնակի անգամ։ Նրանց խոսակցությունից հետո, Կլաուսը Քեթրինին է տալիս մի գրպանի դանակ և ստիպում նրան շարունակ ինքն իրեն հարվածել մինչև Կլաուսի վերադարձը։ Կլաուսի տանը, Քեթրինը հարցնում է Կլաուսին, թե ինչու է նա ցանկանում անեծքը վերացնել Միստիկ Ֆոլլսում՝ իմանալով, որ շատ մարդիկ կփորձեն կանգնեցնել նրան։ Կլաուսն ասում է, որ ինքը պետք է կատարի ծեսը նմանակի ծննդավայրում։ Քեթրինը նշում է, որ ինքը չգիտեր, որ դա անհրաժեշտ է, որին Կլաուսը պատասխանում է դաժան հիշեցմամբ, որ չնայած Քեթրինը փախել է նախքան այդ մանրամասներն իմանալը, Կլաուսը բարեհաջող գտնում է նրա ծննդավայրը և կոտորում է նրա ընտանիքին։ Երբ Կլաուսը դուրս է գալիս, ասում է Քեթրինին, որ չի կարող լքել տունը մինչև ինքը թույլ չտա։ Ավելի ուշ՝ Դեյմոնը և Էնդի Սթարը գալիս են Ալարիկի բնակարան՝ համոզվելու, որ Քեթրինը կենդանի է։ Դեյմոնը հայտնում է Քեթրինին, որ աղավնիճ ունի, որը չի վերացնի Կլաուսի պարտադրանքները, բայց կպաշտպանի հետագա պարտադրանքներից։ Նախքան այն Քեթրինին տալը, Դեյմոնը ցանկանում է իմանալ, թե ինչու Իզաբելի հետ՝ նրանք հիմարացրեցին իրենց։ Քեթրինը պատասխանում է ասելով, որ ինքը չէր կարծում, որ մնացածները որևէ հնարավորություն ունեն Կլաուսին սպանելու հարցում և որ ինքը մտածել է իր մասին։ Դեյմոնը նրան է տալիս աղավնիճը և ասում, որ Քեթրինը պարտք է իրեն և որ ինքը կստանա իր պարտքը։ Այդ գիշեր՝ ավելի ուշ, Քեթրինը խմում և պարում է տնով մեկ՝ մինչև Կլաուսի ոտնաձայները լսելը։ Կլաուսն ասում է Քեթրինին, որ Ալարիկի մարմինը այլևս պիտանի չէ։ Կլաուսը բարկանում է, երբ Քեթրինը փորձում է նրան թուլացնել ալկոհոլով, Կլաուսը վերցնում է շիշը Քեթրինի ձեռքից, սեղմում պատին և պարտադրում Քեթրինին՝ նստել և լռել։ Աղավնիճ խմած լինելով՝ Քեթրինը ձևացնում է, թե ենթարկվում է Կլաուսի պարտադրանքին։ Երբ Մեդոքսը վերադառնում է Գրետայի և Կլաուսի դագաղի հետ, նրանք մի կախարդանք են կատարում՝ Կլաուսին իր իրական մարմին վերադարձնելու համար։ Նրանք բացում են դագաղը, իսկ Քեթրինը սարսափահար նայում է, թե ինչպես է իրական Կլաուսը դուրս գալիս։

«Վերջին օրը» սերիայում՝ Դեյմոնը գնում է Ալարիկի բնակարան՝ Քեթրինից իր պարտքը ստանալու, նրան աղավնիճ տալու համար։ Նա հարցնում է Քեթրինին, թե որտե՞ղ է Կլաուսը պահում մարդագայլին։ Քեթրինը չի ցանկանում օգնել և ասում է, որ Կլաուսը բռնել է Քերոլայնին և Թայլերին։ Քեթրինը զարմանում է՝ իմանալով, որ Ելենայի օրգանիզմում վամպիրի արյուն կա և Դեյմոնը ասում է Քեթրինին, որ նա ստիպված կլինի ընդմիշտ Ելենայի հետ մրցել՝ Ստեֆանի սիրո համար։ Քեթրինն ասում է, որ Քերոլայնն ու Թայլերը գերեզմանատանն են։

Կլաուսը վերադառնում է Ալարիկի բնակարան և անմիջապես կասկածով է լցվում Քեթրինի նկատմամբ։ Կլաուսը ստիպում է Քեթրինին պատմել, թե ինչով էր զբաղված, բայց քանի որ Քեթրինը աղավնիճ էր ընդունել, նա կարողանում է ստել։ Դեռ կասկածելով, Կլաուսը ստիպում է նրան հանել արևային ձեռնաշղթան, մոտենալ պատուհանին և կանգնել արևի լույսի տակ։ Քեթրինը ստիպված անում է դա, որպեսզի կարողանա շարունակել խորամանկությունը և գոռում է ցավից մինչև Կլաուսը բավարարված չի հանգստանում։ Այդ գիշեր՝ ավելի ուշ, Կլաուսի տուն վերադառնալուց և Քեթրինին ասելուց հետո, որ Ելենան Գրետայի հետ է, հայտնվում է Դեյմոնը և ասում Կլաուսին, որ ինքը փրկել է մարդագայլին և վամպիրին, և սպանել է Մեդոքսին՝ ձախողելով նրա պլանը։ Կլաուսը հրամայում է Քեթրինին լքել սենյակը և տեղեկացնում է Դեյմոնին իր հետին պլանի մասին։ Քեթրինը վերակենդանացնում է Դեյմոնին արյան պարկով, որը Կլաուսն էր հանել (կադրից դուրս) և ասում է նրան, որ Կլաուսը գնացել է արարողակարգը սկսելու։ Քեթրինը խոստովանում է, որ ստիպված է եղել ինչ-որ բան անել, որպեսզի Կլաուսը չհասկանա, որ ինքը աղավնիճ է օգտագործում և Քեթրինն ասում է, որ Կլաուսը ստիպել է իրեն Ելենայի անունից զանգ կատարել և ինչ-որ մեկին դուրս կանչել՝ բացատրելով, որ նրան մեկ այլ վամպիր է անհրաժեշտ։ Դեյմոնը հարցնում է, թե ինչու Կլաուսը իրեն չի օգտագործել որպես վամպիր ծեսի համար։ Ակնհայտորեն՝ Կլաուսն ասել է, որ Դեյմոնը ոչ այլ ինչ է քան դիակ։ Քեթրինը ցույց է տալիս Դեյմոնի ձեռքի զզվելի վերքը և հարցնում թե ինչ է դա։ Դեյմոնը պատասխանում է, որ դա մարդագայլի խայթոցն է։

«Եվ կծագի արևը» սերիայում՝ Դեյմոնը ցույց է տալիս Քեթրինին մարդագայլի խայթոցը, բայց որոշում է հեռանալ։ Քեթրինը վիրավորվում է, որ 145 տարի անց, Դեյմոնն ուզում է հեռանալ՝ առանց հրաժեշտ տալու։ Քեթրինը պնդում է, որ ինքը ընտրություն չի ունեցել և ստիպված է եղել Ջեննային կանչել Կլաուսի մոտ ավելացնելով, որ ինքն ընտրել է Ջեննայի կյանքը՝ իր կյանքի փոխարեն։ Դեյմոնն ասում է, որ Քեթրինը կփրկվի այս ամենից առանց որևէ քերծվածքի։ Քեթրինն ասում է, որ թույլ չի տվել սիրուն խանգարել իրեն, իսկ Դեյմոնը հորդորում է նրան վայելել հավերժությունը միայնակ։ Դեյմոնը գնում է, որ իրեն առաջարկի Կլաուսին, բայց Քեթրինը պնդում է, որ Կլաուսը չի ընդունի նրան, քանի որ նրա արյունը պղծված է։

«Մինչ ես մահանում եմ» սերիայում՝ Դեյմոնը հետահայաց տեսարանի միջոցով հիշում է 1860-ականներին Քեթրինի հետ զրույցը։ Այնտեղ, Քեթրինը հարցնում է Դեյմոնին՝ արդյո՞ք կկարոտի իրեն պատերազմում կռվելու ժամանակ և նա պատասխանում է՝ այո, բայց նշում է, որ Քեթրինը դեռ ունի Ստեֆանի ընկերակցությունը։ Քեթրինը հարցնում է՝ արդյոք սխալ կլինի ցանկանալ նրանց երկուսին։ Այնուամենայնիվ, Դեյմոնի մոտ պատրանք է առաջանում, որ Ելենան էլ է միանում իրենց։ Ելենան ասում է Դեյոմոնին, որ Քեթրինը պարզապես խաղում է նրա հետ և որ ինքը կարող էր պարզապես հեռանալ՝ ունենալով ընտրության հնարավորություն։ Քեթրինն ասում է նրան, որ վերադառնա՝ ինչքան հնարավոր է շուտ։

Ստեֆանը հայտնվում է Ալարիկի բնակարանում՝ Կլաուսին փնտրելով, սակայն այնտեղ գտնում է Քեթրինին, որ ցանկանում էր իմանալ, թե ինչու Կլաուսի պարտադրանքը չի վերացել։ Կլաուսի վերադառնալուց քիչ առաջ, Ստեֆանը խոստովանում է, որ չեն կարողացել սպանել Կլաուսին։ Քեթրինը նայում է, թե ինչպես է Ստեֆանը փորձում Կլաուսի հետ համաձայնության գալ՝ մարդագայլի խայթոցի դեմ դեղամիջոցի համար։ Կլաուսը կանչում է Քեթրինին և խայթում նրան, նա սկսում է խուճապի մեջ ընկնել, բայց Կլաուսը անմիջապես նրան է տալիս իր արյունը և վերքը բուժվում է, հասկացնելով, որ Կլաուսի արյունն է դեղամիջոցը։ Միևնույն ժամանակ Դեյմոնը տառապում է Քեթրինի հետ կապված պատրանքներով, շփոթելով ներկան անցյալի հետ, մտածելով թե ինքն անտառում փորձում է բռնել Քեթրինին։ Նա հիշում է, թե ինչպես էր խնդրում Քեթրինին՝ տալ մի փոքր իր արյունից, որ հավերժ միասին լինեն։ Բնակարանում՝ Կլաուսը կանչում է Քեթրինին և պարտադրում նրան իր արյունը տանել Դեյմոնին և վերադառնալ։ Քեթրինը անմիջապես դուրս է գալիս, բայց Ստեֆանը՝ լավ իմանալով, որ Քեթրինն աղավնիճ է օգտագործում, անհանգստանում է, որ նա երբեք դեղամիջոցը Դեյմոնին չի հասցնի։

Այնուամենայնիվ, Քեթրինը հայտնվում է 11-րդ ժամվա ընթացքում, ընդհատելով Ելենայի վերջին վայրկյանները Դեյմոնի հետ։ Քեթրինը խոստովանում է, որ որոշել է դեղամիջոցը տեղ հասցնել միայն նրա համար, որ պարտք էր Դեյմոնին։ Ելենան հարցնում է Ստեֆանի մասին և Քեթրինը տեղեկացնում է նրան, որ Ստեֆանը անձնատուր է եղել Կլաուսին՝ դեղամիջոցի փոխարեն։ Նախքան նրա հեռանալը և միանգամից երկու Սալվատորե եղբայրներին օգտագործելու վերաբերյալ խայթիչ դիտողություն անելը, նա ավելացնում է, որ նորմալ է՝ նրանց երկուսին էլ սիրելը, ինչպես ինքն է արել։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Քեթրինը՝ երրորդ եթերաշրջանում առաջին անգամ հայտնվում է «Սիրավեպի ավարտը» սերիայում[3], երբ նա զանգում է Դեյմոնին և տեղեկություններ տալիս Ստեֆանի գտնվելու վայրի մասին։ Նա հրաժարվում է պատմել Դեյմոնին, թե որտեղ է ինքը գտնվում, բայց ավելի ուշ նրան տեսնում են՝ Չիկագոյում հեռախոսի տաղավարից դուրս գալուց։ Նա անհանգստացած է և դեռ գտնվում է Չիկագոյում, հետո նրան նկատում է Ստեֆանը, որը Ռեբեկային էր սպասում հագուստի խանութի մոտ։ Նա փորձում է տեղեկություն իմանալ Ռեբեկայի վզնոցի մասին, այն վզնոցի, որն անհրաժեշտ է Կլաուսին և որը Ստեֆանը նվիրել է Ելենային։ Նա ցանկանում է իմանալ Ստեֆանի ծրագրերը, բայց նա հրաժարվում է դրանց մասին խոսել։ Քեթրինը նախազգուշացնում է նրան Կլաուսի դեմ դավադրությունների, ինչպես նաև Ռեբեկայի հետ գործ ունենալու մասին։ Այնուհետև նա հետագայում փրկում է նրան կախարդ Գլորիայից`դանակով հարվածելով նրա պարանոցին և ցանկանում է, որ Ստեֆանն իրեն պատմի Կլաուսին ոչնչացնելու ծրագրերի մասին, բայց Ստեֆանը կրկին մերժում է նրան։

Սերիայի վերջում Քեթրինը խաբում է Բոննիին, ձևանալով Ելենա և վերցնում է Էսթերի թալիսմանը։ Հետո նա հայտնվում է առանձնատանը՝ վզնոցը ձեռքին, հետո Դեյմոնին առաջարկում է միավորվել և հեռանալ Միստիկ Ֆոլլսից, որպեսզի գնան փոքր «ճանապարհորդության»։

«Հատուցում» սերիայում, այն բանից հետո, երբ նրանք կանգնեցնում են մեքենան, Քեթրինը պատմում է Դեյմոնին, որ առևանգել է Ջերեմիին։ Ջերեմին նրան անհրաժեշտ է, որովհետև կարողանում է շփվել ուրվականների հետ և նա կապ ունի Աննայի հետ, նաև այն, որ Աննան այն քչերից է, որ տեղեկություն ունի Մայքլի մասին՝ վամպիրի, որը վամպիրների որսորդ է։ Աննան ասում է, որ Մայքլը միակն է, որ կարող է մեկընդմիշտ սպանել Կլաուսին և որ նա թաղվել է 1990-ական թվականներին՝ կախարդի կողմից։ Աննան դժկամորեն նրան տալիս է տեղեկություն նրա մասին՝ զգուշացնելով, որ Մայքլը կսպանի նրանց բոլորին, եթե նրան արթնացնեն։

Քեթրինը անտեսում է նրա նախազգուշացումը և կարողանում է տեղափոխել գերեզմանը Ջերեմիի օգնությամբ։ Քեթրինը երկու օր անիմաստ վատնում է այն բանի վրա, որ կերակրի Մայքլին և վերջում մարդ է տանում նրա գերեզմանի մոտ և արյունը կաթեցնում նրա բերանը։ Մայքլը բացում է աչքերը և սարսափելով, հրամայում է դադարեցնել նրան արյունով կերակրումը։ Նա շարունակում է պառկել դագաղում, որովհետև դեռ շատ թույլ է, իսկ Քեթրինը սկսում է կասկածել նրա մեծ հեղինակության վրա։ Հետո հարցնում է կարո՞ղ է արդյոք սպանել Կլաուսին, թե ոչ և Մայքլը պատասխանում է, որ կարող է։ Նա խնդրում է Քեթրինին հեռացնել իրեն զսպող շղթաները, իսկ դրանից հետո նա պարզաբանում է, որ չի սնվում մարդկային արյամբ, այլ սնվում է վամպիրներով և հարձակվում է Քեթրինի վրա։

«Տունդարձ» սերիայում Դեյմոնը ներքաշում է Քեթրինին՝ Կլաուսին սպանելու ծրագրում։ Նա ձևանում է Ելենա, որպեսզի Ելենան վտանգի մեջ չլինի, եթե ինչ-որ բան այնպես չլինի։ Սակայն երեկույթի ժամանակ Կլաուսը կարծելով, որ նա Ելենան է, պատմում է նրան, որ Կլաուսին սպանելու դեպքում, մյուս Հիբրիդները կսպանեն Դեյմոնին։ Հետո Քեթրինը վազում է Սալվատորեների տուն, արթնացնում է Ստեֆանին (որին Մայքլը և Դեյմոնը հեռու են պահում երեկույթից) և պատմում է նրան, թե ինչ է ասել Կլաուսը։ Նա փորձում է համոզել նրան կիրառել բավականաչափ զգուշություն, որպեսզի թույլ Դեյմոնը չսպանի Կլաուսին, քանի որ անկախ այն բանից, թե նա ինչ կորոշի, նա վերադառնալու է՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար։

Վերադառնալով երեկույթի վայրը՝ Մայքլը պարտադրում է Կլաուսի հիբրիդներից մեկին բռնել Քեթրինին (որը ձևանում էր իբրև Ելենա) և սպառնում է սպանել նրան, եթե Կլաուսը դուրս չգա Լոքվուդների առանձնատնից։ Կլաուսը՝ հավատալով, որ Մայքլը ստում է, ասում է նրան, որ սպանի աղջկան։ Այնուհետև Միքայելը դանակահարում է Քեթրինին, որն ըստ երևույթին, մահացու հարված է ստանում և ընկնում, հետո Դեյմոնը նետվում է Կլաուսի վրա և փորձում է սպանել նրան։ Մայքլն անակնկալի է գալիս, երբ Քեթրինը կանգնում է և գայլախոտով նռնակներ է նետում հիբրիդների վրա և փախչում է։ Հետո նա զանգում է Դեյմոնին, որ նա լավ ծրագիր ուներ և հաստատում Դեյմոնի ենթադրությունը, որ նա լքում է քաղաքը։ Նա անջատում է հեռախոսը և շրջվում է դեպի Ստեֆանը, որը նստած է մեքենայում։ Նա հարցնում է Քեթրինին, որը դեռ 500 տարի առաջ ցանկանում էր, որ Կլաուսը մեռներ, թե ինչու նա հրաժարվեց Կլաուսին սպանելու ծրագրից՝ Դեյմոնին փրկելու համար։ Քեթրինն ասում է, որ դա միայն Դեյմոնի փրկության համար չի արել, այլ նաև Ստեֆանի մարդկայնության համար։ Նա չի հավատում նրան, հիշեցնելով, որ նա մտահոգվում է միայն իր համար։ Քեթրինը նրան ասում է, որ դա ճիշտ չէ և որ չնայած ամեն ինչին, ինչ-որ կատարվել է, նա սիրել է Ստեֆանին և Դեյմոնին։

Այնուհետև Քեթրինն ասում է, որ մարդկայնությունը վամպիրի ամենամեծ թուլությունն է և որքան էլ որ փորձեն այն ճնշել, միևնույն է այն շարունակում է փորձել պայքարել՝ վերադառնալու համար և որ ինքը երբեմն թույլ է տալիս դա։ Ստեֆանը խոստովանում է, որ ինքը չի ցանկանում իր մարդկայնությանը հետ բերել՝ իր արած ամեն ինչից հետո։ Քեթրինն ասում է, որ նա պետք է անի դա, քանի որ իրեն պետք է, որ նա բավականաչափ բարկանա Կլաուսի վրա, որպեսզի անի այն, ինչ նա արդեն ծրագրել է։ Նա համոզում է նրան գողանալ դագաղները, որոնց մեջ՝ Կլաուսը պահում է իր ընտանիքի անդամներին, բայց նա դա պետք է անի այն ժամանակ, երբ իր և Կլաուսի միջև հնարավորինս շատ մղոնների հեռավորություն լինի։

Չորրորդ եթերաշրջան խմբագրել

«Բոլորս էլ երբեմն խելագարվում ենք» սերիայում՝ Քեթրինը վառ պատկերված պատրանքներ է ուղարկում Ելենային, ասելով, որ նա իր նման է և ինքը արժանի է մահվան։ Նա շարունակում է պատմել Ելենային, որ այժմ, երբ նա վամպիր է Ստեֆանն ատելու է իրեն այնքան, որքան ատում էր իրեն։ Սա Ելենային ավելի է խենթացնում։ Վերջ ի վերջո, երբ Ստեֆանը գալիս է նրան փրկելու՝ Ելենան դեռ գտնվում է պատրանքների ազդեցության ներքո և հարձակվում է Ստեֆանի վրա, իսկ հետո փախչում։ Ելենան ինքն իրեն գտնում է Վիքերներիի կամրջի վրա, որն իր համար խորհրդանշական մահվան վայր է։ Նա մի կողմից քայլում է Քոնորի հետ, իսկ մյուս կողմից` քայլում է Քեթրինը, որը հարցնում է նրան, թե արդյո՞ք նա պատրաստ է դեռ մեռնել, ասելով, որ ինքը չի կարող վերացնել իր արարքը և որ ինքը հրեշ է, որն արժանի է մահվան։

Քեթրինը վերադառնում է «Նապաստակի բնով դեպի ներքև» սերիայում, երբ Ելենան, Ստեֆանը, Դեյմոնը, Բոննին, Ջերեմին և Շեյնը դեղամիջոցի որոնումներ են իրականացնում։ Նա փրկում է Ջերեմիին որսորդից՝ ներկայանալով որպես Ելենա։ Սերիայի վերջին պահերին Քեթրինը Ջերեմիին զոհաբերում է Սայլասին, վերցնում դեղամիջոցը և փախչում դեպքի վայրից։ Այնուամենայնիվ, նա կրկին հայտնվում է Փենսիլվանիա նահանգում, որտեղ պարզվում է, որ նա սիրային հարաբերությունների մեջ է Էլայջա Մայքլսոնի հետ, ում նա հանձնում է դեղամիջոցը, որպեսզի ապացուցի նրա հանդեպ ունեցած իր սերը։

Կլաուսը հրաժարվում է նրան ազատություն տալուց, իսկ Քեթրինը, իմանալով Միստիկ Ֆոլլսից նրան դուրս բերելու միջոցը, նրան նամակ է ուղարկում ասելով, որ՝ Նոր Օռլեանում կախարդը պատրաստվում է նրա դեմ քայլ կատարել և այն, որ նա խելացի կլինի նրան ասելով։ Դա համոզում է Կլաուսին, որ հեռանա քաղաքից։ Հետո նա Դեյմոնին և Ստեֆանին ասում է, որ «գայլ-աղջիկը՝ Հեյլին ընդամենը լուծում է եղել»։ Պարզվում է, որ Հեյլին հղիացել է Կլաուսի հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո՝ «Հասիր հաջողության» սերիայում։ Քեթրինը՝ դա օգտագործում է Կլաուսին Նոր Օռլեան ուղարկելու համար, որտեղ գտնվում է Հեյլին։ Քեթրինը Բոննիի հետ գործարք է կնքում, ըստ որի նա պետք է դառնա անպարտելի, դրա դիմաց հանձնելով Սայլասի դագաղը։ Քեթրինը չգիտի, որ Ելենան, վերադարձրել է մարդկայնությունը և ուղղել է իր ողջ զայրութը Քեթրինի դեմ՝ բոլոր այն վնասների համար, որ նա հասցրել է Ելենային՝ ոչնչացնելով վերջինիս կյանքը։

«Աստիճանավորում» սերիայում Քեթրինը գնում է դպրոց, որպեսզի գտնի և սպանի Ելենային։ Ելենան և Քեթրինը կռվում են։ Քեթրինը հաղթում և ասում է Ելենային, որ նա գողացել է իր երջանկությունը և իր կյանքը։ Քեթրինը սկսում է խոցել Ելենային հատակի փայտե ձողով, հետո շրջվում է Ելենայի կողմը և դնում է ձեռքը կրծքավանդակին՝ սիրտը գտնելու համար, մինչ Քեթրինը փորձում է սպանել Ելենային, Ելենան գտնում է դեղամիջոցը իր գրպանում և ջարդում պատիճը նրա բերանում, ինչն էլ Քեթրինին մարդ է դարձնում[4], Քեթրինն ուշագնաց է լինում և Ելենան ասում է նրան, որ ապրի գեղեցիկ մարդկային կյանքով։

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Ելենայի կողմից դեղամիջոցը ուժով խմեցնելու պատճառով, 5-րդ եթերաշրջանը սկսվում է Քեթրինի հետ որպես մարդ, որը պայքարելով փորձում է հաղթահարել իր կարգավիճակի հետ կապված նոր մարտահրավերները։ Հուսահատ և պաշտպանության կարիք ունեցող Քեթրինը վերադառնում է Սալվատորեների առանձնատուն՝ փորձելով օգնություն խնդրել Դեյմոնից, որին նա խնդրում է, որ պաշտպանի իրեն, չնայած նրա հեռանելու փաստին։ Սակայն ամեն ինչ էլ ավելի է վատթարանում Քեթրինի համար, երբ նա իմանում է, որ Սայլասը փնտրում է նրան, քանի որ նա հանդիսանում է գործիք սեփական անմահությունը վերացնելու և Այլ Կողմը ոչնչացնելու նրա ծրագրում։ Դեյմոնն՝ իմանալով Սայլասի ծրագրերի մասին, ցանկանում է Քեթրինին հեռու պահել նրանից և խնդրում է Ջերեմիին և Մեթին, որ թաքցնեն նրան։ Սայլասն իմանում է այդ ծրագրի մասին և Ստեֆանին օգտագործում է որպես լծակ, որպեսզի Դեյմոնից հետ ստանա Քեթրինին։ Հուսահատության մեջ գտնվելով՝ Դեյմոնն ասում է Ջերեմիին, որ հետ բերի Քեթրինին, բայց Քեթրինը դիմադրում է և ի վերջո փախչում է Ջերեմիից՝ ավտովթար ստեղծելով։ Թե՛ Քեթրինը, և թե՛ Ջերեմին վնասվածքներ են ստանում, սակայն Քեթրինը արագորեն կողմնորոշվում է և փախչում՝ թողնելով, որ Ջերեմին մահանա։

Սալվատորեների առանձնատուն վերադառնալուց հետո, Քեթրինը և Ելենան սկսում են տեսնել նույն երազները, որի կենտրոնում Ստեֆանն է։ Երբ նրանք սկում են նրա որոնումները, նրանց ծրագրերը խափանվում են և Քեթրինը կրկին վտանգի մեջ է հայտնվում։ Այս անգամ նրան բռնում է Նադիան և ասում, որ պատրաստվում է նրան հանձնել Սայլասին։ Բայց այն բանից հետո, երբ Նադիան գիտակցում է, որ Սայլասը միայն օգտագործում է իրեն՝ նա փոխում է իր ծրագրերը։ Վերջապես նա իմանում է, որ Սայլասին պետք է Քեթրինի արյունը, քանի որ այժմ այն հանդիսանում է նոր դեղամիջոց։ Բայց որպեսզի դա գործի, նրան պետք է ամբողջովին խմել նրա արյունը։ Նադիայի և Քեթրինի միջև կապը կամաց-կամաց բացահայտվում է, մինչև որ Նադիան վերջապես ասում է ճշմարտությունը, այն, որ ինքը Նադյա Պետրովան է՝ Քեթրինի դուստրը, որին ստիպել են հրաժարվել ծննդաբերությունից հետո։ Այս տեղեկատվությունն իմանալուց հետո՝ Քեթրինն արագորեն վերադառնում է Միստիկ Ֆոլլս, երբ Դեյմոնը զանգահարում է նրան։ Քչերը գիտեն, որ Դեյմոնը և Ելենան պայման են կապել Սայլասի հետ, որ Քեթրինի կյանքը փոխանակեն՝ Բոննիին հետ բերելու դիմաց։ Քեթրինին՝ Սայլասին հանձնելուց հետո նա խմում է նրա արյունը և մահկանացու է դառնում։ Բոլորը կարծում են, որ Քեթրինը մահացել է, բայց նա հրաշքով դեռ գոյատևում է՝ ի զարմանս բոլորի։

Հուսահատված Քեթրինը օգնության համար դիմում է Քերոլայնին՝ քոլեջում։ Ձևանալով որպես Ելենա՝ Քեթրինը սկսում է օգնել Քերոլայնին, որ պարզեն, թե ինչով է զբաղվում բժիշկ Ուեսը և օգնում է համոզել գաղտնի հասարակությանը, որ Ելենան իրականում մարդ է, նրա փոխարեն գնալով խնջույքին։ Այդ պահին Քեթրինը սկսում է զգալ ծերացման ախտանշաններ։ Իր ծերացումը հակադարձելու համար Քեթրինն օգնության է դիմում Քեթսեյիային, որին պետք է Քեթրինին մասնակցությունը կախարդանքի մեջ, որն օգնում է Այլ կողմի խարիսխը տեղափոխել Բոննիի մեջ։ Կախարդանքը կատարելուց հետո Քեթսիյան սպանում է իրեն՝ թողնելով Քեթրինին իր ներկայիս դժվարությամբ։

Իր դստեր՝ Նադիայի հետ մեկ այլ փախուստից հետո, Քեթրինն իմանում է, որ նրան փորձում են որսալ Օտարականները։ Որոշելով, որ դարեր շարունակ վազելուց հետո նա չի կարող փախչել ծերությունից և մոտալուտ մահից, նա որոշում է իր պատմությանը վերջ տալու լավագույն միջոցը՝ ինքնասպանություն։ Նա ցատկում է Միստիկ Ֆոլլսի ժամացույցի աշտարակից՝ հույս ունենալով, որ կմահանա, բայց նրան փրկում է Ստեֆանը, որին նա ավելի վաղ օգնել էր հաղթահարել իր հետտրավմատիկ սթրեսը, որն առաջացել էր Սայլասի պատճառով։ Ստեֆանն ասում է նրան, որ իր անցած ճանապարհից հետո նա կարող է դա հաղթահարել։ Նա օգնում է Ստեֆանին հաղթահարել սթրեսը և նա ասում է, որ իր խնդիրը ապահովության մեջ չէ և ոչ էլ խեղդվելու, այլ որ սթրեսն առաջացել է այն բանի պատճառով, որ Ելենան ընտրել է Դեյմոնին։ Քեթրինը գիտակցում է իրեն ծանոթ զգացողությունները և նրանք կրքոտ համբուրվում են։

Հաջորդ սերիայում մենք տեսնում ենք, որ նրանք մի ամբողջ գիշեր միասին են անցկացրել։ Բայց երբ Քեթրինն արթնանում է, նա տեսնում է, որ նրա մազերի մի քանի փունջ պոկվում է։ Նա միանում է Մեթին անտառում մարզումների ժամանակ, չբացատրելով Դեյմոնին՝ Ստեֆանի հետ ունեցած գիշերվա մասին։ Մեթը զանգահարում է նրա դստերը՝ Նադիային, ով մի գաղափար ուներ իր մորը կամ իրականում նրա հոգին փրկելու համար։ Օգտագործելով իր Օտարականի արյունը, որով նա կարող էր ապրել ուրիշի մարմնում, բայց նա հրաժարվում է, քանի որ ցանկանում է պահել իր մարմինը որպես նմանակ՝ Ստեֆանի համար։ Նադիան հեռանում է Քեթրինից, վիրավորվելով այն բանից, որ իրեն ևս մեկ անգամ հեռացրեցին նրանից։ Բայց նա դանակը փոխանցում է Մեթին, որ այն պահի իր մոտ՝ Քեթրինի մտափոխվելու դեպքում։ Վերջում, երբ Ստեֆանը վերադառնում է տուն և ասում նրան, որ մի գիշերը բավարար չէ նրան՝ 147 տարվա պատճառած ցավը ներելու համար, բայց նաև այն, որ նա ցավում է, որ նա մահանում է, բայց Քեթրինը հասկանում է, որ դեռ հնարավորություն ունի և որ պետք է ողջ մնա, նույնիսկ եթե պետք է ստիպված ապրի մեկ այլ մարմնում։ Իր դստերը դիմավորելու ճանապարհին նա ընկնում է աստիճաններից ներքև՝ սրտի կաթված ստանալով։ Նա հիվանդանոցում գտնվելիս շարունակում է պատրանքներ ունենալ անցյալի մասին։ Այդ օրը ավելի ուշ նրան տեղափոխում են Սալվատորեների առանձնատուն, որտեղ Դեյմոնը փորձում է սպանել նրան բարձի օգտագործմամբ, բայց Շերիֆ Ֆորբսը կանգնեցնում է նրան՝ սպանության համար մեղադրանք առաջադրելու սպառնալիքով։ Նադիան վերադառնում է և աղաչում է մորը, որ Օտարականի կարգավիճալով ապրի իր մարմնում, բայց Քեթրինը հրաժարվում է և սպասում, մինչև որ Ելենան գա և տեսնի իր մահը։ Ելենան ներում է նրան այն ամենի համար, ինչ նա արել է և շարունակում է նրան վերջին ներարկումը տալ, բայց Քեթրինը բռնում է նրա ձեռքը և ասում է կախարդական խոսքերը՝ Ելենայի մարմին տեղափոխվելու համար։ Հետո հեռախոսը զանգում է և Ելենան արթնանում է, որպեսզի պատասխանի դրան, իսկ այդ ընթացքում Նադիայի ընկերն օգնում է Քեթրինին իշխանության գալ և նա ասում է Նադիային, որ նա դեռ այնտեղ է, որ նա ողջ է մնացել։

Հետո հաջորդ սերիայում Քեթրինը մնում է Ելենայի մարմնում։ Բայց Ելենան պայքարում է, բայց անընդհատ ապարդյուն ետ է մղվում։ Նադիան և իր ընկերները անում են մի կախարդանք, որի շնորհիվ Քեթրինը կմնա հավերժ վերահսկող Ելենայի մարմնում։ Բայց նախքան կախարդանքն ավարտելը, Ելենան վերադառնում է իր մարմին և փախչում է՝ կատարելով մեծ սխալ Օտարականին և Նադիային չսպանելով։ Նա որոնում է Դեյմոնին, այնուհետև նրանք գրկախառնվում են, բայց միևնույն ժամանակ Օտարականն ավարտում է կախարդանքը և Քեթրինը վերադառնում է Ելենայի մարմին և կոտրում Դեյմոնի սիրտը՝ ասելով, որ նրանց միջև ամեն ինչ ավարտված է։ Քեթրինը Ելենայի մարմնով քայլում է հեռու և ժպտում։ Քեթրինը՝ Ելենայի մարմնով փորձում է գրավել Ստեֆանին։ Նա իրեն առաջարկում է գնալ իր հետ՝ Դեյմոնին փրկելու, որը դարձել էր Ավգուստին՝ հուսալով, որ եթե Դեյմոնը փորձի խմել իր արյունը, Ստեֆանը կսպանի նրան։ Փոխարենը, Ստեֆանը Դեյմոնին առաջարկում է իր արյունը և կոտրում նրա վիզը։ Երբ Դեյմոնն արթնանում է՝ գտնվում է Սալվատորեների զնդանում։ Միևնույն ժամանակ, Նադիան մենամարտում է Քերոլայնի հետ, իսկ Թայլերը կծում է նրան։ Երբ նա հանդիպում է Քեթրինին ռեստորանում, նա ցույց է տալիս իր վարակված թևը։ Քեթրինը խնդրում է բժիշկ Մաքսֆիլդին գտնել Նադիայի բուժումը։ Սալվատորեների առանձնատանը բոլորն արդեն գիտեն, որ Քեթրինը գտնվում է Ելենայի մարմնում և զանգում են նրան՝ ձևացնելով, որ Բոննիի համար անակնկալ երեկույթ են պատրաստում։ Նադիան և Քեթրինը կասկածում են և հասկանում, որ առանձնատանը բոլորը գիտեն ճշմարտությունը։ Դեյմոնը փախչում և տանջում է բժիշկ Մաքսֆիլդին։

Երբ Քեթրինը գնում է նրա լաբորատորիա՝ տեսնում է, որ նա մահացած է։ Ստեֆանը զանգում է նրան և ասում, որ Նադիան առանձնատանն է և կոչում նրան Քեթրին։ Նադիան պատրանքներ է ունենում մահվան մահճում և բոլորը հավաքվում են նրա շուրջ։ Վերջապես Քեթրինը ժամանում է և ասում, որ նա կարող էր փրկել նրան, եթե Կլաուսից արյուն վերցներ, Նադիան ներում է նրան և հետո էլի պատրանքներ է ունենում և ասում, որ նա գիտեր մի կնոջ, որի անունը Քեթրին էր և որը պատրաստ էր սպանել, ստել և շահարկել գոյատևելու համար։ Նադիան մահանում է և գնում է Այլ կողմ՝ անցնելով Բոննիի միջով։ Քեթրինը ծածկում է Նադիայի մարմինը վերմակով և այնուհետև փորձում է փախչել, բայց երբ նա բացում է դուռը՝ հանդիպում է Դեյմոնին։ Քեթրինը գիտակցում է, որ փախուստի հնարավորություն չունի և հիշում է, թե որքան չարություն է արել։ Նա պատմում է Ստեֆանին, որ միշտ սիրել է իրեն և համբուրում է նրան, իսկ այնուհետև Ստեֆանը հանում է Օտարականին սպանելու դաշույնը և խոցում Ելենայի մարմինը՝ սպանելով Քեթրինին, որը վերմակը քաշում է Նադիայի վրայից ընկնելու պահին և զայրանում է, քանի որ ինքը՝ միշտ գոյատևողը վերջապես մահանում է։ Քեթրինի ոգին մոտենում է Բոննիին, որը եկեղեցում է գտնվում և խոստովանում է, որ բժիշկ Մաքսֆիլդի տված «դեղամիջոցը» ներարկել է Ելենայի մարմինը և ծիծաղում է ասելով, որ եթե նա չապրի, ապա Ստեֆանն այլևս ոչ-ոքի չի ցանկանա։ Նա ձեռքերը դնում է Բոննիի ուսերին և պատրաստվում է գնալ Այլ կողմ, բայց նա չի կարողանում։ Մոմերը դադարում են այրվել և եկեղեցում հզոր քամի է սկսվում՝ Քեթրինին խավարի մեջ տանելով։ Բոննին ասում է, որ իրեն չի կարող օգնել և Քեթրինը սարսափից գոռում է։ 541 տարի անց՝ նա գնում է դժոխք։

«Մինչ դուք քնած էիք» սերիայում՝ Ելենային պատրանք է երևում, որ նա կարդում է նրա օրագիրը՝ վերստեղծելով Մոթելի մոտ կատարվածը, ինչը եղել է 5-րդ եթերաշրջանի 14-րդ սերիայում։

Ութերորդ եթերաշրջան խմբագրել

Քեթրինը դառնում է դժոխքի նոր տիրակալ, երբ սատանան՝ Քեյդը սպանվում է, ինչը բացահայտվում է Կայի կողմից 14-րդ սերիայում։ Եթերաշրջանի վերջում նա վերակենդացնում և ուղարկում է Քելլիին և Վիկիին՝ Միստիկ Ֆոլլս, մինչ վերջին սերիայում հայտնվելը և Ելենա ձևանալը։ Հեռուստասերիալի եզրափակչում՝ Քեթրինը փորձում է կատարել իր վերջին վրեժը։ Իմանալուց հետո, որ Քեյդը որոշել է Ստեֆանին և Դեյմոնին ընտրել որպես իր հավատարիմ աշխատակիցներ, նա բացահայտում է իր գլխավոր ծրագիրը՝ վերացնել Միստիկ Ֆոլլսը ստիպելով Վիկիին բաց թողնել դժոխային կրակը։ Ի վերջո, Քեթրինը պարտվում է, երբ Ստեֆանը զոհաբերում է ինքն իրեն՝ երաշխավորելով, որ նա գտնվում է Դժոխքում, երբ Բոննին հետ է ուղղում դժոխային կրակը՝ հոսքին հակառակ։ Քեթրինը վերադառնում է դժոխք։

Բնավորություն խմբագրել

Քեթրինը ցուցադրվում է որպես շատ խելացի ողջ հեռուստասերիալի ընթացքում։ Նա հմուտ շահարկու է, որն օգտագործում է ցանկացած միջոց՝ իր նպատակներին հասնելու համար։ Նրա հիմնական անհատական հատկանիշները ուժեղ գոյատևման բնազդը և ինքնաբավության զգացողությունն են։ Դա հաճախ ակնարկվում է որպես Կլաուսից իր հինգ դարերի փախուստի՝ բնական զարգացում։ Այնուամենայնիվ, նույնիսկ իր մարդկության ամենավաղ օրերին նա ցուցադրվում է որպես շատ հարմարվող՝ «Կատերինա» սերիայում Ելենային ասելով, որ Անգլիա արտաքսվելուց հետո նա «արագորեն անգլուհի է դարձել»։ Այնուհետև նա ցուցադրվում է (դեպքեր, որոնք տեղի են ունենում համեմատաբար վերջերս՝ նրա հեռացումից հետո), անգլերեն խոսելիս, որտեղ խոսում է կատարյալ շեշտադրմամբ։

Երկրորդ եթերաշրջանում հանդես գալով որպես անտագոնիստ, նա ցույց է տալիս իր դաժան և հաշվարկող կողմը։ Նա սպանում է Քերոլայնին Սալվատորե եղբայրներին պարզապես հաղորդագրություն ուղարկելու համար, հետո՝ «Դիմակահանդես» սերիայում սպանում է խնջույքների անմեղ սիրահարին և թողնում է, որ Թայլերը սպանի Մեթին՝ մարդագայլի անեծքն ակտիվացնելու համար։ Նա նաև պարտադրում է մորաքույր Ջենային՝ իրեն դանակահարել ստամոքսի մեջ որպես պատիժ Ելենային, այն բանի համար, որ չէր հնազանդվել Ստեֆանից հեռու մնալու նրա հրամանին։

Պլան Բ սերիայում՝ Քեթրինը բացահայտում է, որ շատ ռազմավարական է իր ծրագրերում, ասելով, որ նա միշտ էլ ունի մի շարք ծրագրեր, որպեսզի ապացուցի, որ ինքը կարող է հասնել իր նպատակներին՝ թողնելով Դեյմոնին մոլորության մեջ։

Վաճառքի ապրանք խմբագրել

«Tonner Doll Company, Inc.» խաղալիք արտադրող ընկերությունը ստեղծել է Ելենայի, Քեթրինի, Ստեֆանի և Դեյմոնի տիկնիկները ժամանակակից և 1864 թվականի հագուստով[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Midgarden, Cory (2014 թ․ փետրվարի 6). «'Vampire Diaries' Star Nina Dobrev Says Elena's on An 'Indefinite' Vacation». MTV News. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  2. Season 4, Episode 17: Because the Night, .
  3. Cast http://www.imdb.com/title/tt1993221/fullcredits
  4. Human Katherine http://tvline.com/2013/05/16/vampire-diaries-finale-silas-stefan-katherine-human-recap/
  5. «The Vampire Diaries™ | Tonner Doll Company». Tonner Doll Company, Inc. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  6. «Elena Gilbert Vampire Diaries Doll by Tonner». Man of Action Figures. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.