Քեթի Յան

չինացի- ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր

Քեթի Յան (անգլ.՝ Cathy Yan, չինարեն՝ 阎羽茜, հունվարի 25, 1983(1983-01-25), Չինաստան), չինացի և ամերիկացի[2] սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։

Քեթի Յան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1983(1983-01-25) (41 տարեկան)
ԾննդավայրՉինաստան
Քաղաքացիություն Չինաստան և  ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց
ԵրկերDead Pigs? և Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Cathy Yan Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Յանը ծնվել է Չինաստանում[3] և մեծացել է Հոնկոնգում և Վաշինգտոն քաղաքում։ 2008 թվականին մասնագիտական աստիճան է ստացել Փրինսթոնի համալսարանի Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցում[4]։ 2014 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով մասնագիտացման աստիճան բիզնեսի ասպարեզում[5]։ 2016 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Արվեստի դպրոցը[6][7]։

Կարիերա խմբագրել

Մինչև կինարտադրությանը անցնելը, Յանը եղել է լրագրող «Լոս Անջելես Թայմս» և «The Wall Street Journal»[3] թերթերի համար Նյու Յորքում, Հոնկոնգում և Շանհայում[7]։

Մի քանի կարճամետրաժ ֆիլմ նկարելուց հետո, Յանը եղել է «Մահացած խոզեր» ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, որն եղել է իր դեբյուտային ֆիլմը և թողարկվել է Շանհայում։ Նա որոշել է նկարել այս ֆիլմը այն բանից հետո, երբ կարդացել է 16000 մահացած խոզերի մաիսն, որոնք խեղդվել էին Հուանպու գետում[3]։ Ֆիլմը մռայլ կատակերգությունը է։ Ֆիլմի ֆինանսավորել են չինացի ներդրողները և այն ունեցել է հրաշալի անձնակազմ, իսկ գործադիր տնօրենն է եղել Ցյա Չժանկեն[3]։ «Մահացած խոզեր» ֆիլմի պրեմիերան կայացել է Սոդենսի կինոփառատոնի ժամանակ և ստացել է հատուկ մրցանակ ժյուրիի կողմից՝ դերասանակն խաղի համար[8]։

2018 թվականի ապրիլից հանդիսանում է Հարլի Քուինի մասնակցությամբ DC-ի ընդարձակ տիեզերք-ի «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմի սցենարիստն է Քրիստինա Հոդսոնը, իսկ գլխավոր դերակատարներից է Մարգո Ռոբին[3]։ Յանը լինելու է երրորդ կին և առաջին ասիացի կինը, ով լինելու է DC ֆիլմի ռեժիսոր (կամ որևէ այլ սուպերհերոսական ֆիլմի)[9]։ Ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի փետրվարի 20-ին[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դերը Նշումներ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2010 Ֆիշինգ Ոչ Ոչ Այո Կարճամետրաժ ֆիլմ
2013 Անցած գիշեր Այո Այո Ոչ
2014 Դինոզավր վարողը Ոչ Ոչ Այո
Էնթրոփիա Ոչ Ոչ Այո
Ատամի և ժամանակի Ոչ Ոչ Այո
2015 Համփթի Ոչ Ոչ Այո
2016 Դոն Ռիվեր Այո Այո Ոչ
Ըստ իմ մոր Այո Այո Ոչ
Երկնքի աստիճան։ Սաի Գուո-ՔԻանգի արվեստը Ոչ Ոչ Այո Վավերագրական ֆիլմ
2018 Մահացած խոզեր Այո Այո Ոչ
2020 Գիշատիչ թռչուններ Այո Ոչ Ոչ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sundance Institute Digital Archive
  2. «What This Female Director Did When People Didn't Think She Was In Charge On Her Own Set». Bustle (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Meet Cathy Yan, the woman hired to direct DC's next Harley Quinn movie». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  4. «Feb. 13, 2018: Hamm '78 on Activism in Newark; Sigman '89 *98's New Spin on Interpretive Dance; and More». Princeton Alumni Weekly (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Sundance award-winning director Cathy Yan on shunning Hollywood for China with her debut movie 'Dead Pigs'». MarketWatch (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Tisch at Sundance - 2018 Sundance - Premieres». Tisch School of the Arts (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  7. 7,0 7,1 «Cathy Yan». Tisch School of the Arts. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Sundance Film Review: 'Dead Pigs'». Variety. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Cathy Yan Is Warner Bros' Choice To Direct Margot Robbie In Next Harley Quinn Film». Deadline. 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  10. «Margot Robbie's 'Birds of Prey' Gets 2020 Release Date confirmed». The Hollywood Reporter. 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.