Քեթրին Էլիզաբեթ Դուգլաս (անգլ.՝ Kathryn Elizabeth "Katie" Douglas, մայիսի 7, 1979(1979-05-07), Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի, որը հանդես է գալիս Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 2001 թվականի WNBA դրաֆթի առաջին ռաունդում ընտրվել է «Օրլանդո Միրաքլ» ակումբի ընդհանուր տասներորդ համարի ներքո։ Խաղացել է սվինգմենի դիրքում[1]։

Քեթի Դուգլաս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1979(1979-05-07) (44 տարեկան)
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հունաստան
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունPerry Meridian High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դուգլասը սովորել է Փերի Մերիդիանի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Պերդյուի համալսարան։ Համալսարանական խմբի կազմում նա հաղթել է 1999 թվականի Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի չեմպիոնատը։ 2001 թվականին Big Ten կոնֆերանսի կողմից ճանաչվել է տարվա խաղացող։

Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիա խմբագրել

Դուգլասը Կանանց ասոցացիայի 2001 թվականի դրաֆթում «Օրլանդո Միրաքլ» խմբի կողմից ընտրվել է ընդհանուր տասներորդ համարի ներքո։ 2003 թվականին «Օրլանդո Միրաքլ» խմբի հետ տեղափոխվել է Կոնեկտիկուտ, որտեղ սկսել է խաղալ նոր խմբի՝ «Կոնեկտիկուտ Սան»-ի կազմում։ 2005 թվականին ընտրվել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի Լավագույն պաշտպանների թիմում, իսկ 2006 թվականին ներառվել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի Բոլոր աստղերի մրցախաղում, որի արդյունքում Դուգլասը արժանացել է Բոլոր աստղերի մրցախաղի MVP մրցանակին։ 2007 թվականին Դուգլասը ԿԲԱԱ-ն ավարտել է հինգերորդը բռնումներով (65), միավորներով՝ յոթերորդը (577) և արդյունավետ փոխանցումներով՝ տասներկուերորդը։

2008 թվականի փետրվարի 19-ին «Կոնեկտիկուտ Սանը» Դուգլասին փոխարինել է «Ինդիանա Ֆիվերի» խաղացող Տամիկա Ուիտմորի և 2008 թվականի ԿԲԱԱ-ի դրաֆտի առաջին ռաունդում ընտրության իրավունքի հետ[2]։ 2012 թվականին նա արժանացել է ԿԲԱԱ-ի չեմպիոնի իր առաջին տիտղոսին։ Դա նրա կարիերայի ընթացքում ԿԲԱԱ-ի չորրորդ եզրափակիչն էր, չնայած Դուգլասը չի կարողացել մասնակցել մրցաշարին ոտնաթաթի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Արևելյան Կոնֆերանսի եզրափակչի ընթացքում[3]։

Կարիերա Եվրոպայում խմբագրել

Խաղացել է «Ռոս Կասարես Վալենսիա», «ԿՍԱԱ», «Գալատասարայ», Օրենբուրգի «Նադեժդա», Կրակովի «Վիսլա» և Կուրսկի «Դինամո» ակումբների կազմում[4][5][6][7]։

Անձնական կյանք խմբագրել

Քեթի Դուգլասը կորցրել է ծնողներին քաղցկեղի պատճառով․ հորը՝ 1997 թվականին, իսկ մորը՝ 2000 թվականին։ 2001 թվականին կորուստներից հետո ցուցաբերած համառության համար արժանացել է Ջիմի Վալվանոյի մրցանակին[8]։

ԿԲԱԱ-ի 2005 թվականի եզրափակչից հետո ամուսնացել է հույն սպորտային գործակալ Վասիլիս Ջալապակիսի հետ։

Դուգլասը ձախլիկ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TINA CHARLES joins Wisła Can-Pack!». Wisła Can-Pack. 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  2. Woods, David (2008 թ․ փետրվարի 18). «Fever to acquire Indy native Douglas | IndyStar.com | The Indianapolis Star». IndyStar.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Voepel, Mechelle (2012 թ․ հոկտեմբերի 21). «Turning disappointment into a title». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Offseason 2007–08: Overseas Roster». Wnba.com. 2008 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Offseason 2008–09: Overseas Roster». Wnba.com. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Katie Douglas Galatasaray'da». Galatasaray.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Кэтрин Дуглас в курском «Динамо»». kurskbasket.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  8. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2005 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել