Քացախաթթու (բժշկական կիրառում)

Քացախաթթու, ցածր կոնցենտրացիաների դեպքում հայտնի որպես քացախ, օգտագործվում է բժշկության տարբեր բնագավառներում՝ մի շարք հիվանդագին վիճակներ շտկելու նպատակով։ Որպես ականջի կաթիլ՝ օգտագործվում է լսողական անցուղու վարակային հիվանդությունները բուժելու համար[1]։ Այն կարող է օգտագործվել նաև ականջի տամպոնների հետ միասին[2]։ Որպես հեղուկ այն օգտագործվում է միզապարկի լվացման նպատակով այն մարդկանց շրջանում, ում մոտ տեղադրված է միզային կաթետր։ Սա արվում է վարակների միացումը կանխարգելելու, ինչպես նաև խցանումից խուսափելու նպատակով[3]։ Որպես գել այն կիրառվում է հեշտոցի pH-ը կարգավորելու նպատակով[4]։ Քացախաթթուն կարելի է կիրառել նաև սկրինինգային հետազոտությունների ժամանակ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար[5]։

Քացախաթթու
Քացախաթթվի (CH3COOH) քիմիական ֆորմուլան
Acetic-acid-3D-balls.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումէթանաթթու
Ավանդական անվանումքացախաթթու
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն հեղուկ
Ջերմային հատկություններ
Կրիտիկական ճնշում5,79 մթն.
Մոլյար ջերմատարողություն123,4 Ջ/(մոլ•Կ)
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել կիրառության տեղում այրոցի զգացողությունը[6]։ Ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են դիտվում[6]։ Քացախաթթվի օգտագործումը խորհուրդ չի տրվում այն մարդկանց շրջանում, ովքեր թմբկաթաղանթի վրա անցք ունեն[7]։ Այն ազդում է արտաքին ականջի սնկային և բակտերիալ վարակների դեմ[7]։

Քացախաթթուն սկսել են օգտագործել բժշկության բնագավառում դեռևս Հին Եգիպտոսում[8][9]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[10]: Քացախաթթուն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[11]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսն ականջի պատրաստման հետ միասին արժե 25 դոլարից պակաս[11]։ Քացախաթթուն ավելի հաճախ զարգացող երկրներում է օգտագործվում արտաքին ականջի վարակները բուժելու նպատակով, քան զարգացած երկրնում[12]։

Բժշկական կիրառությունԽմբագրել

Զարգացող երկրներում քացախաթթուն կարելի է կիրառել սկրինինգային հետազոտությունների ժամանակ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով[5]։ Այն լցնում են արգանդի վզիկի վրա, և եթե 1 րոպեի ընթացքում առաջանում է սպիտակ հատված, ապա թեստը համարվում է դրական[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Acetic acid (otic) medical facts from Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 14, 2017 
  2. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 252։ ISBN 9781284057560 
  3. «Acetic Acid»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 8, 2017 
  4. «Acetic acid gel: Indications, Side Effects, Warnings - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 14, 2017 
  5. 5,0 5,1 5,2 Fokom-Domgue J, Combescure C, Fokom-Defo V, Tebeu PM, Vassilakos P, Kengne AP, Petignat P (հուլիսի 3, 2015)։ «Performance of alternative strategies for primary cervical cancer screening in sub-Saharan Africa: systematic review and meta-analysis of diagnostic test accuracy studies.»։ BMJ (Clinical research ed.) 351: h3084։ PMC 4490835։ PMID 26142020 
  6. 6,0 6,1 «Acetic acid otic Side Effects in Detail - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 14, 2017 
  7. 7,0 7,1 «Acetic Acid - FDA prescribing information, side effects and uses»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 14, 2017 
  8. Cook Larry (2005)։ The Beginner's Guide to Natural Living: How to Cultivate a More Natural Lifestyle to Lose Weight, Prevent Degenerative Disease, Improve Your Energy and Attain Vibrant Health (անգլերեն)։ EcoVision Communications։ էջ 107։ ISBN 9780975536186։ Արխիվացված օրիգինալից 2017-01-16-ին 
  9. Cumston C. G. (2013)։ The History of Medicine (անգլերեն)։ Routledge։ էջ Chapter 2։ ISBN 9781136194252։ Արխիվացված օրիգինալից 2017-01-16-ին 
  10. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  11. 11,0 11,1 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 252։ ISBN 9781284057560 
  12. Desai Bobby, Desai Alpa (2016)։ Primary Care for Emergency Physicians (անգլերեն)։ Springer։ էջ 36։ ISBN 9783319443607։ Արխիվացված օրիգինալից 2017-01-16-ին