Քարաբլիթ, ժայռ Հայաստանի Գոշ գյուղից 0,2 կմ հարավ-արևմուտք, դեպի Գոշավանք տանող ավտոճանապարհի աջ կողմում։ Հուշարձանը ձևավորվել է ավազաքարային և կրաքարային գոյացությունների էրոզիայի հետևանքով։ Հողմնահարման և ջրային էրոզիայի հետևանքով առավելապես քայքայվել են ապարների համեմատաբար փափուկ հատվածները, առաջացնելով զարմանահրաշ՝ իրար վրա «նստած» տարբեր տրամաչափերի օղակաձև կառուցվածքներ։