Քեթի Քին (հեռուստասերիալ)

«Քեթի Քին» (անգլ.՝ Katy Keene), ամերիկյան երաժշտական կատակերգական դրամա հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ռոբերտո Ագուայր-Սակասայի և Մայքլ Գրասիի կողմից։ Այն հիմնված է Archie Comics-ի նույնանուն կերպարի վրա։ Այն պատմում է չորս սկսնակ արտիստների ծագման և պայքարի մասին, որոնք փորձում են հաջող կարիերայի հասնել Բրոդվեյում, պոդիումում և ձայնագրման ստուդիայում։ «Քեթի Քին»-ը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի սփին-օֆֆն է, և դրա գործողությունը ծավալվում է վերջինից 5 տարի հետո։ Սերիալը պրոդյուսերավորվել է Berlanti Productions-ի կողմից՝ Archie Comics-ի, CBS Television Studios-ի և Warner Bros. Television-ի հետ համագործակցությամբ։

Քեթի Քին
անգլ.՝ Katy Keene
Изображение логотипа
ԺանրԵրաժշտական
Կատակերգական դրամա
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՀիմքArchie Comicsի կերպարներ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Լյուսի Հեյլ, Էշլի Մյուրեյ, Katherine LaNasa?, Ջուլիա Թեյլոր Ռոս, Jonny Beauchamp?, Լյուսիեն Լավիսքաունթ, Զեյն Հոլց և Camille Hyde?
ՊրոդյուսերՋենիֆեր Լենս
Քերոլին Բեյրոն
ՕպերատորԲրենդոն Ուեգամա
ԵրաժշտությունՋեյմս Լևին
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին է2020, փետրվարի 6-ից այժմ
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և HBO Max
Պատկերի ձևաչափ1080i (HDTV)
ԿապակցվածՌիվերդեյլ
Պաշտոնական կայքէջ

Լյուսի Հեյլը կատարել է Քեթի Քինի դերը՝ սկսնակ մոդելավորողի, ով փորձում է կողմնորոշվել Նյու Յորքում։ Ֆիլմում խաղում են նաև Էշլի Մյուրեյը, Քամիլ Հայդը, Ջոնի Բյուչեմփը, Ջուլիա Չանը, Լյուսիեն Լավիսքաունթը, Զեյն Հոլթցը և Քաթերին ԼաՆասան։ Մյուրեյը կատարում է «Ռիվերդեյլ»-ի իր Ջոզի ՄաքՔոյի դերը։ 2019 թվականի հունվարին սերիալի պիլոտային սերիան թողարկվել է The CW-ում։ Հեռուստասերիալը նկարահանվել է Նյու Յորքում։ Շոուն վերածվել է սերիալի 2019 թվականի մայիսին։ Եվ դրա պրեմիերան կայացել է 2020 թվականի փետրվարի 6-ին The CW-ում։ 2020 թվականի հունվարին The CW-ն պատվիրել է սերիալի համար ևս 13 սերիաների սցենարնե[1] ր։

Նախադրյալներ խմբագրել

Սերիալը պատմում է Archie Comics-ի չորս կերպարների ռոմանտիկ և մասնագիտական կյանքերի մասին, ներառյալ նորաձևության ապագա լեգենդ Քեթի Քինի ու երգչուհի և երգերի հեղինակ Ջոսի ՄաքՔոյին։ Գործողությունը ծավալվում է «Ռիվերդեյլ»-ից 5 տարի անց, և գլխավոր հերոսները փորձում են իրականացնել իրենց երազանքները Նյու Յորքում։ Սերիալը երաժշտությամբ լցնում է սյուժետային գծերը և ցուցադրում է չորս պայքարող արտիստների ծագումները, փորձերը և ձախորդությունները։

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Լյուսի Հեյլ որպես Քեթի Քին
  • Էշլի Մյուրեյ որպես Ջոսի ՄաքՔոյ[2]
  • Քաթերին ԼաՆասա որպես Գլորիա Գրանդբիլթ
  • Ջուլիա Չան որպես Փեփեր Սմիթ
  • Ջոնի Բյուչեմփ որպես Ջորջ / Ջինջեր Լոպեզ
  • Լյուսիեն Լավիսքաունթ որպես Ալեքսանդեր «Ալեքս» Քեյբոթ
  • Զեյն Հոլթց որպես Ք․ Օ․ Քելի
  • Քամիլ Հայդ որպես Ալեքսանդրա «Քսանդրա» Քեյբոթ

Կրկնվող խմբագրել

  • Նաթան Լի Գրեմ որպես Ֆրանսուա
  • Հելեն Յորկե որպես Ամանդա
  • Դաֆնի Ռուբին-Վեգա որպես Լուիսա Լոպեզ[3]
  • Սաամեր Ուսմանի որպես Փրինս Էրոլ Սվուն
  • Անդրե դե Շիլդս որպես Չաբի
  • Էրիկա Փափաս որպես Փաթրիսի Քլայն
  • Ռայան Ֆասեթ որպես Բերնարդո
  • Ֆրանկ Պեդրո որպես Լուիս Լոպեզ
  • Քանդես Մաքսուել որպես Դիդի
  • Լյուկ Քուք որպես Գայ ԼաՄոնթանա
  • Բեռնադեթ Փիթերս որպես Միսս Ֆրիսիա[4]
  • Ջեյմս Մասլոու որպես Ալան Մեյբերի[5][6]

Հյուր խմբագրել

  • Ռոբին Գիվենս որպես Սիերա ՄաքՔոյ
  • Քեյսի Քոթ որպես Քևին Քելեր[7][8]

Դրվագներ խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal air dateProd.
code
ԱՄՆ viewers
(millions)
1"Գլուխ 1․ Մի անգամ Նյու Յորքում"Մեգի ՔայլիՌոբերտո Ագուայր-Սակասա & Մայքլ ԳրասիՓետրվարի 6, 2020 (2020-02-06)T82.010010.62[9]
2"Գլուխ 2․ Դու չես կարող շտապեցնել սերը"Սթիվեն ԱդելսոնՄայքլ ԳրասիՓետրվարի 13, 2020 (2020-02-13)T82.101020.53[10]
3"Գլուխ 3․ Ինչ կլինի կոտրված սրտով"Հարի ՋիրջյանՇաունա ՄաքԳարիՓետրվարի 20, 2020 (2020-02-20)T82.101030.52[11]
4"Գլուխ 4․ Եվ ահա արևը բարձրացավ"Փամելա ՌոմանովսկիԱլինա ՄանկինՓետրվարի 27, 2020 (2020-02-27)T82.101040.45[12]
5"Գլուխ 5․ Երգ ձմեռային գիշերվա համար"Ռայան ՇիրակիԼեո ՌիչարդսոնՄարտի 5, 2020 (2020-03-05)T82.101050.48[13]
6"Գլուխ 6․ Մաման ասել է"Չառլզ Ռանդոլֆ-ՐայթԴևիա ՔարթերՄարտի 12, 2020 (2020-03-12)T82.101060.51[14]
7"Գլուխ 7․ Սարդ կնոջ համբույրը"Գրեգորի ՍմիթՌոբերտո Ագուայր-ՍակասաՄարտի 19, 2020 (2020-03-19)T82.101070.46[15]
8"Գլուխ 8․ Ամեն ինչ լավ է, մա (Ես միայն արյունահոսում եմ)"Ջեսիք ԼոուրիՈւիլ ԻվինգՄարտի 26, 2020 (2020-03-26)T82.101080.45[16]
9"Գլուխ 9․ Ցանկանալով և հույս ունենալով"[17]Փամելա ՌոմանովսկիՄիա Քաթերին ԻվերսոնԱպրիլի 16, 2020 (2020-04-16)TBATBD
10"Գլուխ 10․ Գլորիա"[18]Ալեքս ՓիլայՄայքլ Գրասի & Միլ ՄաքՆիլԱպրիլի 23, 2020 (2020-04-23)TBATBD

Արտադրություն խմբագրել

Քասթինգ խմբագրել

2019 թվականի փետրվարի 4-ին հայտարարվել է, որ Էշլի Մյուրեյն, ով խաղում էր «Ռիվերդեյլ»-ում, գլխավոր դեր է կատարելու դրա սփին-օֆֆում։ 2019 թվականի փետրվարի 21-ին Ջոնի Բյուչեմփը և Ջուլիա Չանը միացել են դերասանական կազմին որպես Ջորջ Լոպեզ և Փեփեր Սմիթ համապատասխանաբար։ Մի քանի օր անց՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, Քամիլ Հայդը և Լյուսիեն Լավիսքաունթը միացել են որպես եղբայր և քույր դուո՝ Ալեքսանդրա և Ալեքսանդր Քեյբոթ։ Ի վերջո, 2019 թվականի մարտի 11-ին, Լյուսի Հեյլն ընտրվել է սերիալի գլխավոր և նույնանուն դերի համար։

Նկարահանումներ խմբագրել

Սերիալը նկարահանվել է Նյու Յորքում։

Քրոսովեր «Ռիվերդեյլ»-ի հետ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 4-ին Մայքլ Գրասին հայտարարել է, որ «Ռիվերդեյլ»-ի և «Քեթի Քին»-ի միջև քրոսովեր է լինելու ապագայում[2]։

Երաժշտություն խմբագրել

Երաժշտական ելույթները, որոնք ներառվել են հեռուստասերիալի ընթացքում, տարվեր քավեր տարբերակների և օրիգինալների խառնուրդ են։ Այդ երգերը թողարկվել են որպես թվային սինգլներ WaterTower Music-ի կողմից։

Եթերաժրջանի ավարտից հետո լեյբլը թողարկելու է առաջին եթերաշրջանի երգերի թվային ժողովածուն[19]։ «Ռիվերդեյլ»-ի պես հեռուստասերիալը ներառում է երաժշտական դրվագներ իրենց սեփական սաունդթրեքներով, որոնք նույնպես թողարկվել են WaterTower-ում։ Դրանցից առաջինը՝ «Kiss of the Spider Woman»-ը, թողարկվել է 2020 թվականի մարտի 20-ին[20]։

Թողարկում խմբագրել

Մարքեթինգ խմբագրել

2019 թվականի մայիսի 16-ին The CW-ն թողարկել է հեռուստասերիալի առաջին պաշտոնական թրեյլերը[21]։ Սերիալի ընդլայնված թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսին[22]։

Ընդունելություն խմբագրել

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes-ում սերիալը ստացել է 90% վարկանիշը 21 ակնարկի վրա հիմնված, միջին 7/10 վարկանիշով[23]։ Metacritic-ում այն գնահատվել է 100-ից միջին 72 միավորներով՝ 7 ակնարկների հիման վրա[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ausiello, Michael (2020 թ․ հունվարի 7). «CW Renews Riverdale, Batwoman, Roswell, Black Lightning Plus 9 Others». TVLine. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 White, Peter (2019 թ․ օգոստոսի 4). «'Katy Keene': EP Մայքլ Գրասի Confirms 'Riverdale' Crossover Plans – TCA». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Evans, Greg (2019 թ․ սեպտեմբերի 24). «Broadway's Daphne Rubin-Vega Set To Recur On The CW's 'Riverdale' Spin-Off 'Katy Keene'». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  4. Anderson, Jenna (2019 թ․ հոկտեմբերի 3). «Bernadette Peters Cast in The CW's Katy Keene». Comicbook. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  5. Martin, Annie (2019 թ․ մարտի 12). «'Katy Keene': Lucy Hale to play lead in 'Riverdale' spinoff». UPI. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  6. Thomas, Bri (2020 թ․ հունվարի 16). «Katy Keene: 5 Things We Know & 5 Things We Hope To See». Screen Rant. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  7. Katy Keene Writer's Room [@KatyKeeneWriter] (April 14, 2020). «Any guesses as to what fun activities Kevin and his step-sister Josie have planned while he's visiting NYC? Let us know your theories about why Kevin's coming to town!» (Թվիթ). Վերցված է April 14, 2020-ին – via Թվիթթեր.
  8. Zalben, Alex (2020 թ․ ապրիլի 14). «'Katy Keene': Kevin Keller Heads From 'Riverdale' to New York in These Crossover Photos [Exclusive]». Decider. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  9. Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 7). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 2.6.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  10. Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 14). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 2.13.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  11. Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 21). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 2.20.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  12. Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 28). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 2.27.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  13. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 6). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 3.5.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  14. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 13). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 3.12.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  15. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 20). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 3.19.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  16. Metcalf, Mitch (2020 թ․ մարտի 27). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 3.26.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  17. «(#109) "Գլուխ Nine: Wishin' & a Hopin'"». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  18. «(#110) "Գլուխ Ten: Gloria"». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  19. «Katy Keene Cast». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  20. «'Katy Keene' Special Musical Episode 'Kiss of the Spider Woman' Soundtrack Details». Film Music Reporter. 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  21. Petski, Denise (2019 թ․ մայիսի 16). «The CW New Series Trailers: Nancy Drew, Katy Keene». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  22. C., Ron (2019 թ․ օգոստոսի 5). «Katy Keene – Official Extended Trailer». Archie Comics. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  23. «Katy Keene: Season 1 (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  24. «Katy Keene: Season 1». Metacritic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել