Քարաման (Լարինդա), քաղաք և շրջան Հարավային Թուրքիայի կենտրոնական մասում։ Քարամանի մարզի (վիալեթ) վարչական կենտրոնը։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 231 872 մարդ, որոնցից 132 064-ը բնակվում է Քարաման քաղաքում[1][2]։ Տարածքը զբաղեցնում է 3686 հա [3]։

Քաղաք
Karaman Eski Kütüphane 4722.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1039 մետր
Բնակչություն194 018 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքkaraman.bel.tr(թուրքերեն)
##Քարաման (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հալկոլիտի դարաշրջանում Քարամանի մոտ գոյություն է ունեցել հնագույն նախաքաղաք, պայմանականորեն անվանել են Ջանհասան։

Քարամանը հիմնադրվել է անտիկ ժամանակաշրջանում և ունեցել է Լարինդա անունը։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ քաղաքը նվաճվել է նրա զորավար Պերդիկայի կողմից։ Շուտով Քարաման դառնում է Իսավրի ծովահենության կենտրոնը։ Հետագայում քաղաքը հռոմեացիների կողմից նվաճվել է, իսկ 4-րդ դարում դարձել է բյուզանդական և նրա ազդեցության տակ է եղել մինչև 1070-ական թվականների թուրք սելջուկների նվաճումը։

1190 թվականին, Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, քաղաքը օկուպացվել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կողմից։ 1275 թվականին Քարամանը դառնում է թուրքական Քարամանիդ էմիրության կենտրոնը (իսկ հետո նաև մարզի)։ 1468 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան կայսրության կողմից։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Turkish Statistical Institute։ «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (XLS) (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2008-03-20 
  2. GeoHive։ «Statistical information on Turkey's administrative units»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-19-ին։ Վերցված է 2008-03-20 
  3. Statoids։ «Statistical information on districts of Turkey»։ Վերցված է 2008-04-12 

Արտաքին հղումներԽմբագրել