Քասուն եպիսկոպոս

Տուրուբերանի թեմի առաջնորդ

Քասուն եպիսկոպոս (նաև՝ Քասու եպիսկոպոս, գրաբ.՝ Քասուն եպիսկոպոս Տուրուբերանոյ, 4-րդ դար - 5-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Տուրուբերանի թեմի առաջնորդ (5-րդ դար)[1][2]։

Քասուն եպիսկոպոս
գրաբ.՝ Քասուն եպիսկոպոս Տուրուբերանոյ
Տուրուբերանի թեմի առաջնորդ
Եկեղեցի՝ Հայ Առաքելական եկեղեցի
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 4-րդ դար
Մահ 5-րդ դար

Կենսագրություն խմբագրել

Տուրուբերանի եպիսկոպոս Քասունը մասնակցել է 449 թվականին տեղի ունեցած Արտաշատի ժողովին, որը հրավիրվել էր Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին պատասխանելու համար[1]։ Հայերի հավատափոխության մասին այդ հրովարտակը ուղարկվել էր «Հայոց բոլոր մեծամեծներին»[3][4], որտեղ նշվում էր, որ եթե հայերն ընդունեն զրադաշտականությունը, վրացիներն ու աղվանները կհետևեն նրանց օրինակին[3]։ Հրովարտակում հազարապետը հայտնում էր, որ նախարարները երկու տարբերակ ունեն, կամ կետ առ կետ պիտի պատասխանեն նամակին և կամ գնան Տիզբոն ու ներկայանան Մեծ ատյանին[2][4]։

Հրովարտակին պատասխանելու նպատակով գումարվում է Արտաշատի ժողովը, որին մասնակցում են Մարզպանական Հայաստանի բոլոր գավառների նախարարներն ու հոգևորականները՝ այդ թվում և Տուրուբերանի եպիսկոպոս Քասունը[2][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 216․
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
  3. 3,0 3,1 «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 43-44․
  4. 4,0 4,1 «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 28-30․
  5. «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 44-45․
  6. «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 30-31․