Քարարկղեր, քարարկղային դամբարաններ, քարե սալերով շարված դամբարանային ուղղանկյունաձև կառույցներ։ Տարածված են եղել հիմնականում բրոնզի դարում։ Օգտագործվել են անհատական և խմբական թաղումների համար։ Երբեմն քարարկղերի վրա բարձրացվել են դամբարանաբլուրներ։ Քարարկղերում թաղման ավանդույթը հատուկ է եղել Կովկասի և Հարավային Կովկասի (այդ թվում՝ նաև Հայաստանի) գրեթե բոլոր շրջաններում (Հյուսիսային Կովկասում՝ մինչև 19-րդ դարը), Ղրիմում։ Քարարկղերից հայտնաբերվել են բրոնզե բազմաթիվ զենքեր, գործիքներ, զարդեր, կավանոթներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։