Քասաղի կամուրջ

կամուրջներ Արագածոտնի մարզում

Քասաղի կամուրջ, կամուրջներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա[1]։

Քասաղի կամուրջ
Երկիր Հայաստան
ՏեղանքԱրագածոտնի մարզ
Տեսակկամուրջ
Հատում էՔասաղ գետ

Կամուրջներ խմբագրել

 
Քասաղի կիրճ

Հին կամուրջ խմբագրել

Ամենահինը եռաթռիչք, տուֆակերտ կամուրջն է՝ կառուցված 1664 թվականին, 12-13-րդ դարերի կամրջի մնացորդների հարևանությամբ[1]։

Նոր կամուրջ խմբագրել

Նորը շահագործման է հանձնվել 1955 թվականին։ Սա միաթռիչք է, որն իրար է կապում Քասաղի աջ և ձախ ափերին գտնվող թաղամասերը։ Կառուցված է երրորդ՝ կախովի կամուրջը, որով Երևան-Գյումրի մայրուղին փոխադրվել է Աշտարակ քաղաքից հյուսիս, իսկ քաղաքի ձախափնյա թաղամասից կենտրոն տանող ճանապարհը զգալիորեն կրճատվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 325 — 916 էջ։