Քարդաշևի սանդղակ, քաղաքակրթության տեխնոլոգիական առաջընթացի չափման մեթոդ, որը հիմնված է քաղաքակրթության օգտագործած էներգիայի քանակի վրա։ Այն առաջարկվել էր Խորհրդային Միության աստղագետ Նիկոլայ Քարդաշևի կողմից՝ 1964 թվականին։

Քարդաշևի սանդղակով սահմանված 3 քաղաքակրթությունների էներգիայի օգտագործման նկարագիր

Սանդղակն ունի 3 կատեգորիա՝ l տիպի քաղաքակրթություն, որը կոչվում է նաև մոլորակային քաղաքակրթություն։ Այսինքն՝ քաղաքակրթությունը կարող է օգտագործել և տնօրինել մոլորակի ամբողջ էներգետիկ ռեսուրսները[1]։

Այսպիսով՝ հնարավորություն ունենալ կառավարել մոլորակի ողջ էներգիան նշանակում է կառավարել բնության ուժերը։

Մարդիկ կկարողանան կառավարել հրաբուխները, եղանակը և նույնիսկ երկրաշարժերը։ Այսպիսի մտքերին դժվար է հավատալ, բայց համեմատած այն առավելություններին, որոնք դեռ կընձեռնվեն l տիպի քաղաքակրթության հասնելուց հետո, սրանք պարզապես դառնում են հիմնական մակարդակի խնդիրներ։

II տիպի քաղաքակրթություն, որը կոչվում է նաև աստղային քաղաքակրթություն։ Այն կարող է օգտագործել և տնօրինել իր ծնող աստղի ամբողջ էներգիան։ II տիպի քաղաքակրթության ամենատարածված հիպոթետիկ գաղափարներից է Dyson Sphere սարքը, որը կհավաքի աստղի ամբողջ էներգիան և կփոխանցի Երկիր մոլորակին։

III տիպի քաղաքակրթություն, որը նաև կոչվում է գալակտիկական քաղաքակրթություն։ Այն կարող է կառավարել ողջ գալակտիկայի էներգիան։ Այս էտապում մարդիկ կկարողանան զարգացնել ռոբոտների գաղութները, որոնք հնարավորություն կունենան ինքնավերարտադրվելու։ Նրանց թիվը կարող է հասնել միլիոնների՝ տարածվելով ամբողջ գալակտիկայով մեկ և գաղութացնելով աստղերը, Ռոբոտները նույնիսկ կկարողանան կառուցել Dyson Spheres` ստեղծելով հսկայական ցանց, որը կկարողանա ուղղորդել էներգիան դեպի Երկիր մոլորակ[2]։

Այսօրվա դրությամբ մարդիկ դեռ չեն հասել առաջին տիպի քաղաքակրթությանը։ Ֆիզիկոս և ֆուտուրիստ Միչիո Կակուն կանխատեսել է, որ մարդիկ կհասնեն առաջին տիպին 100-ից 200 տարի հետո։ Երկրորդ տիպին՝ մի քանի հազար տարուց և երրորդ տիպին կհասնեն 100 000-ից մինչև միլիոն տարի հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kardashev scale» (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «The Kardashev Scale – Type I, II, III, IV & V Civilization». Futurism (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.