Քեթրին Հոուփ Ֆոսթեր (անգլ.՝ Katharine Hope Foster)[2], օրիորդական ազգանունը՝ Մաքֆի (անգլ.՝ McPhee, մարտի 25, 1984(1984-03-25), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, բանաստեղծուհի, դերասանուհի և մոդել։

Քեթրին Մաքֆի
Ծնվել էմարտի 25, 1984(1984-03-25) (40 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունBoston Conservatory at Berklee? և Notre Dame High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերփոփ
Ամուսին(ներ)Դևիդ Ֆոսթեր[1]
katharinemcphee.net

Կարիերա խմբագրել

Քեթրինը հայտնի է դարձել 2006 թվականին «American Idol» երաժշտային հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանում ունեցած մասնակցության շնորհիվ։ Նա հասել մրցույթի եզրափակիչ, որտեղ պարտվել է եթերաշրջանի հաղթող Թեյլոր Հիքսին։

Քեթրին Մաքֆիի առաջին սինգլը թողարկվել է 2006 թվականի հունիսի 27-ին։ A-ի կողմում ներկայացվել է «My Destiny» երգը, որը գրել են Հարի Սոմերդալեմը, Աննե Սորվաագը և Թիմ Բաքսթերը, իսկ B-ի կողմն ընդգրկել է «Over the Rainbow» երգի կրկներգը։ Երկու ստեղծագործությունն էլ երգչուհին կատարել է «American Idol» հեռուստամրցույթում։ 2007 թվականի հունվարին թողարկել է «Katharine McPhee» ալբոմը։

2011 թվականին Մաքֆին նկարահանվել է «Ձևացիր իմ ամուսինը» ֆիլմի գլխավոր դերում։

2012-2013 թվականներին Մաքֆին խաղացել է «Սմեշ» սերիալի գլխավոր դերերից մեկը[3]։ 2014-2018 թվականներին խաղացել է «Կարիճ» սերիալի Փեյջ Դինինի դերը։

Անձնական կյանք խմբագրել

2008-2016 թվականներին Մաքվին ամուսնացել է դերասան Նիկ Կոկասի հետ[4][5]։

2014 թվականին սկսել է հանդիպել «Կարիճ» հեռուստասերիալի խաղընկերոջ՝ դերասան Էլիես Գաբելի հետ[6]։

2017 թվականին սկսել է հանդիպել երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ, որի հետ ծանոթացել է 2006 թվականին։ 2018 թվականի հուլիսին Դևիդը Քեթլինին առաջարկություն է արել, և նա համաձայնել է[7][8]։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի հունիսի 28-ին[9]։ 2021 թվականի փետրվարին զույգն ունեցել է որդի, որին անվանել են Ռենի Դևիդ-Փոսթեր[10][11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Խելագար Crazy առաջնակարգ աղջիկ
2008 ֆ Տղաներին դա դուր է գալիս The House Bunny Հարմոնի
2009 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Օդեսա Շոու / Դանա Մելթոն
2010 ս Միություն Community Էմբեր
2010 հֆ Վարդագույն տունը The Pink House Էմիլի
2011 ֆ Ձևացիր իմ ամուսինը You May Not Kiss the Bride Մաշա Նիկիտինա
2011 ֆ Գիշերային շնաձկներ Shark Night 3D Բեթ
2011 ֆ Աշխարհ, սեր և թերիմացություն Peace, Love, & Misunderstanding Սառա
2012 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Մեգիի մայրը
2012-2013 ս Սմեշ Smash Կարեն Քարթրայթ
2014 ս Իմ երազներում In My Dreams Նատալի Ռուսո
2014-2018 ս Կարիճ Scorpion Փեյջ Դինին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Katharine McPhee and David Foster Marry in Intimate London Wedding
  2. Katharine McPhee Makes Marriage to David Foster Official With Name Change on Instagram and Twitter: ‘Introducing’ Mrs. Foster
  3. Andreeva, Nellie (2011 թ․ փետրվարի 13). «Katharine McPhee Joins NBC Pilot 'Smash'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  4. Rizzo, Monica (2008 թ․ փետրվարի 2). «Katharine McPhee Marries Producer Boyfriend». People (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  5. Coyne, Kate (2014 թ․ մայիսի 22). «Katharine McPhee Files for Divorce from Nick Cokas». People (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  6. Webber, Stephanie (2014 թ․ սեպտեմբերի 25). «Katharine McPhee Is Dating Scorpion Costar Elyes Gabel» (անգլերեն). Us Magazine. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  7. «Katharine McPhee and David Foster Are Engaged». TMZ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Kat McPhee on Twitter» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  9. They're Married! Everything to Know About Katharine McPhee & David Foster's Relationship
  10. «It's a Boy! Katharine McPhee and Husband David Foster Welcome a Son». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  11. «Katharine McPhee Reveals Baby Boy's Name and Its 'Long History' with Husband David Foster's Family». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել