Քարեվանք
Քարեվանք, վանական համալիր Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 3 կմ հս-աե։ Թվագրվում է 9-րդ դարի շինություն։ Ընդգրկված է Եղեգիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քարեվանք | |
---|---|
Քարեվանքի համալիրում պահպանված խաչքարի տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Վայոց ձորի մարզ, Եղեգիսի և Հերմոն գյուղերի արանքում |
Հասցե | 3 կմ հս-աե[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վայոց ձորի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ավերակ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Միանավ սրահ |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Qarevank Monastery Վիքիպահեստում |
Տեղագրություն
խմբագրելՔարեվանքը գտնվում է Եղեգիս խորանդունդ, գեղատեսիլ ձորի աջափնյա սարալանջին։ Գետի մակարդակից 180մ բարձրության վրա։ Հերմոնի վանքից ուղիղ գծով հեռավորությունը կազմում է մոտավորապես 450 մ, սակայն երկու վանական համալիրները իրար կապող արահետի երկարությունը հասնում է մոտ 1 կմ։
Ճարտարապետություն
խմբագրելՎանքի ավերակները թույլ են տալիս ենթադրել, որ վանական համալիրը կազմված է եղել երեք շինությունից[2]։
Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց միջանցք հիշեցնող նախասրահ է, որի մեջ են բացվում նշված երեք կառույցների մուտքերը։ Նախասրահը շարունակվում է և հարավային սենյակի մոտից թեքվում հարավ-արևելք՝ վերջանալով ժայռից մոտ 1.5-2մ հեռավորության վրա։ Այս մասում ամենայն հավանականությամբ, եղել է լուսամուտ, որտեղից հստակ երևում է Հերմոնի վանքը։
Հիմնական եկեղեցին կառուցված է ժայռի եզրին, մոտավորապես 7մ x 5մ չափերով։ Դատելով ամենուր ընկած սրբատաշ քարերից և որոշ մանրամասներից՝ այն գմբեթավոր է եղել։
Եկեղեցուն կից՝ նրա արևմտյան պատի աջ և ձախ կողմերում կան նույնպես հիմնովին ավերված երկու օժանդակ կառույցների հետքեր։ Այս երկու սենյակներից կամ մատուռներից հյուսիսայինը ավելի փոքր է քան հարավայինը։ Այն ունեցել է մոտավորապես 4մ x 4մ չափեր, որը մեզ ենթադրել է տալիս, որ ունեցել է քառակուսի հատակագիծ։
Շինությունների մոտ պահպանվել է պարոն Հայրուտի 1322 թվականի նվիրատվական արձանագրությունը։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարեվանք կատեգորիայում։ |