«Քեզ հաղթանակ կնվիրեմ», պատմաբան, գործարար, ռեժիսոր Արսեն Աղաջանյանի ֆիլմը։

Քեզ հաղթանակ կնվիրեմ
ռուս.՝ Я подарю тебе победу
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականապրիլի 20, 2019
Լեզուռուսերեն
Տևողություն101 րոպե

Ֆիլմի ստեղծմանն աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը և Տարածաշրջանային զարգացման և մրցունակության «Դար» հիմնադրամը (ՀՀ)[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում[2][3]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորի մասին, որը սիրահարված է հիվանդանոցի երիտասարդ սանիտարուհուն և ծննդյան օրը նրան խոստանում է՝ «Քեզ հաղթանակ կնվիրեմ»։ Մի ամբողջ կյանք նրանք մնում են իրար սիրահարված՝ կորցնելով միմյանց կապող ուղիները։ Տարիներ անց՝ ողբերգական դեպքից հետո, Մոսկվայում ապրող երիտասարդի կյանքը փոխում է պատահական հայտնաբերված օրագիրը, որը դառնում է միակ ճանապարհը՝ ներքին դատարկությունը լցնելու համար[1][4]։

Դերերում խմբագրել

  • Վալերի Բարինով
  • Մարատ Բաշարով
  • Ծեր Միշա - Էլգուջա Բուրդուլի
  • Միշա - Տիգրան Աղաջանյան
  • Սվետա - Քրիստինա Մուրադյան
  • Մարինա - Լյուբավա Գրեշնովա
  • Արմեն - Արթուր Մանուկյան
  • Ստաս Լեմեշև - Նիկիտա Տարասով
  • Սոլովով - Սերգեյ Գարմաշ
  • Սլոբոդա Միչալովիչ
  • Իրինա Կուպչենկո
  • Արմեն Մարգարյան
  • Արման Ղազարյան
  • Զախարով - Վալերի Բարինով
  • Գենեչկա- Մարիա Ատլաս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր - Արսեն Աղաջանյան
  • Գծային պրոդյուսեր - Օլեգ Բաբիցկի, Արտեմ Բաղդասարյան, Օլգա Լիֆանովա, Ալեքսեյ Մատրոսով, Արմեն Սիմոնյան, Գուժ Թադևոսյան
  • Ռեժիսորի օգնական - Անժելիկա Թամարյան
  • Ֆիլմի մոնտաժող - Սվետոլիկ Զայց
  • Երաժշտություն - Մարտին Ուլիխանյան
  • Քասթինգի տնօրեն - Ալվարդ Ավետիսյան
  • Ֆիլմում հնչող երգի բառերի հեղինակ - Մարգարիտա Գևորգյան

Ֆիլմի մասին խմբագրել

  Ֆիլմի հիմքում իրական պատմություն է. այն ինձ շատ հուզեց, և ես որոշեցի ֆիլմ նկարահանել։ Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ուզում եմ, որ ֆիլմը դիտելուց հետո, մարդիկ դուրս գան դահլիճից, գրկեն իրենց սիրելիներին ու բաց չթողնեն նրանց[1]։
- Արսեն Աղաջանյան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին
  2. Երևանում կայացավ հայ-ռուսական ֆիլմի պրեմիերա
  3. Ես քեզ հաղթանակ կնվիրեմ 2019/ֆիլմ/16+ Full, Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին
  4. studio-one.am. «Я подарю тебе победу». www.kinopark.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.