«Քեզ պե՞տք է շնիկ» (ղազ.՝ Саған күшік керек пе?), գունավոր մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կանիմբեկ-Կանո Կասիմբեկով 1994 թվականին «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։ Ղազախ դրամատուրգ Եսկեն Ելուբաևի պիեսի էկրանավորումն է։

Քեզ պե՞տք է շնիկ
ղազ.՝ Саған күшік керек пе?
Երկիր Ղազախստան
Ժանրընտանեկան ֆիլմ
Թվական2004
Լեզուղազախերեն
ՌեժիսորQ12574360?
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն60 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 26-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է կենսանիների և մարդկության մասին հոգ տանելու թեմային։ Սյուժեի կենտրոնում քաղաքից իր հարազատ պապի մոտ հյուրընկալված Ազամատն է և նրա նոր ընկերներն։ Ինչպես շատ երեխաներ, Ազամատը անտարբեր չէ թափառող կենդանիների նկատմամբ։ Մի օր փողոցում նա գտնում է երեք լակոտների, որոնք ցանկանում են խաղալ նրա հետ։ Տղան որոշում է նոր ընկերներին տանել իր տուն, բայց այնտեղ նրա արարքը հավանության չի արժանանում։ Հատկապես, երբ նոր բնակիչներն սկսում են փչացնել կոշիկները և կամաց-կամաց տան հարմարավետությունը վերածել խառնաշփոթի։

Պապը թոռանից պահանջում է առաջիկայում ազատվել շան ձագերից։ Ազամատը հականում է, որ առանց իրեն շնիկները կարող են դժվար կացության մեջ ընկնել և նույնիսկ սատկել։ Փոքր մարդու մեծ սիրտը չի կարող դա թույլ տալ։

Դերերում խմբագրել

  • Ազամատ Օմարով – Ազամատ, թոռ
  • Ատագելդի-աղա Իսմայիլով – պապ
  • Թամարա Կոսուբաևա – տատ
  • Ս. Մուկիշև – Սպանդիյար
  • Գ. Օսկենբաևա – վաճառողուհի
  • Ա. Աբիտբեկովա – Այագուլ
  • Ն. Ռայմկուլով – Մոնտի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Կանիմբեկ Կասիմբեկով
  • Սցենարի հեղինակ՝ Եսկեն Ելուբաև
  • Օպերատոր՝ Մարատ Տոխտաբակիև
  • Կոմպոզիտորներ՝ Բեյբիթ Դալդենբաև, Կուատ Շիլդեբաև[1]

Մրցանակներ խմբագրել

  • 2004 – «Շակենի աստղերը» երկրորդ կինոփառատոնի մրցանակ «Մանկական թեմատիկայի լավագույն ցուցադրման համար»,
  • 2004 – «Ամենաբարի ֆիլմի համար» հատուկ մրցանակ «Կինոտավրիկ» միջազգային մանկական կինոփառատոնում, Սոչի, Ռուսաստան։

Փաստեր խմբագրել

Ռեժիսոր Կանիմբեկ Կանո Կասիմբեկովը ֆիլմը նկարահանել է 1994 թվականին ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ 15 օրում։ Սակայն ֆիլմը ցուցադրվել է միայն 10 տարի անց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Քեզ պե՞տք է շնիկ» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել