Քարնաբի (անգլ.՝ Carnaby Street), փոքրիկ անցումային փողոց Լոնդոնում, Ռիջենտ և Օքսֆորդ փողոցների մոտակայքում։ 1960-ական թվականներին փողոցը գտնվում էր «ճոճվող Լոնդոնի» կենտրոնում։ Այժմ Քարաբի փողոցի վրա են բուտիկները, բայց նրանցից շատերը ցուցադրում են ժամանակակից նորաձևության զանգվածային միտումները։

Քարնաբի
անգլ.՝ Carnaby Street
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվում էՎեստմինստեր
Երկարություն260 մետր
ՄետրոՕքսֆորդ-սերկուս
Քարնաբի փողոցը 1968 թվականին
Քարնաբի փողոցը 1968 թվականին

Պատմություն խմբագրել

Փողոցը Քարնաբի է անվանվել Քարնաբի-հաուս (անգլ.՝ Karnaby House) բարձր շենքի պատվին։ Քարնաբի-հաուսի ծագման մասին տեղեկություններ չկան։ Ենթադրաբար Քարնաբի փողոցը կառուցվել է 1685 կամ 1686 թվականներին։ Վերջնականապես կառուցվել է 1690 թվականին փոքրիկ տներով։

1934 թվականին բացվել է Florence Mills Social Club ջազ-ակումբը, որտեղ հավաքվում են պանաֆրիկանիզմի կողմնակիցները։

1958 թվականին Ջոն Սթիվենը Քարնաբի փողոցի վրա բացեց իր առաջին բուտիկ His Clothes-ը։ Նրան հետևեցին I Was Lord Kitchener’s Valet, Kleptomania, Mates, Ravel և այլ բուտիկներ։

1960-ական թվականների սկզբներին Քարնաբին դարձավ նորաձևությամբ հայտնի փողոց։ Շատ անկախ դիզայներներ, ինչպիսիք են Մերի Քուանտը, Ֆոալե ի Տաֆֆինը, Լորդ Ջոնը, Merc-ը, Take Six-ն ու Irvine Sellars-ը բնակվում էին Քարնաբի փողոցում։ Հարակից փողոցներում իրենց տեղն էին գտել նկուղային ակումբները, որտեղ ելույթ էին ունենում Small Faces-ը, The Who-ն и Rolling Stones-ը։ Քարնաբի փողոցը դարձավ Լոնդոնի գլխավոր փողոցներից մեկը։

1973 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Մեծ Խորհուրդը մասամբ պատրաստել է հետիոտնային գոտի, արգելելով երթևեկությունը 11.00-ից մինչև 20.00-ը։