Քեթի Ռայխ
Քեթլի (Քեթի) Ջոան Ռայխ կամ Ռայքս (անգլ.՝ Kathy Reichs,հուլիսի 7, 1948[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկացի դետեկտիվ ժանրի գրող, դատական մարդաբան և գիտնական։ Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում աշխատել է մարդաբան, սակայն ներկայումս գտնվում է անորոշ ժամանակով արձակուրդում։ Հանդիսացել է Ամերիկյան դատական մարդաբանների ակադեմիայի կողմից հավաստագրված 82 դատական մարդաբաններից մեկը։ Ռայխը հանդիսանում է Ոսկորներ հեռուստասերիալի պրոդյուսերը[7]։
Ակադեմիական գործունեություն
խմբագրել1971 թվականին Ռայքսը ստացել է Ամերիկյան համալսարանի արվեստի բակալավրի աստիճան՝ մարդաբանի մասնագիտությամբ։ Նա 1972 թվականին ավարտել է Հյուսիս-արևմտյան համալսարանի ֆիզիկական մարդաբանություն բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան, իսկ երեք տարի անց նաև փիլիսոփայության դոկտորի կոչում։ Դրանից հետո Ռայքսը դասավանդել է Հյուսիսային Իլինոյսի, Փիթսբուրգի, Կոնկորդիայի, ՄաքԳիլի համալսարաններում։ Այժմ Հյուսիսային Կարոլինա համալսարանի մարդաբանության պրոֆեսոր է։ Դրանից առաջ Ռայքսը եղել է Հյուսիսային Կարոլինայի բժշկական փորձաքննության գրասենյակի ղեկավարի գլխավոր խորհրդականը[8]։
2007 թվականին Ռայքսը ցուցմունք է տվել Ռուանդի Միջազգային տրիբունալի հարցով[9]։ Ինչպես նաև նա օգնություն է ցուցաբերել բժիշկ Կլայդ Սնոյին և «Գվատեմալայի դատական մարդաբանության ֆոնդին»՝ Գվատեամալայի լեռնային շրջանների և Ատիտլան լճի տարածքում գտնվող մարմինների արտաշիրիմման գործում։ 2001 թվականին Քեթի Ռայքսը ճանաչել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած մարմինների ինքնությունը։
Վեպեր և էկրանավորում
խմբագրելՌայքսը, բացի մասնագիտական տեքստերից, գրել է ընդհանուր առմամբ 32 վեպ, որոնք թարգմանվել են 30 լեզուներով[10]։ Նրա առաջին վեպը «Déjà Dead», 1997 թվականին ստացել է «Արթուր Էլիսի մրցանակ»[11]։ Գլխավոր հերոսը հանդիսացել է դատական մարդաբան Տեմպերանս Բրեննան, որի կերպարը Ռայքսն ինքն է կերտել[12]։ 2005 թվականին Fox հեռուստաալիքը վեպերի հիման վրա թողարկել է «Ոսկորներ» հեռուստասերիալը[13]։
Պատկերասրահ
խմբագրել2012 թվականի հոկտեմբերի 22-ին Քեթի Ռայխսը ամերիկյան կենտրոնում քննարկումներ է անցկացրել չեխ ընթերցողների հետ։
-
Քեթի Ռեյխսն ընդդեմ Պրազեի
-
Քեթի Ռեյխս 5
Մատենագրություն
խմբագրել- Déjà Dead / Մահացած է (1997)
- Death du Jour / Մահվան օրը (1999)
- Deadly Decisions / Մահացու ընտրություն (2000)
- Fatal Voyage / Մահացու ճանապարհորդություն (2001)
- Grave Secrets / Մահացու գաղտնիքներ (2002)
- Bare Bones / Կմախք (2003)
- Monday Mourning / Երկուշաբթի սուգ է (2004)
- Cross Bones / Խաչ ոսկորներ(2005)
- Break No Bones / Չկոտրոք ոսկորները (2006)
- Bones to Ashes / Ոսկորները մոխիրին (2007)
- Devil Bones / Սատանայական ոսկորներ (2008)
- 206 Bones / 206 ոսկորներ (2009)
- Spider Bones / Սարդի ոսկորներ (2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120925923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 https://kathyreichs.com/about-kathy/ — Kathy Reichs.
- ↑ «Reichs, Kathy», Britannica Online (see below: References).
- ↑ As described on her website biography
- ↑ Smithsonian Magazine: Interview with Kathy Reichs
- ↑ Kathy Reichs books. Персональный сайт. Проверено 25/01/16.
- ↑ Arthur Ellis Award — list of past winners Արխիվացված 2008-09-28 Wayback Machine. Crime Writers of Canada website. Retrieved 1/11/09.
- ↑ «This much I know:Kathy Reichs, forensic anthropologist and writer, 60, London». Tom Templeton. The Guardian. 2008 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ Bones Show Info Արխիվացված 2007-09-23 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Кэти Райкс
- «Кости»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Ռայխ» հոդվածին։ |